Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Թերևս վերջին անգամ Արամ Մանուկյանի արձանի մասին և ... ոչ միայն». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավատացեք, շա՜տ տխուր է այսպես, երբ Արամ Մանուկյանը մեջքով «կանգնած» է  Նժդեհին, իր մեջքին էլ եվրոպատուհաններ են ու թախծոտ նայում է իր կիսավեր տանը ու մի դրոշ ունի ընդամենը՝ մի ոչ եռագույն եռագույն ու ելնելով ինչ-որ վիհից ինչ-որ բան է ուզում ասել:

«Մշակույթի նախարար որոնելիս, կամ...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արժե՞ նախարար որոնել հանուն ՈՉՆՉԻ, եթե չենք ըմբռնելու պետականորեն, որ ...        

«Տերերի ու որբերի ժամանակը». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Վերջին օրերին բազմաթիվ անգամներ ու տարբեր առիթներով հիշեցվեց «Հաղթանակները հազար ու մի տեր ունեն, պարտությունները որբ են» արտահայտությունը:

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին

Այս օրերին ամենայն ուշադրությամբ ընթերցել եմ Ձեր կոչերը, հայտարարությունները, ուղերձները և առաջնորդվելով նրանցում արտահայտված Ձեր մտքերով ուզում եմ փաստել, որ Դուք, իրականում, հստակորեն արձանագրել եք այն քաղաքական իրավիճակը, որն այսօր ստեղծվել է Հայաստանում: Ոստի՝ ելնելով Ձեր իսկ արձանագրումներից,  կարծում եմ Դուք պարտավոր եք ևս մեկ կոչով հանդես գալ, որպեսզի տեղի ունենա ստեղծված բարդագույն իրավիճակի հանգուցալուծումը:

Ինչո՞ւ Մալյանը չնկարահանեց «ԿՈՄԻՏԱՍ»-Ը

Հայտնի է, որ ութսունականների կեսերին Հենրիկ Մալյանը պատրաստվում էր նկարահանել «Կոմիտաս» ֆիլմը: Արված էր հսկայական ծավալի նախապատրաստական աշխատանք, ձևավորված էր նկարահանող խումբը, նույնիսկ զգեստներն էին պատվիրված, որից հետագայում օգտվեցին շատ-շատերը և այլն, սակայն Մալյանը «Կոմիտաս»-ը չնկարահանեց: Ինչո՞ւ:

Հռոմի երկու Պապերի օրհնություն ստացած հայը. ՊԱՐԳԵՎ ՇԱՀԲԱԶՅԱՆ

96-ամյա Պարգև Շահբազյանը յուրահատուկ անձնավորություն է, եզակի անհատականություն:  Բավական է ասել, որ նա 40 տարի եղել է Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Հայրապետի աշխարհական մերձավորագույն գործակիցներից մեկը, գիտական քարտուղարն ու թարգմանիչը, դասավանդել է Գևորգյան հոգևոր ճեմարանում:

«Հրանտն էնքա՜ն կուլ գնացող էր ամենքին...». ՎԵՐԺԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Տասնվեց տարի անց, առաջին անգամ մտնում եմ այն բնակարանը, ուր վերջին անգամ եղա դեկտեմբերյան անհավատալի ձյունառատ օրը, երբ Հրանտ Մաթևոսյան Մեծին հրաժեշտ էինք տալիս: Հրանտ Մաթևոսյանի այրու՝ Վերժինե Մովսիսյանի հետ պայմանավորվել էինք զրուցել անցած-գնացած օրերից, սիրո իրենց պատմությունից, Հրանտի կյանքի փակ ու բաց էջերից, նրանց ապրածի առասպելներից, իրականությունից, Վարպետի վերջին ժամերից և այսպիսի զրույց, կարծես թե, առաջին անգամ էր լինելու:

«Կուզեի, որ Գյումրին «մոռանար» երկրաշարժը...». ԺՈՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ժորան Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» թախծոտ ֆիլմի Գագիկն է՝ այն կապուտաչյա, շիկահեր, չարաճճի, պեպենոտ փոքրիկ տղան, որին մի գիշերում սիրեցին միլիոնավոր մարդիկ:

«Ծնվել ես, որ երջանիկ չլինե՞ս: Ի՞նչ իրավունք ունես...». ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Եթե չուզենա էլ, այս սերունդը կստիպի: Կստիպեն, հավատացեք: Ես կասկած չունեմ: Իսկապես, կասկած չունեմ: Նրանք կիրացնեն իրենց շանսը: Խնդիրը ժամանակի մեջ է, իսկ որ կիրացնեն, ես կասկած չունեմ: Այս սերունդը դեռ կուժեղանա, կհզորանա, կամրանա: Հարցն ուղղակի ժամանակի մեջ է:

«Ես իշխանությունը չեմ ընկալել որպես Աստծո պարգև...». ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Ես չեմ ասում, որ ես ճիշտ եմ: Գուցե ես սխալ եմ, բայց ես այսօր էլ եմ այդպես մտածում: Կարող է մի տասը տարի հետո այլ կերպ մտածեմ: Մտածեմ, որ կորցրած հնարավորություններ կային, ճակատագիր կար կորսված, որը հնարավոր չէ վերականգնել, մի գուցե տասը տարի հետո մտածեմ, որ սխալ եմ եղել: Բայց, այսօր էլ մտածում եմ, որ ճիշտ եմ եղել: Համենայնդեպս, շատ հետաքրքիր ընտրություն էր ինձ համար:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ