Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«…Երբ Հառիճավանքում ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆՆ Է…»

Հիմա, երբ Հառիճավանքից լսվում է կոմիտասյան «Ծիրանի ծառ»-ը, «Գարուն ա, ձուն ա արել»-ը, «Խնկի ծառ»-ը, «Կանչե, կռունկ»-ը, «Էրվում եմ, էրվում եմ»-ը, «Կաքավիկ»-ը, «Քելե, քելե»-ն, «Հայաստան, երկիր դրախտավայր»-ը, ու Հասմիկ Պապյանի անշփոթելի ձայնն արձագանքում է շրջակա ձորերում՝ բախվելով Հառիճը եզրող հպարտ լեռներին, իսկ Հառիճավանքի բակում, աշնան արևից ջերմող հսկա սալաքարերին ուխտավորի նման նստած են պարզ ու շիտակ մարդիկ՝ ունկնդրելու համար սիրելի երգչուհուն, ես փնտրում եմ Սյուզիին ու չեմ գտնում, կամ՝ գուցե չեմ ճանաչում նրան, որովհետև Սյուզին մեծացել է, անշուշտ, բայց Հառիճավանքի բակում այլ փոքրիկ հառիճեցիներ կան՝ նույն արևից ու ցրտից ճաքճքած թուշիկներով, որ Կոմիտաս ունկնդրելով նույն հպարտությամբ են խոսում իրենց Հառիճի մասին:

«Ես ծնվել եմ, որ աշխարհը դարձնեմ ավելի լավը...». ԱԼԵՔՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Իմ կարծիքով՝ ես ծնվել եմ, որ աշխարհը դարձնեմ ավելի լավը և իմ ուժերի չափով աշխարհը դարձնեմ ավելի երաժշտական: Օրինակ, Ջոն Լեննոնի ամենահայտնի երգերից մեկը՝ «Imagine»-ը. այդ երգի պես կուզենայի աշխարհը փոխել, այսինքն` որ աշխարհում խաղաղություն տիրեր, բոլորը սիրեին իրար, օգնեին միմյանց, և երբեք չարություն չլիներ:

ՄԻՆԱՍԻՑ՝ Նարեկ. երկար ճանապարհ...

Տարիների սպասումից հետո ես երկյուղածորեն ու սրբազան ակնածանքով մուտք եմ գործում Մինասի՝ Մինաս Ավետիսյանի, Նալբանդյան փողոցի տան վերնահարկում գտնվող հայտնի արվեստանոց. առեղծվածային ու խորհրդավոր այն արվեստանոցը, որում 1972-ի հունվարյան այրվող գիշերից հետո մոխրացան Մինասի հարյուրավոր կտավներ, և Մինասի այրու՝ նկարչուհի Գայանե Մամաջանյանի, հետ զրույցների երկու օր անցկացնում այն պատերի մեջ, ուր աշխատել էր Մինասի միտքն ու ձեռքը:

«Վանոյի հետ և առանց Վանոյի...». ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Կարդալ է պետք այս գիրքը, որի բոլոր գաղտնիքներն, անշուշտ, չեմ բացահայտի: Այս գիրքը բացահայտում է նույնիսկ այն մարդուն, որն ապրել է այդ գրքում ամփոփված ժամանակը:

«Հանրային հեռարձակողի զարգացման հայեցակարգ (Դրույթներ և ռեմարկներ)». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ես խոստացել էի, որ հրապարակելու եմ այն հայեցակարգը, որը որպես Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի թափուր պաշտոնի հավակնորդ ներկայացրել էի այդ պաշտոնի համալրման նպատակով անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովին:

«ՄԵՐԺԻ՛Ր Հրանտ Մաթևոսյանին...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Նոր Հայաստան»-ի հպարտ չինովնիկական անտեղյակությունը չիմացավ նաև Հրանտ Մաթևոսյանի տեղը:

«Սռաչ»-ը պետական քաղաքականությո՞ւն...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երբ «սռաչ»-ով զբաղվում են պառլամենտականները՝ խորհրդարանի փոխնախագահի գլխավորությամբ, դժվար է հավատալ, որ «սռաչ»-ը պետական քաղաքականության հիմնարար մաս չէ:

«Մարդը սիրելիս զարմանալիորեն բարիանում է...». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

Մենք պատահական չէ, որ եկել հասել ենք 21-րդ դար՝ մեր կողքին ունենալով այդքան վերացած ազգեր, ժողովուրդներ: Մենք մի առաքելություն ունենք, և մեր լավագույն կողմը, լավագույն արտահայտությունը այդ առաքելության ուղղությամբ մեզ ավելի հաստատուն, ավելի ամբողջական զգալն է:

«Բայց դուք անկրկնելի եք, անկրկնելի...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արամի 23 հասցեի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի պատը փլուզվեց... Անկեղծ ասած, ոչ մի վայրկյան չէի կասկածում, որ հետ«հեղափոխական» ամիսները ձախողած մշակույթի նախարարությունը, պետական կառավարման՝ հիմնականում ֆեյսբուքով ու լայվերով զբաղված, անգործության մատնված մյուս մարմինները, իշխանության չաշխատող ուղղահայացը կանխելու են այդ պատի փլուզումը:    

«Օհանը հարյուր տարի կապրեր, եթե անմարդկային վերաբերմունքի չարժանանար Հայաստանում...». ԱԼԻՍ ԴՈՒՐՅԱՆ

Այդ ատելությունը դեպի Օհան Դուրյանը, այդ նվաստացումները, ասելը, որ ձեռքերը դողում են, ոտքի վրա կանգնել չի կարողանում, պայմանագիրը տմարդի կերպով լուծարելը, նրան դուրս հանելը Օպերայից և այլն, շատ ազդեցին Օհանի վրա: Օհանն այնքա՜ն լեցուն էր կյանքով, որ հարյուր տարի կապրեր, բայց այդ չարագործություններն ու անմարդկային վերաբերմունքը նրա հիվանդության պատճառ դարձան: Նա մահվան տանող մեծ կաթվածը ստացավ հենց այդ վերաբերմունքից: Մի պահ գնացինք Մոսկվա, բայց նորից վերադարձանք Հայաստան:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ