Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ այդ ավելորդ մշակույթը…». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս չի ունենալու մշակույթի նախարարություն:

««Հեղափոխություն» ըստ ՄԱԿՐՈՆԻ, կամ...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երկիրը չի կարող ոտքի վրա ամուր կանգնել, համարձակ առաջ շարժվել, եթե չիմանանք՝ որտեղից ենք գալիս: Մեր ազգի համար չափազանց կարևոր է, որ ամեն սերունդ իր փորձը ժառանգի հաջորդին: Դա հնարավորություն կտա հասկանալու՝ որտեղից ենք գալիս և ուր ենք գնում ժամանակակից աշխարհում, որտեղ կյանքի ռիթմը սարսափելի արագ է, կողմնորոշիչները՝ մշուշոտ...

«Ինչո՞ւ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում:

«Թերևս վերջին անգամ Արամ Մանուկյանի արձանի մասին և ... ոչ միայն». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավատացեք, շա՜տ տխուր է այսպես, երբ Արամ Մանուկյանը մեջքով «կանգնած» է  Նժդեհին, իր մեջքին էլ եվրոպատուհաններ են ու թախծոտ նայում է իր կիսավեր տանը ու մի դրոշ ունի ընդամենը՝ մի ոչ եռագույն եռագույն ու ելնելով ինչ-որ վիհից ինչ-որ բան է ուզում ասել:

«Մշակույթի նախարար որոնելիս, կամ...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արժե՞ նախարար որոնել հանուն ՈՉՆՉԻ, եթե չենք ըմբռնելու պետականորեն, որ ...        

«Տերերի ու որբերի ժամանակը». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Վերջին օրերին բազմաթիվ անգամներ ու տարբեր առիթներով հիշեցվեց «Հաղթանակները հազար ու մի տեր ունեն, պարտությունները որբ են» արտահայտությունը:

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին

Այս օրերին ամենայն ուշադրությամբ ընթերցել եմ Ձեր կոչերը, հայտարարությունները, ուղերձները և առաջնորդվելով նրանցում արտահայտված Ձեր մտքերով ուզում եմ փաստել, որ Դուք, իրականում, հստակորեն արձանագրել եք այն քաղաքական իրավիճակը, որն այսօր ստեղծվել է Հայաստանում: Ոստի՝ ելնելով Ձեր իսկ արձանագրումներից,  կարծում եմ Դուք պարտավոր եք ևս մեկ կոչով հանդես գալ, որպեսզի տեղի ունենա ստեղծված բարդագույն իրավիճակի հանգուցալուծումը:

Ինչո՞ւ Մալյանը չնկարահանեց «ԿՈՄԻՏԱՍ»-Ը

Հայտնի է, որ ութսունականների կեսերին Հենրիկ Մալյանը պատրաստվում էր նկարահանել «Կոմիտաս» ֆիլմը: Արված էր հսկայական ծավալի նախապատրաստական աշխատանք, ձևավորված էր նկարահանող խումբը, նույնիսկ զգեստներն էին պատվիրված, որից հետագայում օգտվեցին շատ-շատերը և այլն, սակայն Մալյանը «Կոմիտաս»-ը չնկարահանեց: Ինչո՞ւ:

Հռոմի երկու Պապերի օրհնություն ստացած հայը. ՊԱՐԳԵՎ ՇԱՀԲԱԶՅԱՆ

96-ամյա Պարգև Շահբազյանը յուրահատուկ անձնավորություն է, եզակի անհատականություն:  Բավական է ասել, որ նա 40 տարի եղել է Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Հայրապետի աշխհարական մերձավորագույն գործակիցներից մեկը, գիտական քարտուղարն ու թարգմանիչը, դասավանդել է Գևորգյան հոգևոր ճեմարանում:

«Հրանտն էնքա՜ն կուլ գնացող էր ամենքին...». ՎԵՐԺԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Տասնվեց տարի անց, առաջին անգամ մտնում եմ այն բնակարանը, ուր վերջին անգամ եղա դեկտեմբերյան անհավատալի ձյունառատ օրը, երբ Հրանտ Մաթևոսյան Մեծին հրաժեշտ էինք տալիս: Հրանտ Մաթևոսյանի այրու՝ Վերժինե Մովսիսյանի հետ պայմանավորվել էինք զրուցել անցած-գնացած օրերից, սիրո իրենց պատմությունից, Հրանտի կյանքի փակ ու բաց էջերից, նրանց ապրածի առասպելներից, իրականությունից, Վարպետի վերջին ժամերից և այսպիսի զրույց, կարծես թե, առաջին անգամ էր լինելու:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ