«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Մենք. Մե՞նք...». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

Իսկ ի՞նչ ենք մտածում ինքներս մեր մասին, ի՞նչ ենք պաշտում, որո՞նք են մեր փայտյա կուռքերը, որ հավատացյալի ձեռքից խլելը դարեր է տևում։ Ի՞նչ հայելի է դնում մեր առջև, ի՞նչ է տալիս և ի՞նչ խլում մեզանից ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը, մասնավորապես, մեր պատմության ամենամռայլ շրջանին նվիրված արվեստն ու գրականությունը։

«Նամակներ ՀՐԱՉՕ-ին...». ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ, ԴԱՎԻԹ, ՀԱՄՈ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆԵՐ

Մի քանի տարի առաջ էր, երբ լույս տեսավ «Մեր Հրաչօն. Հրաչյա Մաթևոսյան» գիրքը, որ ծնվել էր Մաթևոսյան ընտանիքի ու Հրաչօյի մտերիմների, ընկերների շնորհիվ ու ծնվել էր որպես հարգանքի, խոնարհումի, նվիրումի խոսք: Գրքում ոչ միայն Հրաչօյի գիրն էր՝ մաքուր, արմատներով, այլև մարդկանց գիր էր, որոնք ճանաչում էին Հրաչօյին ի սկզբանե, ու անկեղծ էին՝ մանկան պես անկեղծ ու մանկան սիրո ազնվությամբ:

«ԲԺՇԿԻ նոթեր». ԱՐՄԻՆԵ ՄԻՍԱԿՅԱՆ

Երբ բժիշկը ոչ միայն նախախնամությամբ է, ոչ միայն հավատարիմ է իր երդմանը, ոչ միայն նվիրյալ է ու ապրում է իր գործով, իր օրով, իր ժամանակով, այլև ստեղծագործող է՝ զգացմունքային ու զգայուն թրթիռների կրող, բժշկի առօրյան դառնում է պոետիկ իրողությունների մի կծիկ, որոնց մեջ կյանքն է, կյանքը՝ իր լույսով, հրաշքի իր սպասումով, հենց իր հրաշքով, ու նույնիսկ կրկնվող օրերը դառնում են բացառիկ, անկրկնելի, անզուգակից, որովհետև տիեզերքում, բնության մեջ չի կրկնվում ոչ մի անցք, ոչ մի դիպված, ոչ մի պատահմունք…

«Հոգևոր Հայաստան». ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետևանք էլ ունենա՝ միևնույն է -«դեպի Հայաստան»: «Հայաստանը պետք է ազատվի». անդրդվելի մի պնդում է սա, որի հանդեպ ոչ մի ուժ չի կարող կանգնել, որին ոչ մի արգելք չի կարող կասեցնել:

«...Թող իշխեն ՍԵՐՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ...»

Թող Սերն ու Խաղաղությունն իշխեն 2022-ին: Թող սերը շատ լինի, թող խաղաղություն լինի, որ սիրո մեջ մնանք, որ ներդաշնակ լինենք, որ ստեղծենք «... լուսավոր մենատների, մաքուր այգիների, առողջ երեխաների, հմուտ բանվորների, գիտակ բժիշկների, անպիղծ բանաստեղծների...» մեր երկիրը ու ապրենք միմյանց սիրելով՝ հեռու ատելությունից, տմարդությունից, փոքրոգությունից... Մենք արժանի ենք ... Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

«ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆԸ  մատուցված զոհաբերություններ …»

Փիլիսոփայությունը՝ որ երջանկությունը հավերժական ապրում չէ, այլ շարան է ժամանակի մասնիկներից՝ վայրկյաններից, ակնթարթներից հյուսված հանգույցների, որոնք կծիկ առ կծիկ կազմում են մարդու կյանքի անատոմիան, նյարդային համակարգը, կյանքը՝ վերջին հաշվով, «Համազգային»-ի բեմում երևակվում է ամերիկյան կարճ պատմվածքի ասպետի՝ Օ. Հենրի հավերժ սիրահարի գրական ժառանգությամբ, որի հինգ ստեղծագործություններից է ստեղծված «…և նորից գարուն» ներկայացումը՝ Նարինե Գրիգորյան տաղանդավոր արտիստուհու, բեմադրիչի պարզ, անպաճույճ, անպաթետիկ բեմադրական արվեստով շաղախված:

«․․․Մենք բոլորս, մեծից փոքր, մեր իսկ տանը վտարանդի ու աքսորական ենք, եթե․․․»․ ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ

Հակառակ նրան, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը իբրև պետություն իր հռչակման հենց առաջին օրվանից հայտնվեց աշխարհա-քաղաքական,  քաղաքական և հասարակական ցնցումների մեջ և մինչև օրս էլ գտնվում է դրանց հորձանուտում, այն հատկանշված է անուններով, որոնց մեջ Վանո Սիրադեղյանի անունը շատ ցայտուն է։

«Մեր հայրերը...». ԱՍԱՏՈՒՐ ՓԱՇԱՅԱՆ

Ասատուր Փաշայանի այս ստեղծագործությունն առաջին անգամ տպագրվել է «Գարուն» ամսագրում, 1986 թվականին:

«Կատարում եմ Օհան Դուրյանի ցանկությունը...». ԱԼԻՍ ԴՈՒՐՅԱՆ

«Կատարում եմ Օհան Դուրյանի ցանկությունը. ուզում եմ պատմել Վահանի մասին...»

«Ինչո՞ւ թուրքը ՀԱՂԹԵՑ...»

Եվ եթե այս փաստերի առջև էլ դեռ չեն բարձրացնում պողպատի ուժի ճշմարտությունը բոլոր ճշմարտություններից վեր, հայ քաղաքակրթական մնացորդ ամբարտակները ևս շուտով գետնին կհավասարվեն:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ