«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Արդարություն. հավերժական զառանցանք». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

Եթե արդարությունը քաղաքականության նպատակն է, ապա ի՞նչ կա այդ նպատակից անդին, չէ՞ որ չկա որևէ ոճիր, չարագործություն, հատկապես զանգվածային բնույթի, որ արարված չլինի արդարության վսեմ նպատակներով։ Արդարությունը լայն հասկացություն է, միաժամանակ` նեղ անձնական։ Արդարությունից, ինչպես ծառից, ճյուղավորվում են էթիկայի մյուս հասկացությունները, և ինչպես տարածություն, ժամանակ, զանգված, շարժում և այլ տիեզերական հասկացություններից յուրաքանչյուրը չկա և գոյություն չունի առանց մյուսների, ճիշտ այդպես արդարություն, ազատություն, հավասարություն, ճշմարտություն և այլ էթիկական հասկացություններից ամեն մեկը չկա առանց մյուսների, և, ուրեմն, կարելի է ասել, թե այդ հասկացություններն էլ մեր ներքին տիեզերքի անբաժանելի հատկանիշներն են։

«Մեգաաստղերի երևանյան շքերթը ...». ԱՐՈՆՈՖՍԿԻ, ԶԱՅԴԼ, ԲԵՅՔԵՐ, ՌՈԶԻ...

.. Ես կարծում եմ, որ ամենակարևորը ֆիլմերում՝ էմոցիաներն են... Սիրում եմ խոշոր պլաններ: Ես դրանցով սիրում եմ ակցենտավորել դերասանների դեմքերը՝ հետևելու համար նրանց էմոցիաներին: Մարդկանց հետ շփվելիս մենք շատ հաճախ նայում ենք «այֆոնների» մեջ կամ՝ երկինք և շատ քիչ ենք նայում մարդկանց աչքերի մեջ: Իսկ կինո նկարահանելիս կարող ես տեսախցիկն ուղղել մարդու վրա և ամբողջովին տպավորվել նրա էմոցիաներից: Դա ամենամեծ բանն է, որ ես կարող եմ անել որպես ռեժիսոր...

«...Բայց մենք մեր երկրինն ե՞նք...». ՀՐԱՉՕ

Մտածենք, որ էս երկիրը մերն է: Վերջին հողակտորը, մնացած երկիրը մերն է: Եվ ինչպե՞ս անենք, որ մենք էլ լինենք երկրինը: Մե՛ր երկրինը: Կյանքո՛վ լինենք երկրինը: Աճյունի համար միշտ էլ տեղ ճարվում է»:

ՆՐԱՆՔ ԳԱԼԻՍ ԵՆ... «Ոսկե Ծիրանը» բացում է փակագծերը      

«Ոսկե Ծիրան»-ը դեռ ամբողջությամբ չի բացել փակագծերը, բայց առաջին «արտահոսքերն» անգամ հուշում են, որ 15-րդ հոբելյանական փառատոնն առանձնանում է քաղաքականության որոշակի փոփոխություններով:

«Դեսանտ Սալոնիկում». ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Քաղաքում պետական գաղտնիքը առաջինը լրբերը իմացան: Երբ լրբերի կռահումը համոզմունք դարձավ, ոստիկանապետը զեկուցեց քաղաքապետին: Քաղաքապետը վիրավորվեց: Նա համոզված էր, որ այդպիսի նշանակալից դեպքի մասին կառավարությունը իրեն տեղյակ չի պահել սոսկ այն պատճառով, որ ինքը պառլամենտական մեծամասնության կուսակցությունից չէ:

«Պատմության սկիզբն ու շարունակությունը». ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 

Այս տողերը Վազգեն Սարգսյանը գրել է 1999 թվականի հոկտեմբերին... Հոկտեմբերի մեկի՞ն, տասի՞ն, քսանի՞ն... Հայտնի չէ: Կամ գուցե հայտնի է: Ամեն դեպքում, այս տողերը գրել է սպանվելուց առավելագույնը 27 օր առաջ... Ինչո՞ւ:  Սպանության էպիկրի՞զն էր շարադրում նրանց համար, ովքեր հետագայում հերձելու էին պատմությունը, թե՞ չհերձվող պատմության հետագիծն էր անթեղում:

«Թերությունները չհաշված՝ ՎԱՏ ՉԷՐ»:

Նա վեհասքանչորեն ճեմում էր, նույնիսկ երևանյան շոգին իրեն անդավաճան իր ազնվական հագ ու կապով անգամ գերելով երևանյան անցորդներին: 

«Նախ և առաջ գիտեմ, որ ես կամ։ Բայց ո՞վ եմ ես». ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՈՎ

«...1969-ին Սամուել Բեքեթը արժանանում է գրականության Նոբելյան մրցանակի։ 1970 թ-ի հունվարի 22-ին Օժեն Իոնեսկոն դառնում է Ֆրանսիայի Ակադեմիայի անդամ։ Նույն թվականի մարտի 15-ին Ադամովը վախճանվում է մենակության և թշվառության մեջ՝ ամենքից մոռացված...»,- գրում է թարգմանչուհին:

«Ախչի, Նունուֆար, արի նկարվենք...». ՆԱՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ

Հրապարակում ենք մի լուսանկարի հետ կապված փոքրիկ մի հուշ, որը մեզ սիրով տրամադրեց մեծանուն գիտնական Լևոն Հախվերդյանի հարսը՝ Նանա Մինասյանը, երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի տիկինը:

«Լուսանկարը՝ ՑՊԱՀԱՆՋ...»

Մենք այս հարցը չտվեցինք այն մարդուն, որը սիրով «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին տրամադրեց իր կյանքի լավագույն տարիների, իր մի ամբողջ կյանքի գործը՝ կենդանացնելով հիշողությունը, որ ապրում է յուրաքանչյուր մարդու հետ՝ նրա ժամանակ, թե՝ նրանից հետո:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ