Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 

 

Վեց թե յոթ

տարեկանից,

ինձ հետ

մեծացած

եղնիկի հետ

մեր անտառների

փեշերին

զբոսնելիս,

երջանիկ

ավարտներով

հեքիաթներ

էի հորինում։

 

Տասը

տարեկանում

թատրոնով

հրապուրվեցի

և ռեժիսոր

էի ուզում

դառնալ՝

առանց

իմանալու

ոչ Բրեխտին

և ոչ էլ

Ստանիս-

լավսկուն։

 

Տասներկու

տարեկանում,

առաջին

անգամ մեծ

թատրոնում

ներկայացման

վարագույրը

բացվելուն

պես,

ճանաչեցի

և Բրեխտին,

և  Ստանիս-

լավսկուն ու

լաց եղա։

Երբ մեծ

եղբայրս

ինձ

դահլիճից

դուրս  բերեց,

արդեն

ռեժիսոր

դառնալու

մտքից

հրաժարվել էի։

 

Դպրոցն

ավարտելուց

հետո

մերոնց

կամքով

պետք էր

տնտեսագետ

դառնայի։

Լավ էր, որ

համալսարանից

ինձ դուրս

արեցին։

 

Զինվորական

ծառայու-

թյունից

հետո

որոշեցի

նկարիչ

դառնալ։

Ավարտեցի

Երևանի

գեղարվեստա-

թատերական

ինստիտուտը։

Ավարտելուց

հետո

մտածում

էի՝ նկարեմ

թե՞ գրեմ։

Մտքիս մեջ

գրում էի

վերջացնում,

մտքիս

մեջ էլ

պահում,

թղթին

չէի հանձնում,

իսկ կտավի

վրա

նկարում էի։

 

Առաջինի

դեպքում

դադարեցի

երջանիկ

ավարտով

հեքիաթներ

հորինելը,

երբ մեր

եղնիկը

14 տարի

մեզ հետ

ապրելուց

հետո մի

առավոտ

սովորականի

պես գնաց

անտառ ու

այլևս

չվերադարձավ։

Գյուղի

որսորդների

բաժին

դարձավ։

Մեծ ողբերգու-

թյուն ինձ

համար։

 

Ճանաչելով

Բրեխտին

ու Ստանիս-

լավսկուն՝

հասկացա,

ընդունեցի

իմ անգրա-

գիտությունը

և հետ

կանգնեցի

ռեժիսոր

դառնալու

մտքից։

Թեպետ

հաշիվներս

դեռ չեմ

մաքրել

թատրոնի

հետ։

 

Այժմ

փորձում եմ

ժամանակին

մտքիս մեջ

գրածները

թղթին

հանձնել։

 

«Իզաբե՜լ, Իզաբե՜լ, իմ սե՜ր…». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Այսպես, Շառլ Ազնավուրը, ինձ նվաճելուց զատ, ինձ զրկեց նաև իմ աշխատավարձի եռապատիկը գերազանցող պարգևավճարից։

«Թե ինչպես Վազգեն Վեհափառը խրատեց ինձ...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

1971 թվականին էր։ Ես նոր-նոր էի չափահասության տարիքի մեջ մտել և իմ աշխարհայացքի բուռն ձևավորման շրջանում էի: Ավագ եղբորս՝ Զորայրի հետ Մոսկվայից «ԻԼ-18» ինքնաթիռով պիտի թռչեինք Երևան։ Մենք արդեն տեղավորվել էինք ինքնաթիռում, երբ մի քանի հոգևորականների ուղեկցությամբ ներս մտավ Վեհափառը։ Շրջագայությունից էր վերադառնում։

«Քրոնիկոն...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Իսկ ոստիկանությունում այլ բարքեր են, գիտե՛ք։

«Սև հավի ձուն ու կարմիր կովի կաթը...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Նա նորից կռացավ, գլխարկը գետնից վերցրեց, մազերը հավաքեց գլխարկի տակ, դրեց գլխին ու երկու ցուցամատերով հենվեց սեղանին, գլուխը քիչ խրեց ուսերի մեջ ու այդ ուռած ու փքված բլուրների հետևից, նայելով աչքերիս մեջ, հոնքերը իրար հավաքած, աչքերը կիսախուփ՝ ֆշշացրեց.

«Ծիծաղը լռությամբ կուլ տվեցինք...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Մարտիկյանը և Հարությունյանը նույն գույնի՝ մոխրագույն ցիլինդր էին դնում։ Երբ Մարտիկյանն իր գլխին էր ուզում դնել գլխարկը, զգաց, որ  ինչ-որ մի բան այն չէ, բայց շարունակեց մի կերպ հարմարեցնել գլխին։ Մեկ էլ, իր նստած տեղից արագ պոկվելու պես Վահան Հարությունյանը վեր կացավ, մոտեցավ Մարտիկյանին, մի ձեռքով նրա գլխից խլելու պես վերցրեց ցիլինդրը, կախեց կախիչից, մյուս ձեռքով էլ մյուսն արագ դրեց Մարտիկյանի գլխին ու շտապ էլի հետ վերադարձավ, նստեց ու գլուխը կախեց մատյանի վրա։

«Թուրք կինը». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Երեխաներս, նրանց՝ թուրքի ով լինելը, որտեղից լինելը չգիտեինք։ Նրանք իրենց գյուղից մեր գյուղ էին գալիս էշերով։ Որը՝ բարձած, որին՝ իրենք նստած։ Նրանք իրենց գյուղերից մեր գյուղ էին բերում մեծամասամբ կարտոֆիլ, միրգ, որ իրենց մոտ ավելի վաղ էին հասունանում։ Բերում էին ցորենի հետ փոխանակելու։ Իրենց երեխաներից էլ էին իրենց հետ բերում, մեկ կամ երկու երեխաներով գալիս էին՝ էշերի հետևից գցած։ Երբ նրանց տեսում էինք, ասում էինք՝ թուրքերը եկան։

«Ասացի, գիտե՞ս Քոչարը գեղարվեստի մասին ինչ է ասել..». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Նա սովորաբար սոսկ ներկա էր լինում, երբեք ականատես չեմ եղել, որ ինքն իր սեփական կարծիքը հայտնի, կամ խառնվի բանավեճին իր գիտելիքներով այնպիսի համոզվածությամբ թեմայի շուրջ, ինչպես որ Վռամշապուհ Շաքարյանն էր, Գևորգ Մնացականյանը, Էդուարդ Իսաբեկյանը, Պետրոս Մալայանը և այլք։

«Մի անգամ «Կոզիրյոկ»-ում...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Ամառվա մի օր, կեսօրն անց, «Կոզիրյոկ» սրճարանի մի հովանոցի տակ նստել ու սպասում էի պատվիրածս մի շիշ ջրին՝ ծարավս հագեցնելու համար։ Շատ մարդ չկար, հեռավոր սեղաններից մեկի մոտ երկուսով նստած տղամարդիկ էին։ Շուտով նրանցից մեկը վեր կացավ, հետևը թափ տալով գնաց, մյուսը՝ շուռ եկավ, նայեց իմ կողմը, ապա մոտեցավ ինձ։

«Պիտի ամուսնանա՞մ, որ տարիքս թաքցնեմ». ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Երբ վերջացավ պաշտոնական արարողությունը, ներկա գտնվող լրագրողներից, հատկապես երիտասարդ աղջիկ լրագրողներից շատերն առիթը բաց չթողնելու համար մոտենում ու զանազան հարցեր էին տալիս բանաստեղծուհուն, առավելապես վերջինիս տարիքն իմանալը հիմնական հարցերից մեկն էր։

«Նոր տարին, քյուֆթան ու...բժիշկը». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Բժիշկը՝ մի բարձրահասակ, գիրուկ ու բարետես երիտասարդ, միգուցե իրենց հասակակից մի տղամարդ էր։ Ներս մտանք, տեղավորվեցինք սեղանի շուրջ, տանտիկինն անցավ գործի՝ մեզ հյուրասիրելու։ Բերեց մեծ գնդերով քյուֆթան, ամեն մեկիս երեք հատ, դրեց սեղանին։

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ