ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ Արմեն Խանդիկյանի

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

ստեղծվել

ենք

աշխարհի

հայերի

համար

և նրանց

ջանքերով:

 

Մենք

հավատում

ենք, որ

հնարավոր է

փոխել և

փոխվել:

 

Մեր 

նպատակն է 

մեկտեղել

հայությանը՝

միտված

վաղվա

Հայաստանին:

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

 

ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ Արմեն Խանդիկյանի: Այս երեք մոգական բառերը հնչել են բազմաթիվ անգամներ՝ անվերջանալի ծափահարությունների ներքո: Գրվել են բազմաթիվ ազդագրերի վրա՝ թատրոն բերելով սերունդների:     

Արմեն Խանդիկյանը՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի լեգենդար գեղարվեստական ղեկավարը բեմում անցկացրել է հազարավոր ժամեր՝ ստեղծելու համար այն ներկայացումները, որոնցից շատերն առ այսօր թատրոնի խաղացանկում են և առ այսօր զարմացնում են իրենց ռեժիսորական մտահղացումներով:

Արմեն Խանդիկյանը նաև կերպարներ է կերտել բեմում՝ ըմբոստ, համարձակ, համակրելի և արտիստական իր մուտքերով հիացրել հազարավոր մարդկանց:

Երբ ռեժիսորի հետ պայմանավորվել էինք «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի համար զրուցելու, թատրոն գնացինք լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի հետ և Արմեն Խանդիկյանին տեսանք բեմում: Այնպես, ինչպես լինում է բազմաթիվ թատերական երեկոների հրաշքից առաջ: Գեղարվեստական ղեկավարը վերջին շտկումներ էր անում բեմում իր «Փարիզյան դատավճիռ» ներկայացումից առաջ: Ու եթե բեմն Արմեն Խանդիկյանի տարերքն է, լուսանկարելն էլ՝ Հակոբ Բերբերյանի: Եվ ահա ստացվեց այն ներկայացումը, որի անունն է լուսանկարի թատրոն:  

Իսկ «ՀԱՅԵՐԻ» զրույցը՝ ԱՅՍՏԵՂ

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ