Վարդգես Դավթյան
Վարդգես Դավթյան

 

 

Ծնվել և 40 տարի

ապրել է Երևանում:

 

Մասնագիտու-

թյամբ հոգեբույժ է

և այն համարում

է ոչ միայն

գործնական

բժշկության

առանձին

բնագավառ,

այլ իմացության

լայնատարած

ասպարեզ՝

մշակութա-

բանության,

պատմության,

արվեստի և

գրականության,

փիլիսոփայու-

թյան, քաղաքա-

գիտության,

ազգային

հոգեբանության

և այլ գիտու-

թյունների

խաչմերուկում:

 

Հեղինակ է

գիտական,

գիտա-

հանրամատչելի,

գեղարվես-

տական և

հրապարա-

կախոսական

բազմաթիվ

գրքերի:

 

Գրել է

առաջին

անգամ

հայոց լեզվով

«Հոգեբուժություն»

դասագիրքը:

 

Գրականության

ինստիտուտում

պաշտպանել է

գիտական

թեզ՝ «Հովհ.

Թումանյանի

ստեղծագործ-

ության հոգե-

բանական

եզրերը»

թեմայով:

 

Եղել է նաև

թերթերի

խմբագիր

(«Նարեկ»,

«Հայք»):

 

Մասնակցել է

հոգեբուժու-

թյան միջ-

ազգային

գիտա-

ժողովների:

 

Կոպենհագենում

հրատարակված

մենագրության

մեջ նրա

հոդվածը՝

«Համատարած

տագնապի

մի ասպեկտի

մասին»

նրան բերել է

միջազգային

ճանաչում:

 

2000-ին

տեղափոխվել է

ԱՄՆ՝

շարունակելու

իր գիտական,

հետազոտական

և գրական

գործունեությունը:

 

Նրա գրքերից են

«Մտավորականը

և նևրոզը»,

«Հայերը

և ալկոհոլը»,

«Ինչու

խելագարվեց

Անուշը»,

«Առասպելի

և իրականի

սահմանագծին»,

«Մտորումներ

թամբի վրա»

և այլն:

 

Իր մասնա-

գիտական

կյանքում

առաջնորդ-

վում է «եթե

հոգեբույժը

փիլիսոփա չէ,

ապա

արհեստավոր է»

նշանաբանով: 

«Չէ, ջահել ջան, Դուք իջեք, մի վճարեք ...». ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Երբ մեր երիտասարդության տարիներին մեծերը պատմում էին, թե անցյալում փողոցում ազատ կարող էին մոտենալ Ալեքսանդր Շիրվանզադեին կամ Եղիշե Չարենցին, ուզածդ ժամանակ այցելել Ավետիք Իսահակյանին կամ Մարտիրոս Սարյանին, չէինք հավատում:

Զարմանալի ժամանակներ են եղել, բոլորովին ուրիշ բարքեր... Որևէ մեկը չէր կարող մերժել ազգի մեծերին:

Իմ մանկության տարիներին մի արհեստավոր մարդ պատմում էր, որ, լինելով ընտանիքով ծանրաբեռնված, այնուամենայնիվ, բնակարան չեն տվել: Գնացել, խնդրել է Դերենիկ Դեմիրճյանին, որ բարեխոսի: Գրողի նամակ-միջնորդագրի հիման վրա այդ ընտանիքը իսկույն բնակարանի տեր է դարձել:

Եվ նման բազում օրինակներ:

Այն ժամանակ չգրված օրենքները մեծ ուժ են ունեցել:

Մեր սերունդն էլ հասցրեց իր աչքով տեսնել Արամ Խաչատրյանին, Հովհաննես Շիրազին, Հենրիկ Մալյանին, մեր մյուս մեծերին:

Երբ համեմատում ես նրանց պարզ ու մատչելի վարքուբարքը ներկա «գաճաճ աստղերի» «բադիգարդային» կյանքի հետ, մնում ես զարմացած, որովհետև այն ժամանակ համաշխարհային հռչակի տեր արվեստագետները Երևանում շրջում էին առանց թիկնապահների: Երբևէ չլսեցինք, թե մեկը գողանար Գոհար Գասպարյանին կամ Գրիգոր Խանջյանին:

Տարօրինակ է, բայց տոտալիտար հասարակության մեջ, կարելի է ասել, որոշակի «դեմոկրատական համաչափություն» կար նշանավոր մարդկանց և ժողովրդի միջև:

Օրինակ, կարող էիր մսի հերթ կանգնել Կիմ Երիցյանի հետ, կամ տաքսու մեջ հայտնվել Բելլա Դարբինյանի կողքին: Եվ այդ մերձավորությունից նրանց խորհրդավորությունը կամ հմայքը չէր նվազում, ընդհակառակը, ավելի էին սիրվում ժողովրդի կողմից:

Անցյալում սովորույթ կար, տաքսու վարորդը, առանց ներսի ուղևորին հարցնելու, ճանապարհին վերցնում էր նաև երկրորդ, երրորդ ուղևորին: Հիմա դժվար է պատճառն իմանալ. գուցե վարորդները չէին հասկանում, որ եթե, ասենք, Մետաքսյա Սիմոնյանին տանում ես թատրոն, ապա բոլորովին պարտադիր չէ, որ ճանապարհին էլ փականագործ Վալոդին կամ չարչի Մարգուշին վերցնես:

Դե, իսկ Վալոդը կամ Մարգուշը կարող էին ամենուրեք հպարտանալ. «Բա՛, գիտե՞ք էսօր ում հետ եմ գնացել՝ Սայաթ-Նովայի Աննայի...»:

Դեռ ուսանող էի, երբ մի վարար անձրևոտ օր, ինստիտուտից դուրս գալով, ինձ գցեցի առաջին պատահած տաքսու մեջ, առջևի նստարանին:

Ետևը երկու տղամարդ կար նստած, որոնց բարևեցի վարորդախառը, ինչպես այն ժամանակվա քաղաքավարությունն էր պահանջում: Մի քանի վայրկյան հետո միայն զգացի, որ ուղևորներից մեկը Մհեր Մկրտչյանն է:

Հիմա նստած տեղս լարվածություն եմ զգում, կարծես մեխերի վրա լինեմ. ճիշտ այն անեկդոտի տաքսիստի նման, որը վիզը ծռում է ետ, ասելով՝ կներեք, որ մեջքով եմ նստած:

Զրուցակիցը խոսում էր մի քիչ գյումրվա շեշտադրումներով, մինչդեռ Մհեր Մկրտչյանը՝ բարձր որակի գրական լեզվով: Շատ առօրյա բաներից էին խոսում:

Կարողացա Մհերի ասածից մտապահել մի հատված միայն: Հարցնում էր. «...Էս տրամվայի  երեք կոպեկանոցներն ի՞նչ եղան...: Հետաքրքիր է՝ ո՞ւմ էին խանգարում...», հետո էլ, թե. « ...Երևի լցրին տրամվայի տակ...»:

Այդ շրջանում նոր էր նկարահանվել Ալբերտ Մկրտչյանի «Խոշոր շահում» ֆիլմը, որի մասին, ի դեպ, ես փոքրիկ հոդված էի տպագրել «Ֆիլմ« թերթում՝ «Ձանձրույթի տրամվայը» մոտիվներով:

Ես պետք է ավելի շուտ իջնեի, ուստի դրամը պարզելով վարորդին, ետ նայեցի և, մի քիչ քաշվելով, դիմեցի Մհեր Մկրտչյանին. «Խնդրում եմ Դուք չվճարեք»:

Այդ պահին նկատեցի, որ նա ամբողջապես սև զգեստների մեջ էր՝ սև կոստյում, սև վերնաշապիկ, մազերն անխնամ երկարած, դեմքը՝ գերհոգնած. ճիշտ իր կերտած հերոսի՝ վարպետ Գառնիկի նման:

Նա իսկույն կանխեց, ասելով. «Չէ, ջահել ջան, Դուք իջեք, մի վճարեք, Ձեզ համար էլ է վճարված»:

Ասաց մի տեսակ մեքենայաբար, մի քիչ արագ, իր զրույցի արանքում, առանց էմոցիաների:

Չհամարձակվեցի հակաճառել: Իջա, գնացի:

Վերջերս համացանցում ուշադրություն դարձրի Մհեր Մկրտչյանի ասմունքին: Կարդում էր «Մարդը ափի մեջ» ժողովածուից: Չես կարողանում հիացմունքդ պահել ու չասել՝ այդ ի՛նչ խոշոր արվեստագետ էր:

Վերապրեցի իմ այն հեռավոր ուսանողական վարար անձրևոտ օրը...

 

Վարդգես Դավթյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ