Արշալույս Բարսեղյան
Արշալույս Բարսեղյան

«ՀԱՅԵՐ»

լրագրող

 

Արշալույսը

լրագրող է:

Բնույթով՝

մաքսիմալիստ:

 

Համոզված է,

որ լավ

գիտելիքից, 

ձևավորված

արժեքային

համակարգից 

և որակյալ 

մասնագետ

լինելուց բացի, 

կարևոր են

նաև

միջավայրերը:

 

Այդտեղ է,

որ մարդն

անընդհատ 

ձևավորվում և

ձևավորվում է:

 

Առավել չի

հանդուրժում

անարդարությունը:

Նաև՝ 

մեծամտությունը:

Անհաշտ է

բոլոր

տեսակի

կարծատիպերի

հետ:

 «ՉԷԻ ՈՒԶԻ կրթությունս միայն ինձ մնար…»

 

Ասում է Անահիտ Քոքոբելյանը, որ LL.M. (Master of Laws) ծրագրով սովորել է Բըրքլիի համալսարանում:

Երբ որևէ առիթով խնդրում են պատմել Ձեր մասին, առաջինը ինչի՞ց եք խոսում,-հարցնում եմ Անահիտին:

Ընտանիքից,-ասում է: 

Ինձ մոտ ամեն ինչ սկսվում է ընտանիքից, բայց չի վերջանում դրանով:  

Շատ հարազատ մարդիկ էլ  ընտանիքի նման են:

Անահիտ Քոքոբելյանն իրավաբան է: Կրթությունը Հայաստանում ստանալուց հետո շարունակել է Բըրքլիի համալսարանում: Արմատներով հայրական կողմը Իջևանից է, մայրականը՝ Մուշից և Կարսից, իսկ ինքը ծնվել է Իջևանի Աչաջուր գյուղում: Չորս հոգանոց ընտանիքն ավելի ուշ տեղափոխվել է Երևան, սակայն Անահիտի կապը ծննդավայրի հետ շարունակվում է այժմ էլ: Ավելին՝ իրեն իսկական իջևանցի է համարում, քանի որ նրանց նման համառ է, պայքարող, նպատակասլաց և ստեղծագործ: «Ես մտածում եմ, որ մարդը նման է այն բնությանը, որից սերվել էՄենք ինչքան շատ գետեր ունենք, հայն էլ է այդպեսՔիչ ենք, բայց ինչքան շատ աղմուկ ենք հանում»:

Առողջ և երջանիկ ընտանիքը կարևոր է Անահիտի համար, որին լրացնում է սիրելի մասնագիտություն ունենալը, իսկ մարդկային երջանկությունն ամբողջացնում է հայրենիքը, որը նա համարում է ընտանիքի մեծ տեսակը. «Երբ ԱՄՆ-ում էի և ապրիլյան չորսօրյա պատերազմը եղավ, ինչքան էլ փորձում էի կենտրոնանալ դասերի վրա՝ չէր ստացվում: Այստեղից էլ հասկանում ես, որ հայրենիքն էլ այդ երջանկության սահմանման մեջ շատ մեծ տեղ ունի»:

«ՄՏԱԾՈՒՄ ԷԻՆՔ,ՈՐ ԻՐԱՎԱԲԱՆ ԿԴԱՌՆԱՄ…»

Անահիտը բարձ է գնահատում անհաատականությունը, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունը: Այս ամենի կողքին սիրում է որոշումներ կայացնել ընտանիքի բոլոր անդամների հետ ունեցած քննարկումներից հետո: Մասնագիտության ընտրությունն էլ նման քննարկումերի արդյունք է եղել: Փոքր տարիքում սիրել է դատավորի դեր խաղալ. կերպարը ստացել է մայրիկի զգեստապահարանի և մուրճի օգնությամբ: Ավելի մեծ տարիքում, հիշում է, որ մարդիկ միշտ նրա կարծիքն են հարցրել որոշ հարցերի շուրջ, վստահ լինելով, որ կողմնապահություն չի անի: «Մտածում էինք, որ իրավաբան կդառնամ, բայց երբ եկավ լուրջ ընտրություն կատարելու պահը՝ դժվար էրԻմ պարագայում նաև տնտեսագիտության տարբերակը կարՀաճախում էի ասմունքի խմբակ, բեմը շատ մեծ դեր ուներ ինձ համար, դա էլ էր տարբերակ»:

Իրարից տարբեր այս մասնագիտությունների վերջնական ընտրությունն իրավաբնություն է լինում: Անահիտի ընտանիքի միակ անդամն է, որ մաթեմատիկայի ուղղությամբ չի շարունակել: Եղբայրը տնտեսագետ է, հայրը մաթեմատիկայի դասախոս, քաղաքական գործիչ, մայրը նույնպես դասախոսել է:

Անահիտը համարում է, որ տարբեր միջավայրեր մարդուն ինչ-որ բան են տալիս, ուստի նա հաճախ է փոխում այն: Սա եղել է նաև կրթության դեպքում: Սկզբում ընդունվում է Հայաստանի ֆրանսիական համալսարան, այնուհետ ուսումը շարունակում Երևանի պետական համալսարանում, որտեղ մասնագիտանում է միջազգային իրավունքի ոլորտում: «Սա լավ ընտրություն էր, որովհետև մենք միջազգային առևտրի իրավունքին վերաբերող մի քանի առարկաներ ունեինքԴրանք ինձ շատ-շատ էին հետաքրքրում ու հասակցա, որ ես սիրում եմ իրավունքի այն ճյուղը, որը վերաբերում է բիզնեսին

Բըրքլիում հենց այդ տարբերակն էլ ընտրեցի»:

Բըրքլիի համալսարանում Անահիտը սովորել է LL.M. (Master of Laws) ծրագրով: ԱՄՆ-ի լավագույն համալսարաններից մեկում կրթությունը շարունակելը եղել է նախապես պլանավորված որոշում: ԱՄՆ-ի ընտրությունը պայմանավորված է եղել կրթության ոլորտում դրա առաջատար լինելով: Դիմելու փուլում որևէ համալսարանի նկատմամբ նախապատվություն չի ունեցել: Դիմել է և կապը պահել է մի քանի համալսարանների հետ միաժամանակ. «Միայն քո փաստաթղթերը չեն տեսնում, այլ քեզ՝ որպես անհատ էլ են ճանաչումԵրկրորդ՝  հասկանում են, որ դու իսկապես հետաքրքրված ես համալսարանով, երրորդ՝  դու ես նրանց ճանաչումԵս միշտ ասում եմ, որ ցանկացած համալսարան ունի իր դեմքը, բնավորությունը:

Դու պետք է գտնես այն համալսարանըորը քո բնավորությանը համապատասխան է»:

«ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՀԵՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՑ…»

Անահիտը Հայաստանի ապագան կապում է երիտասարդների հետ, հատկապես նրանց, որոնք կրթությանը շատ մեծ տեղ են տալիս և վերցնում արտասահմանի փորձը: Հայաստանում, ըստ նրա, փոփոխությունները պետք է սկսել հենց կրթության ոլորտից: Փաստում է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի համալսարաները իրարից շատ տարբեր են: Կցանկանար մեզ մոտ լիներ այնտեղի կրթական համակարգը: Ընտրությունը հիմնավորում է օրինակներով:

Անահիտը Հայաստանի համալսարաններում առանձնացնում է ուսումնասիրվող նյութի խնդիրը: Ընդունում է, որ հայերեն գրականության բացակայությունը թարգմանության ծախսերով էլ է պայմանավորված, սակայն առաջնահերթ է մատուցվող նյութի ոչ ժամանակակից լինելը և հենց մատուցման մեթոդները. «Իրավունքը զարգանում է ամեն օրԱյն, ինչ սովորեցրել են երեկ, այսօր կարող է պետք չգալՀայաստանի համալսարանում մի տենդենց կա, մեզ տալիս են այնպիսի ինֆորմացիա, որը որպես իրավունքի պատմություն էլ ոչ մեկին չի հետաքրքրում»:

Ինչ վերաբերում է դասը մատուցելու մեթոդներին՝ Անահիտ պատմում է, որ Բըրքլիում ունեցել են լեկցիայի տեսքով առարկաներ և դասը հետաքրքիր է եղել՝ դասախոսների պատրաստած  նյութի շնորհիվ: Ունեցել են նաև ինտերակտիվ դասեր, որոնք իր համար այնքան էլ արդյունավետ չեն եղել: Ասում է, այդպիսի դասերը հաճախ վերածվում են ոչ պրոֆեսիոնալների խոսակցության, ինչը նրան այնքան էլ դուր չի գալիս: Սակայն Բըրքլիում հասկացել է, որ կարող է լինել գործնական-տեսական մեթոդը, երբ տեսությանը սովորեցնում են գործնականի աչքով նայել:

Համալսարանում նրանք ուսումնասիրել են նախադեպային իրավունք, որի ժամանակ դասախոսը սովորեցրել է, թե նույն օրենքը որ տարբերակով ներկայացնել՝ կախված նրանից պատասխանող կողմ ես ներկայացնում, թե՝ հայցվոր: «Այն, որ իրենց տված ինֆորմացիան նույն քո օրվա նյութն է, դա էլ է մոտիվացնումԴասախոսը կարող է մտներ ներս և ասեր, այսօր այսպիսի բան է եղել իմ հաճախորդի հետՍա պարտադիր է,

որ դուք իմանաք, որովհետև օրինակ 10-ից  6 հաճախորդի հետ դուք այս խնդիրն ունենալու եք»: Այս պրակտիկան Հայաստանի համար կիրառելի է համարում, քանի որ դասախոսելուց զատ, մասնագետները նաև աշխատում են և համակարգին ծանոթ են:

Անահիտը Բըրքլիում բացահայտել է արտասահմանյան մշակույթին բնորոշ մեկ այլ երևույթ՝ ծանոթի արվեստը (networking): Ի տարբերություն Հայաստանի՝ միջնորդը այս դեպքում չի հայտնվում բարեկամական կապերի միջոցով, այլ ուսանողի անձի, ձգտումների, լավ մասնագետ լինելու արդյունքում է դառնում նրա միջնորդը: Մարդկային այս ցանցը ստեղծվում է համալսարանի կողմից կազմակերպվող տարբեր ձևաչափեր ունեցող networking event-ների միջոցով:

Կրթության ոլորտը բարելավելու համար Անահիտը կարևորում է նաև գրադարանների խնդիրը: Ասում է, որ Հայաստանում ուսանողն օրվա ընթացքում շատ ավելի քիչ ժամանակ է հատկացնում կարդալուն: Ճիշտ հակառակն է Բըրքլիում. «Այս պահին Հայաստանի ուսանողները մտածում են ոնց ստանալ վերջնական քննություններըՍա գալիս է մթնոլորտի պակասիցԲըրքլիում ամեն ինչ արված էր, որ գրադարանը հնարավորնիս հարմար լինիՏարրական բաներ են, բայց աթոռը՝ բարձրությունից սկսած,

մինչև մեջքի հարամարությունը, այնպես է արած, որ ինչքան էլ երկար նստես, մեջքդ չցավիԼուսվորությունը, օդափոխությունը քո ուզածով կարողանաս կարգավորել»:

Բըրքլին Անահիտն իր կյանքի ամենալուսավոր կետերից մեկը և ամենաճիշտ որոշումն է համարում: Այն մասնագիտության կողմնորոշման հարցում վստահություն է ներշնչել, իսկ մենակ ապրելը՝ ավելի ինքնուրույն ու դետալներին ուշադրություն դարձնող է դարձրել:

Անահիտն իր երկու մագիստրոսական կրթությունները ստացել է հաջորդաբար՝ քիչ պրակտիկ փորձ ունենալով: Ասում է, հատկապես Բըրքլիում շատ են եղել փորձ ունեցող և ոլորտում աշխատող ուսանողները. «Նկատել եմ, նրանք, ովքեր պրակտիկա ունեն ավելի ճիշտ են կողմնորոշվում, որպես պրոֆեսիոնալ են մտնում համալսարան և հաճախ, իրենց հարաբերություններն էլ դասախոսների հետ արդեն որպես կոլեգաների էԻմ տարբերակի առավելությունն այն է, որ մտնում ես համակարգ արդեն մասնագիտացված և կրթության հատվածը արած»:

Մասնագիտությունը շատ մեծ հետք է թողնում մարդու վրա, վերջնականապես ձևավորում նրա բնույթը: Անահիտը համոզված է, որ չնայած մասնագիտությունը բնավորության հետ միահյուսված միշտ մարդու հետ է, բայց մարդու և իր մասնագիության միջև գալիս է հրաժեշտ տալու պահը: Սխալ է համարում դրան կառչած մնալը, ավելին, կարծում է, որ այդ բաժանումը լինում է այն դեպքում, երբ մարդը գիտակցում է, որ այն էներգիան, որը պետք էր տալ՝ տվել է և ստացել է իր գործից և այդ ժամանակ է, որ առաջ է գալիս հոբբին:

«ԴՈՒ ՄԻ ՏՈՒՆ ՈՒՆԵՍ ՈՒ ԴԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է…»

Անդրադառնալով իր ոլորտում Հայաստանում առկա խնդիրներին՝ ասում է, որ կան օրենքի բացերը, բայց դրանք հնարավոր է շտկել: Ավելի արմատական խնդիրներից է կոռուպցիան: «Սա միայն Հայաստանում չէ խնդիր, մեծ խնդիր է, որ քայքայում է ամբողջ սիստեմը՝ սկսում է իրավական, դատաիրավական  համակարգից և անցնում է մնացած բոլոր բնագավառներին»: Կարծում է, որ փոփխությունները լինելու են պրոֆեսիոնալ մասնագետների միջոցով, որոնք գիտակցում են, որ կոռուպցիայից զատ կարող են ուրիշ ձևով գումար աշխատել, քանի որ կայացած և էթիկայի կանոններին խիստ հետևող մասնագետին ավելի դժվար է ճնշելը:

Անահիտը դեռ չի աշխատում, բայց ցանկանում է բիզնես իրավունքի ճյուղում լինել: Նպատակ ունի նաև դասախոսելով զբաղվելու: Դեռևս Հայաստանում կամ ԱՄՆ-ում ապրելու վերջնական որոշում չունի: Հստակ գիտի, որ ցանկացած պարագայում երկու երկրների հետ կապը պետք է անընդհատ պահի:

Կարծում եմ, որ հիմա աշխարհը գլոբալիզացիայի վերին կետում է գտնվում ու ես ինձ էլ համարում եմ նման անձԻնչքան էլ պրակտիկ, հեշտ հարմարվող մարդ լինես, դու մի տուն ունես ու դա Հայաստանն էԵթե ուզում ես, որ քո որդին էլ տուն ունենա ապագայում, դու ունես գերխնդիր՝ Հայաստանին ինչ-որ չափով օգնելուՉի կարելի ասել, դե միայն ես ինչ կարող եմ անելԱմեն անհատ կարող է ինչ-որ բան անել ու ցանկացած մեծ ծրագիր սկսվում է փոքր բանիցՉէի ուզի, որ իմ կրթությունը մնար միայն ինձՄենք չենք ապրում այնպիսի երկրում, որը բնակչության, տարածքի խնդիր չունի

Մարդիկ քննադատությամբ են վերաբերվում արտագաղթին, բայց ես դա համարում եմ անհատի որոշումՄիևնույն ժամանակ, կարծում եմ, անկախ նրանից, թե որ երկրում ես ապրում, դու ունես որոշակի պարտավորություններ քո երկրի նկատմամբ:

 

Արշալույս Բարսեղյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ