Ժաննա Ղոչիկյան
Ժաննա Ղոչիկյան

 

 

Արմատներս

Ղարսից են:

19-րդ դարի

կեսերին

պապերս

բնավորվել

են Սպիտակում:

 

Ծննդավայրս

Գյումրին է:

 

14 տարե-

կանից

երևանցի եմ: 

 

Կոչումս

Գրիչ

լինելն էր,

առաքելու-

թյունս՝

կոչումիս

ազնիվ

ծառայելը:

 

Ես երկու

դարի և

երկու

հասարա-

կարգի

քաղաքացի

եմ, իմ

երկրում

կատարված

մեծ ու

փոքր,

հին ու

նոր

իրադար-

ձություն-

ների

ականա-

տեսն ու

մասնա-

կիցը,

վավերաց-

նողը:

 

Պաշտոնա-

պես

հեռուստա-

լրագրող եմ,

բազմաթիվ

հեռուստա-

ծրագրերի

ու տեսա-

ֆիլմերի

հեղինակ:

Ով հիշում՝

հիշում է:

 

Վաղուց

արդեն

անպաշտոն,

ազատ

լրագրող եմ:

 

Եթերը՝ իր,

թերթն էլ իր

գայթակղու-

թյունն

ունի:

 

Համա-

ցանցային

կայքն

ինձ համար

նոր

տիրույթ է:

Ինչպես

կստացվի:

 

Մոռացա

ասեմ, որ

հընթացս

էլ գրվել

ու գրվում

են բանա-

ստեղծու-

թյուններ:

 

Լրագրու-

թյունը՝

անանձնա-

կան,

պոեզիան

ներանձնա-

կան

կյանքիս

խտացումներն

են:

 

 

«...Ձեր կնոջ, քրոջ, դստեր բա­րո­յա­կան կեր­պա­րով...». ԺԱՆՆԱ ՂՈՉԻԿՅԱՆ

 

Ա­մեն ան­գամ, երբ կա­նանց տո­ների առ­թիվ հոդ­ված եմ գրում, հիաց­մուն­քի ու հրճվան­քի խոս­քեր չեն ծնվում, ո­րով­հետև լույ­սի ու ցնծութ­յան ետ­նա­մա­սե­րում ստվեր ու թա­խիծ կա, և­ այդ ստվերն ու թա­խի­ծը ինձ ցավ են պատ­ճա­ռում:

Տոներն ինձ տո­նա­կան տրա­մադ­րութ­յուն չեն պարգ­ևում, և գ­րիչս դա զգում է:

Հա­յաս­տա­նում կա­նանց հան­դեպ ու­շադ­րութ­յունն ու հո­գա­ծութ­յու­նը ար­տահայտ­վում է նաև եր­կու հա­տուկ տո­նե­րով. մե­կը՝ մարտի 8-ն­ է, որ­պես մի­ջազ­գա­յին տոն, մյու­սը՝ ապ­րի­լի 7-ն­ է, որ­պես ազ­գա­յին տոն, իսկ ոչ պաշ­տո­նա­պես` եր­կու տո­նե­րի միջև ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը անվանում են կա­նանց միամս­յակ է:

Որ­պես բնութ­յան հրաշք ու ա­ռեղծ­ված` կինն իր ա­ռա­քե­լութ­յամբ էլ ար­ժա­նի է ա­մե­նայն մե­ծա­րան­քի. և, ի­հար­կե, ոչ` մեկ օր կամ մեկ ա­միս: Ար­ժա­նին մա­տու­ցենք կնո­ջը` Մայ­րութ­յան, ըն­տա­նի­քի ջեր­մութ­յան, հա­սա­րա­կութ­յան հան­դարտ ու հա­վա­սա­րակ­շիռ գո­յութ­յան հա­մար:

Խո­նարհ­վենք զին­վոր ծնած ու զա­վակ կորց­րած մայ­րե­րի առջև:

Հ­պար­տա­նանք կա­նանց ամ­րութ­յամբ ու սի­րով, որ նաև պա­տե­րազ­մի բեռ տա­րան ի­րենց փխրուն ու­սե­րին, հա­զա­րա­փե­շակ դար­ձան, որ ըն­տա­նի­քը չփլվի, որ ե­րե­խա­նե­րը տաք ու կուշտ մնան:

Հիանանք բոլոր բնագավառներում գործող երևելի կանանցով:

Ի­հար­կե, միամսյակի ա­ռի­թով կա­նայք ըստ ար­ժան­վույն կգնա­հատ­վեն, շնոր­հա­վո­րանք ու ծա­ղիկ­ներ, պես-պես նվեր­ներ կստանան: Կա­նայք ա­ռատ-ա­ռատ սե­ղան­ներ կգցեն, տղա­մար­դիկ ճոխ-ճոխ կե­նաց ճա­ռեր կա­սեն ու կա­նանց սո­վո­րա­կան օ­րերը տոն կդարձ­նեն:

Ինչ­պես ցան­կա­ցած քա­ղա­քա­կիրթ եր­կիր, մենք նույն­պես բազ­մա­կու­սակ­ցա­կան ու բազ­մա­շերտ հա­սա­րա­կութ­յուն ենք:

Ժա­մա­նա­կը փաս­տեց, որ սո­ցիա­լիզ­մի գորշ հա­մա­հար­թե­ցու­մը ա­մեն­ևին էլ մարդ­կութ­յան ե­րա­զան­քը չի ե­ղել: Եվ բնա­կա­նոն ընթաց­քով կա­յա­ցած եր­կու ծայ­րա­հեղ բևեռ­նե­րի ա­րան­քում ի­րենց անբ­նա­կան ու վայ­րե­նի գո­յութ­յունն են քարշ տա­լիս նաև մարդ­կա­յին տա­րաբ­նույթ խմբեր:

Եվ քա­նի որ ա­սե­լիքս կա­նանց տո­ների ա­ռի­թով է, ու­զում եմ, որ հենց այս ա­ռի­թով հի­շենք ու շնոր­հա­վո­րենք նաև մու­րա­ցիկ­նե­րի շար­քե­րը հա­մալ­րած տա­րեց կա­նանց, բա­նուկ ու տե­սա­նե­լի վայ­րե­րում նստա­տեղ նվա­ճած մայր-կա­նանց` ման­կանց հետ` կեղտոտ ու գար­շա­հոտ:

Շ­նոր­հա­վո­րենք կյան­քի խոր­շե­րը քշված «բոմժ»  կա­նանց` ալ­կո­հո­լից ու ցրտից ու­ռած աչք-ե­րե­սով: Այս կա­նայք էլ հասարակությանը զա­վակ­ներ են պարգ­ևել և շա­րու­նա­կե­լու են բնութ­յան օ­րեն­քով գուցե է­լի զա­վակ­ներ ծնել:

Տո­ների ա­ռի­թով տես­նես նրանց ո՞վ ծա­ղիկ կամ նվեր կմա­տու­ցի, կամ ո՞վ կա­սի` ձեզ ի՞նչ է հար­կա­վոր:

Իսկ ընդ­հան­րա­պես, կա­նանց մի­ջազ­գա­յին և­ ազ­գա­յին տո­նե­րի առ­թիվ ես ԲԱՑ ՆԱՄԱԿ եմ հղում հայ տղա­մարդ­կանց` ի պաշտպա­նութ­յուն հա­յոց աղ­ջիկ­նե­րի:

Ա­հա նա­մակս.

«­Հար­գար­ժան գոր­ծա­տեր ու փո­ղա­տեր հայ այ­րեր, ձեզ հա­մար, հար­կավ, հայտ­նութ­յուն չէ հայ կնոջ ա­ռա­քի­նութ­յունն ու արժանա­պատ­վութ­յու­նը:

Բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ հայ կինն իր ըն­տա­նի­քի ջեր­մութ­յունն ու լույ­սը, իր տան պատ­վախն­դիր տի­րու­հին ու ա­ղա­խինն է եղել:

Եր­ևի ձեզ հայտ­նի է նաև, որ ա­մուս­նա­լու­ծութ­յուն­նե­րի քա­նա­կով Հա­յաս­տա­նը աշ­խար­հում, բա­զում երկր­նե­րի հետ հա­մե­մա­տած, վեր­ջին տե­ղե­րում է ե­ղել, ո­րով­հետև ըն­տա­նի­քի պա­հա­պանն ու պա­տաս­խա­նա­տուն միայն ու միշտ` նախ և­ ա­ռաջ Մայր կինն է, ո­րը գի­տակ­ցա­բար չի նկա­տում կամ են­թա­գի­տակ­ցո­րեն նե­րում է ա­մուս­նու դրսա­յին վա­յելք­նե­րը:

Ա­մու­սի­նը մնում է տան հայ­րը, հա­ցը, բա­րե­կե­ցութ­յու­նը: Ըն­տա­նի­քը փրկվում է քայ­քայ­վե­լուց, ե­րե­խա­նե­րը՝ ան­հայ­րութ­յու­նից: Կնոջ եր­ջան­կութ­յու­նը ձուլ­վում է կեն­ցա­ղին, շա­րու­նակ­վում ե­րե­խա­նե­րի մեջ:

Իսկ մեր նոր ժա­մա­նակ­նե­րում տղա­նե­րը քիչ են ա­մուս­նա­նում: Մի մա­սին` պե՛տք չէ: Սա այն խումբն է, որն ու­նի և՛ գործ, և՛ փող, ո­րի կյան­քի ի­մաստն ու նպա­տա­կը վա­յելքն է, ժա­ման­ցը զվար­ճան­քի՝ սնկի պես ա­ճած խա­ղատ­նե­րում, հյու­րա­նոց­նե­րում, ռես­տո­րան­նե­րին կից շո­գե­բաղ­նիք­նե­րում ու հանգս­տի սեն­յակ­նե­րում:

Իսկ աղ­ջիկ­ներ՝ որ­քա՜ն ու­զեք: Տար­բեր ճա­շա­կի, տար­բեր գնե­րի, տար­բեր կա­րո­ղութ­յուննե­րի տեր:

Շու­կա է, չէ՞: Ա­մեն ինչ գնվում ու վա­ճառ­վում է: Կար­ևո­րը պա­հան­ջարկն է: Աղ­ջիկ­նե­րի, ի­րերն ի­րենց ա­նու­նով կո­չենք, մարմ­նի պա­հան­ջար­կը կա եւ շա՜տ կա: Շու­կան է կե­րակ­րում, հագց­նում: Ապ­րան­քը կա, ո­րով­հետև գնորդ կա:

Իսկ գնորդ­նե­րը դուք եք, հար­գար­ժան գոր­ծա­տեր ու փո­ղա­տեր այ­րեր:

Դուք, որ գոր­ծի եք հրա­վի­րում միայն մին­չև 25 տա­րե­կան և­ ան­պայ­ման բա­րե­տես աղ­ջիկ­նե­րի: Աղ­ջիկ­նե­րը հրա­պուր­վում են վերջա­պես աշ­խա­տանք ու­նե­նա­լու ի­րո­ղութ­յամբ, հե­տո, աշ­խա­տա­տե­ղը պահ­պա­նե­լու փա­փա­գով, ոմանք, ցավոք, վե­րած­վում են զվար­ճան­քի ու ժա­ման­ցի ա­ռար­կա­յի:

Գայ­թակ­ղութ­յան զո­հե­րը հիմնականում հմտա­նում են «պոռն­կութ­յուն» մաս­նա­գի­տութ­յան մեջ: Այլևս կար­ևոր չէ՝ կա­մա՞, թե՞ ակամա: Հե­տո անց­նում են ձեռ­քից-ձեռք: Հե­տո՝ ով ա­վե­լին:

Եվ պակասում են առաքինի ու պատվախնդիր հարսնացուները:

Իսկ դուք, պա­րո­նայք, ե­թե ա­մուս­նա­ցած չեք, վա­խե­նում եք ա­մուս­նա­նալ. մա­քուր աղ­ջի՞կ որ­տե­ղից: Ե­թե որ­դի ու­նեք, զգուշանում եք ա­մուս­նաց­նել՝ բա որ հան­կա՞րծ...

Թե­պետ մեր կյան­քում «բա որ հան­կարծն» էլ խնդիր չէ:

«­Հարց չկա, պրոբ­լեմ չկա»-նե­րի շար­քում կու­սութ­յունն էլ հարց ու պրոբ­լեմ չէ: Ա­մե­նա­թանկ վա­ճառ­վող պոռ­նիկն էլ կա­րող է կույս մնալ կամ, փառք բժշկութ­յա­նը, վե­րա­կանգ­նել կու­սութ­յու­նը:

Թույլ տվեք չհա­վա­տալ «ա­մե­րի­կա-եվ­րո­պա­կա­նաց­ված» հայ տղա­նե­րի ազա՛տ մտա­ծո­ղութ­յա­նը: Մ­տա­ծելն ու խո­սե­լը մի բան է, անձ­նա­կան-տղա­յա­կան ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը այլ բան է: Այն­պես որ, հայ ըն­տա­նի­քում կու­սութ­յու­նը միշտ հա­մար­վե­լու է մաքրութ­յան, սրբութ­յան չա­փա­նիշ, բա­րո­յա­կան կա­տե­գո­րիա:

Մարմ­նի շու­կա­յից օգտ­վող տղա­նե­րը փորձ ու­նեն, զգու­շա­նում են և չեն էլ շտա­պում ըն­տա­նիք կազ­մել, իսկ տղա­նե­րի մյուս խումբը, ո­րը կա­նա­չու, հա­ցի, մսի, կո­շի­կի շու­կա­նե­րում իր ըն­տա­նի­քի հա­նա­պա­զօր­յա հացն է հայ­թայ­թում, չի ա­մուս­նա­նում, որով­հետև ի վի­ճա­կի չէ տուն-ե­րե­խա պա­հել:

Ա­մուս­նութ­յուն­նե­րը նվա­զում են, իսկ պոռն­կութ­յու­նը, որ նրբաց­ված`«մարմ­նա­վա­ճա­ռութ­յուն» ա­նունն ու­նի, ծաղ­կում ու բարգավա­ճում է: Այն դար­ձել է ապ­րուս­տի ու հա­ճույ­քի հա­մա­տեղ կեն­սաձև շատերի համար:

Մարմ­նա­վա­ճա­ռութ­յու­նը ձաղ­կե­լու, պա­խա­րա­կե­լու փո­խա­րեն, դրվում է ի տես, ի ցույց՝ որ­պես ապ­րուս­տի մի­ջոց:

Մարմ­նա­վա­ճա­ռութ­յունն ար­դա­րաց­վում է: Պե­տութ­յունն ա­զատ­վում է հա­զա­րա­վոր կա­նանց աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծե­լու հիմնահար­ցից, չծնվող հա­զա­րա­վոր ե­րե­խա­նե­րի հոգ­սից: 

Մենք կեր­տում ենք Ազ­գա­յին պե­տութ­յուն ու կորց­նում ենք Ազ­գա­յին դի­մա­գի­ծը: Մենք բար­բա­ջում ենք Ազ­գա­յին ար­ժեք­նե­րից ու տրո­րում ենք Ազ­գա­յին ա­մե­նա­մեծ ար­ժե­քը՝ Ըն­տա­նի­քը:

Բարձր ու ճոխ կե­նաց­ներ ենք ա­սում մեր սրբութ­յուն սրբո­ցի՝ կա­նանց ու աղ­ջիկ­նե­րի, մայ­րե­րի պատ­վին (հայ աղ­ջիկ­նե­րի ցա­վը տա­նեմ՝ հպա՜րտ, թա­սի­բո՜վ, մա­քո՜ւր) ու ա­պա­կա­նում ենք նրանց:

Պա­րո­նայք, կա՛նգ ա­ռեք: Մի չա­րա­շա­հեք, մի օգտ­վեք շատ կա­նանց ու աղ­ջիկ­նե­րի ան­ճա­րակ ու հու­սա­հատ վի­ճա­կից, օգ­նեք հարազատա­վա­րի, եղ­բայ­րա­բար, հա­յի՛ պես: Նպաս­տեք, որ այդ հայ աղ­ջիկ­նե­րը հայ ըն­տա­նի­քի ա­ռա­քի­նի մայր ու ա­մուր, կա­յուն սյուն դառ­նան: Հա­յո՛ց աղ­ջիկ­նե­րը, որ ձեր դուստ­րերն են, ձեր քույ­րե­րը, հա­րա­զատ­նե­րը, ձեր հարս­ներն ու հարս­նա­ցու­նե­րը, ձեր կա­նայք ու ձեր թոռ­նե­րի մայ­րե­րը:

Ե­թե ձեզ հա­մար ըն­տա­նի­քը սրբութ­յուն է, ա­պա սրբութ­յուն է ձեր կնոջ, քրոջ, դստեր բա­րո­յա­կան կեր­պա­րով:

Կա­նանց միամս­յա­կի ա­ռի­թով և, ընդ­հան­րա­պես, ան­խա­թար գե­ղեց­կութ­յուն ու երջա­նիկ մայ­րութ­յուն եմ մաղ­թում ձեզ, հա­յոց աղջիկ­ներ: Եվ՝ Սեր:

Հ.Գ.  Մի օ­տա­րա­շունչ կազ­մա­կեր­պութ­յուն կա, որ հայ կնո­ջը փոր­ձում է փրկել բռնութ­յուն­նե­րից: Որ­պես բռնութ­յուն է դիտ­վում և­ այն, որ «հայ տղա­մար­դիկ շա­րու­նա­կում են սպա­սել և պա­հան­ջել, որ ի­րենց հարս­նա­ցու­նե­րը կույս լի­նեն» և՝ որ «շատ կա­նայք դի­մում են կու­սա­թա­ղան­թի վե­րա­կանգն­ման վի­րա­հա­տութ­յան, որ­պես­զի բա­վա­րա­րեն այդ պա­հան­ջը»:

Այ, այ, այ, այս ինչ­քա՜ն բռի ու ան­բա­րո են դար­ձել հայ տղա­մար­դիկ, և­ ինչ­պե՜ս են ջա­նում հայ աղ­ջիկ­նե­րը՝ ի­րենց կորց­րած կուսութ­յու­նը ետ բե­րել: Տես­նես` ին­չու՞:

Հետգրությունս կապ չունի տոնի հետ:

Տոները յուրաքանչյուրի հոգու մեջ են:        

 

Ժաննա Ղոչիկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ