Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 

 

Վեց թե յոթ

տարեկանից,

ինձ հետ

մեծացած

եղնիկի հետ

մեր անտառների

փեշերին

զբոսնելիս,

երջանիկ

ավարտներով

հեքիաթներ

էի հորինում։

 

Տասը

տարեկանում

թատրոնով

հրապուրվեցի

և ռեժիսոր

էի ուզում

դառնալ՝

առանց

իմանալու

ոչ Բրեխտին

և ոչ էլ

Ստանիս-

լավսկուն։

 

Տասներկու

տարեկանում,

առաջին

անգամ մեծ

թատրոնում

ներկայացման

վարագույրը

բացվելուն

պես,

ճանաչեցի

և Բրեխտին,

և  Ստանիս-

լավսկուն ու

լաց եղա։

Երբ մեծ

եղբայրս

ինձ

դահլիճից

դուրս  բերեց,

արդեն

ռեժիսոր

դառնալու

մտքից

հրաժարվել էի։

 

Դպրոցն

ավարտելուց

հետո

մերոնց

կամքով

պետք էր

տնտեսագետ

դառնայի։

Լավ էր, որ

համալսարանից

ինձ դուրս

արեցին։

 

Զինվորական

ծառայու-

թյունից

հետո

որոշեցի

նկարիչ

դառնալ։

Ավարտեցի

Երևանի

գեղարվեստա-

թատերական

ինստիտուտը։

Ավարտելուց

հետո

մտածում

էի՝ նկարեմ

թե՞ գրեմ։

Մտքիս մեջ

գրում էի

վերջացնում,

մտքիս

մեջ էլ

պահում,

թղթին

չէի հանձնում,

իսկ կտավի

վրա

նկարում էի։

 

Առաջինի

դեպքում

դադարեցի

երջանիկ

ավարտով

հեքիաթներ

հորինելը,

երբ մեր

եղնիկը

14 տարի

մեզ հետ

ապրելուց

հետո մի

առավոտ

սովորականի

պես գնաց

անտառ ու

այլևս

չվերադարձավ։

Գյուղի

որսորդների

բաժին

դարձավ։

Մեծ ողբերգու-

թյուն ինձ

համար։

 

Ճանաչելով

Բրեխտին

ու Ստանիս-

լավսկուն՝

հասկացա,

ընդունեցի

իմ անգրա-

գիտությունը

և հետ

կանգնեցի

ռեժիսոր

դառնալու

մտքից։

Թեպետ

հաշիվներս

դեռ չեմ

մաքրել

թատրոնի

հետ։

 

Այժմ

փորձում եմ

ժամանակին

մտքիս մեջ

գրածները

թղթին

հանձնել։

 

«Պիտի ամուսնանա՞մ, որ տարիքս թաքցնեմ». ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

 

Նախորդ հազարամյակի վերջին կամ նախավեջին տարին էր, լավ չեմ հիշում, այդքան էլ կարևոր չեմ համարում տարեթիվը։ Ազգային ակադեմիայի դահլիճում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի բանաստեղծությունների գրքի շնորհանդեսին էր, որին հրավիրված էր և ներկա էր նաև բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը։ Պատահականությամբ, ես ու տիկին Սիլվան իրար կողքի էինք հայտնվել։ Ասեմ, որ մենք լավ ծանոթներ էինք և մտերմություն էլ կար։

Դե խոսեցին, ջերմ խոսքեր ասվեցին հեղինակի հասցեին, իր խոսքն ասեց նաև մեծ բանաստեղծուհին, Թաթուլի բանաստեղծություններից մեկն էլ կարդաց։ Շատ ջերմ անցավ գրքի շնորհանդեսը։

Պաշտոնական արարողության ավարտին ներկա գտնվող լրագրողներից, հատկապես երիտասարդ աղջիկ լրագրողներից շատերն առիթը բաց չթողնելու համար մոտենում ու զանազան հարցեր էին տալիս բանաստեղծուհուն, առավելապես վերջինիս տարիքն իմանալը հիմնական հարցերից մեկն էր։

Երբ հարցնում էին, ինքն էլ ամենայն մանրամասնորեն ներկայանում էր յուրաքանչյուր հարցնողին. «...ծնվել եմ 1919 թվականի հունվարի 20-ին…ու այդպես»։

Երբ մի քանիսի կողմից այդ հարցը տրվեց, միջամտեցի.

- Տարիքդ ինչո՞ւ ես ասում, տիկին Սիլվա, - ասացի։

- Պիտի ամուսնանա՞մ, որ տարիքս թաքցնեմ։

- Ո՞վ գիտի, - կատակեցի ես։ Երկուսով ծիծաղեցինք։

- Հարցնում են, ես էլ ասում եմ։ Ինչպես չասեմ, Թեմիկ ջան։

- Մեկ էլ որ հարցնեն, ասա՝ հարյուր դեռ չկամ։

Մի պահ ուշադիր նայեց ժպտացող աչքերիս մեջ, գլուխը հենեց  ուսիս ու սկսեց ծիծաղել։ Երբ հանգստացավ, թե՝

- Լա՜վ պատասխան է, - ասաց, - հա, էլի որ, իսկապես՝ չկամ։ Սրանից հետո այդպես էլ կասեմ։ Հարյուր դեռ չկամ-ի գաղափարն էլ կոնյակով կնշենք անպայման։

Ու նշեցինք կոնյակով։ Կոնյակ սիրում էր։

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ