Ադրինե Աճեմյան
Ադրինե Աճեմյան

«ՀԱՅԵՐ»-ի

լրագրող

 

Ադրինեն

լրագրող

դառնալ 

երազել է 

դեռ դպրոցում:

 

Այս պահին

դեռևս

ուսանում է:

 

Մասնագիտությունը՝

հեռուստալրագրող:

 

Համոզված է,

որ լրագրողը

պետք է լինի

անկողմնակալ:

 

Անարդարությունը,

սուտը, իսկ

լրագրողի

դեպքում՝ 

կողմնակալությունը,

ոչ մի կերպ

չի հանդուրժում:

 

Ռեալիստ է:

Համոզված է,

որ գիտելիքից,

պաշտոններից

և ամեն ինչից

կարևորը 

մշտապես

Մարդ լինելն է:   

ՓՈՔՐԻԿԸ ՄՈՆԹԵԻ ԳՐԿՈՒՄ՝ Օսկարի Shortlist-ում...

 

Մոնթեի այս լուսանկարը գրեթե 25 տարվա պատմություն ունի:

«ՀԱՅԵՐ»-ի «պեղումները» կարողացել են գտնել լուսանկարի մարդկանց և արձանագրել այն փոքրիկ պատմությունը, որ կապված է Հերոսի այդ օրվա հետ:

Լուսանկարը հայտնաբերեցինք մեր ծանոթներից մեկի ընտանեկան արխիվում: Մոնթեի ձախ կողմում Սեդան է՝ Մոնթեի կինը: Իսկ ովքե՞ր են Մոնթեի աջ կողքի տղամարդն ու փոքրիկը:

Որոնումները մեզ տարան դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ այժմ ապրում է կինոռեժիսոր, վավերագրող Լևոն Մկրտչյանը: Հենց նա է Մոնթեի աջ կողմում նստած տղամարդը: Մեզ հաջողվեց փոքրիկ զրույց ունենալ Լևոն Մկրտչյանի հետ:

«Ղարաբաղյան շարժման օրերն էին: Մոնթեն նոր էր հայտնվել Հայաստանում: Մենք բավական մտերմացել էինք և Մոնթեն ու Սեդան հաճախակի էին լինում մեր տանը: Մեր տան դուռը միշտ բաց էր նրանց առջև: Մոնթեն ու Սեդան դարձել էին մեր ընտանիքի սիրելիները, մի մասնիկը»,- ասաց Լևոն Մկրտչյանը: «Մեր մտերմության պատճառն իմ փոքրիկ ներդրումն էր այն հսկայական գործում, որ այդ օրերին արեցին շարժման առաջնորդները, որպեսզի Մոնթեն կարողանա գալ Հայաստան, բայց այդ մասին երևի դեռ ժամանակ կլինի խոսելու: Մոնթեն սիրում էր լինել Դեմիրճյան փողոցի մեր տանը, իրեն լավ էր զգում մեր հարկի տակ: Զրուցում էինք շատ մտերմիկ մթնոլորտում»,-մեզ հետ զրույցում շարունակեց կինոռեժիսորը:

Բայց ավելի հետաքրքրական է Լևոն Մկրտչյանի գրկում նստած փոքրիկի պատմությունը: Աղջնակը Լևոն Մկրտչյանի դուստրն է՝ Նարէ Մկրտչյանը, ում անունը վերջերս հայտնի դարձավ հայ հանրությանը նրանով, որ Նարէի նկարահանած «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին, ընդգրկվել է Օսկարի «shortlist»-ում:

«Մոնթեն շատ էր սիրում Նարէին»-ասաց Լևոն Մկրտչյանը: «Երբ Մոնթեն գալիս էր մեր տուն ու երբ դռան զանգը տալիս էր, հենց Նարէն էր վազում դուռը բացելու: Մի օր էլ, չեմ հիշում, թե ով վերցրեց լուսանկարչական ապարատը ու լուսանկարեց մեզ մեր տանը: Պատրաստվում էինք թեյ, սուրճ խմելու: Բոլորս շատ երիտասարդ էինք այդ ժամանակ՝ Մոնթեն, Սեդան: Մոնթեն միշտ սուր, քննող հայացք ուներ, Սեդան՝ անմեղ, բարի դեմքով, աչքերով: Իսկ Նարէն ուղղակի փոքրիկ աղջնակ էր ու չնայած ուշ ժամ էր, բայց նստել էր մեզ հետ: Ինքն էլ Մոնթեին ու Սեդային էր շատ սիրում: Այդ պատճառով էլ չէր քնել»:

«ՀԱՅԵՐԸ» Մոնթեի, իրենց տան, այդ օրերի հիշողությունների, Օսկարի մասին զրուցել է նաև Նարէ Մկրտչյանի հետ: Նարէի հետ հարցազրույցը կներկայացնենք ավելի ուշ:

 

Ադրինե Աճեմյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ