ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ

«Մահը փոխանակում եմ նկարված կտավի հետ...». ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Արվեստանոցները մեռնում են նկարիչների հետ: Նրանք վերածվում են դատարկ սրահների, որոնցից դուրս է եկել ոգին, դուրս է եկել նրանց իմաստավորող, շնչավորող էներգիան: Մեռնում են նաև վրձինները՝ վերածվելով փայտի, մետաղի, մազախրցի ...Ուրիշ ոչինչ»:

«ՀԱՅԵՑՈՂ» տիրուհու գաղտնիքները...

Գուցե պատահական չէ, որ կապույտի երանգներն ու արտացոլանքները առանձնացող գույն են: Գուցե նկարչուհին ցանկություն ունի ասելու, որ «...կապույտի վրա չեն նստում ճանճեր» և բարեխոս լինելով ինքն իր հետ ընդգծում է «...ճահճանման աղտ աղարտի մեջ» մաքուր մնալու փիլիսոփայությանն իր հավատարմությունը:

«Մենք հպարտանալու մեծ տեղ ունենք». ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

«Բոլոր ուսյալ ազգերը հասկացել են, որ հոգևոր առաջընթացի հիմքերից մեկը գեղեցիկ արվեստներն են, և որ վերջիններս ոչ միայն անհրաժեշտ են, այլև պարտադիր՝ բարոյականության, պատվազգացության, վեհության և հայրենասիրության զարգացման համար...». Թեոդոր Ամանի բնորոշումն է:

Ռուդոլֆի «ՎԵՐԱԴԱՐՁԸ» Երևան...

Ռուդոլֆ Խաչատրյանի մտերիմները պատմում են, որ դեռ պատանի Ռուդոլֆին մի օր զբոսայգում նկարելիս տեսնում է Վարպետը՝ Երվանդ Քոչարը ու զարմանալով պատանու տաղանդով, հարցնում է, թե որտե՞ղ է սովորում: Ու երբ Վարպետը լսում է Ռուդոլֆի՝ ոչ մի տեղ պատասխանը, ասում է՝ ոչ մի տեղ չսովորես:

«Իմ կյանքի նշանաբանն է. միշտ նստիր առաջին կարգում». ՄԻՔԱՅԵԼ ՇԱՐԱՖՅԱՆ

Որքան կարելի է զրուցել մի երիտասարդի հետ, ում ճանաչում են Հոլիվուդում, որը չորս հայտնի գեղարվեստական, վեց կարճամետրաժ ֆիլմերի, երկու  տեսահոլովակի, մեկ բալետի,  մեկ մյուզիքլի հագուստների ձևավորող է հասցրել լինել ընդամենը 31 տարեկանում, որը Շարաֆյանների կողմից առնչություններ ունի ամերիկյան ճանաչված օսկարակիր դիզայներ Այրին Շարաֆի հետ, որի պապը Թիֆլիսի թատրոնի դերասան և բանաստեղծ Պահարեն է եղել և այլն:

ԼՅԱԼԻԿ. Երազանքի տիկնիկին փնտրելիս...

«Ամեն անգամ, երբ տիկնիկն ավարտում եմ, մի քանի գիշեր անքուն լուսացնելով, ինձ թվում է, թե ամենալավն եմ ստեղծել: Բայց նորից անցնում եմ գործի, ձգտում կատարյալին: Ես իմ երազանքի տիկնիկն եմ փնտրում»:

Ո՞վ է առեղծվածային Վահանը...

«...Ամբողջ գիշեր նա ինչ-որ մեկի հետ խմել էր: Ու՞մ հետ՝ այդպես էլ չասաց...: Սրճարանում, որտեղ բոլորը նրան գիտեին, տվել էին օղի ու նրա սիրած «ձվաձեղը»: Ցուրտ է եղել: Եկել է տուն գնալու ժամանակը: Վահանը նրան տաքսու փող է առաջարկել, բայց նա հրաժարվել է, ասել է, որ ոտքերը չի կարողանում քարշ տալ: Վահանը նրան շալակել է ու տարել այնտեղ, որտեղ նրա շալակի մարդը նրան ասել է: ...Նրանք մտել են ինչ-որ խուլ բակեր: Վահանը հասկացել է, որ վերջն է, որ ինչ-որ բան այստեղ մաքուր չէ: Նրա շալակի մարդը մետաղաձողով հարվածել է նրա գլխին: Վահանն արթնացել է նրանից, որ թափառականները ուզեցել են նրանից խլել կաշվե կիսավերարկուն: Նա մնացել է անփող, առանց էստոնական գրանցման անձնագրի: Նա վեր է կացել ու գնացել է տուն: Տանը շատ վատացել է: Զանգահարել է Կնոպին, նա շտապօգնություն է կանչել, տեղափոխել են հիվանդանոց: Նա գանգի կոտրվածք է ստանում, արյունազեղ ուռուցք: ...Նրան փրկել էր ցուրտը...»:

Աշխարհը Հայաստանով արած ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ

Երեսուն տարի առաջ նոյեմբերի 16-ին, Երևանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բեմում «Սևիլյան սափրիչի» Ռոզինայի անկրկնելի դերերգով հանդիսատեսին ներկայացավ լեգենդար Տաթևիկ Սազանդարյանին ուսանած Հասմիկ Պապյան սոպրանոն և տաղանդը, ձայնը, նվիրումը, արմատները նրան տարան համաշխարհային բեմեր։

«ԱԴԱՄԻ ԿՐՔԵՐ»-ի «հայկական հետագիծը»

Համաշխարհային ճանաչում ունեցող դրամատուրգ, ազգությամբ գերմանացի Կոնրադ Կունի հետ զրուցելու ցանկությունն անչափ մեծ էր: Պատճառներն առնվազն երկուսն էին՝ Կոնրադ Կունի «հայկական հետագիծը» (Կոնրադն աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանի ամուսինն է) և անցյալ տարի համաշխարհային ավանգարդ թատրոնի «խաղացանկ» մտած «Ադամի կրքերը» փերֆորմանսը, որը երկու մեծությունների՝ էստոնացի կոմպոզիտոր Արվո Պերտի և ականավոր ռեժիսոր Ռոբերտ Ուիլսոնի համատեղ ստեղծագործությունն էր՝ Կոնրադ Կունի դրամատուրգիական անկրկնելի լուծումներով:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ