ԶՐՈՒՅՑ

«Աշխատասիրությունը նույնպես տաղանդ է...». ՌՈՒԲԵՆ ԿՈՍԵՄՅԱՆ

- Ծնողներս էլ են երաժիշտ, և ես երաժշտություն լսել եմ մինչև նվագել սկսելը։ Սկզբում սովորել եմ հորս մոտ, ապա՝ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ Տատյանա Հայրապետյանի մոտ։ 14 տարեկանում տեղափուխվել եմ Մոսկվա, սովորել եմ Մայա Գլիզարովայի մոտ, ում մասին վերջերս հետմահու տպագրվել էր «Ստրադ» հանրահայտ ամսագրում։ Հայաստանում, մինչև Կանադա մեկնելը, 13 տարի դասավանդել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ մասնագիտական ու կամերային անսամբլի ամբիոններում։

«Ես յոթանասունականների Երևանի երևանցի տղա եմ…». ՌՈՒԲԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան միստիկ դահլիճում հնչում է համաշխարհային մեծության կոմպոզիտորի՝ Բենջամին Բրիտտենի երաժշտությունը, դահլիճը լեփ-լեցուն է, հնչում է Կոմիտաս, ու համաշխարհային բեմեր նվաճած մեր Հասմիկ Պապյանը երգում է կոմիտասյան սիրելի, հարազատ, հոգի վեհացնող երգը, դահլիճը լուռ է, բեմում է ոչ բարձրահասակ, նրբակազմ, արտաքին ու ներքին բարեկրթության փայլով դիրիժորը, որը մագնիսականության օրենքով, ձգողականության ուժով ու մարդկային հմայքով գերում է, ու երաժշտությունը կախարդում է բոլորին, կախարդում է իր աստվածային կամքով:

«Ինչպես ջահելանալ. հոգեթերապևտիկ զրույցներ...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ (Մաս 1)

Արդյոք հնարավո՞ր է երիտասարդացնել-թարմացնել մարմինը և հոգին: Իմ կենսափորձին ու խորհուրդներին անցնելուց առաջ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել խոշոր գիտնականների և իմաստունների դատողությունների ու փորձերի վրա այս նույն խնդրի շուրջը:

«Մարդը սիրելիս զարմանալիորեն բարիանում է...». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

Մենք պատահական չէ, որ եկել հասել ենք 21-րդ դար՝ մեր կողքին ունենալով այդքան վերացած ազգեր, ժողովուրդներ: Մենք մի առաքելություն ունենք, և մեր լավագույն կողմը, լավագույն արտահայտությունը այդ առաքելության ուղղությամբ մեզ ավելի հաստատուն, ավելի ամբողջական զգալն է:

Հռոմի երկու Պապերի օրհնություն ստացած հայը. ՊԱՐԳԵՎ ՇԱՀԲԱԶՅԱՆ

96-ամյա Պարգև Շահբազյանը յուրահատուկ անձնավորություն է, եզակի անհատականություն:  Բավական է ասել, որ նա 40 տարի եղել է Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Հայրապետի աշխհարական մերձավորագույն գործակիցներից մեկը, գիտական քարտուղարն ու թարգմանիչը, դասավանդել է Գևորգյան հոգևոր ճեմարանում:

«Հրանտն էնքա՜ն կուլ գնացող էր ամենքին...». ՎԵՐԺԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Տասնվեց տարի անց, առաջին անգամ մտնում եմ այն բնակարանը, ուր վերջին անգամ եղա դեկտեմբերյան անհավատալի ձյունառատ օրը, երբ Հրանտ Մաթևոսյան Մեծին հրաժեշտ էինք տալիս: Հրանտ Մաթևոսյանի այրու՝ Վերժինե Մովսիսյանի հետ պայմանավորվել էինք զրուցել անցած-գնացած օրերից, սիրո իրենց պատմությունից, Հրանտի կյանքի փակ ու բաց էջերից, նրանց ապրածի առասպելներից, իրականությունից, Վարպետի վերջին ժամերից և այսպիսի զրույց, կարծես թե, առաջին անգամ էր լինելու:

«Ծնվել ես, որ երջանիկ չլինե՞ս: Ի՞նչ իրավունք ունես...». ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Եթե չուզենա էլ, այս սերունդը կստիպի: Կստիպեն, հավատացեք: Ես կասկած չունեմ: Իսկապես, կասկած չունեմ: Նրանք կիրացնեն իրենց շանսը: Խնդիրը ժամանակի մեջ է, իսկ որ կիրացնեն, ես կասկած չունեմ: Այս սերունդը դեռ կուժեղանա, կհզորանա, կամրանա: Հարցն ուղղակի ժամանակի մեջ է:

«Ես իշխանությունը չեմ ընկալել որպես Աստծո պարգև...». ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Ես չեմ ասում, որ ես ճիշտ եմ: Գուցե ես սխալ եմ, բայց ես այսօր էլ եմ այդպես մտածում: Կարող է մի տասը տարի հետո այլ կերպ մտածեմ: Մտածեմ, որ կորցրած հնարավորություններ կային, ճակատագիր կար կորսված, որը հնարավոր չէ վերականգնել, մի գուցե տասը տարի հետո մտածեմ, որ սխալ եմ եղել: Բայց, այսօր էլ մտածում եմ, որ ճիշտ եմ եղել: Համենայնդեպս, շատ հետաքրքիր ընտրություն էր ինձ համար:

«Նույնիսկ պատերազմի օրերին մենք ամեն օր կինո էինք գնում...». ԱԼԻՌԵԶԱ ԹԱԲԵՇ

 Այն ժողովուրդը, որի զավակները, ամուսինները սահմանին էին, ութ տարվա մեջ ոչ մի տարի  չի դադարել փառատոներին մասնակցել, նույնիսկ փոքր քաղաքների փառատոները չեն դադարել լինել: Քյառոսթամիի նման մարդը նույնիսկ ֆիլմ նկարահանեց, իրանական ֆիլմերը մասնակցեցին փառատոների և աշխարհին ներկայացրեցին Իրանի և իրանցու այն դիմագիծը, որը չէր ներկայացվում հեռուստաալիքներով: Սա մեզ համար շատ կարևոր էր և գուցե իրանական կինոյի վերելքը հենց դրանով էր նաև պայմանավորված:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ