ԶՐՈՒՅՑ

«Ծնվել ես, որ երջանիկ չլինե՞ս: Ի՞նչ իրավունք ունես...». ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Եթե չուզենա էլ, այս սերունդը կստիպի: Կստիպեն, հավատացեք: Ես կասկած չունեմ: Իսկապես, կասկած չունեմ: Նրանք կիրացնեն իրենց շանսը: Խնդիրը ժամանակի մեջ է, իսկ որ կիրացնեն, ես կասկած չունեմ: Այս սերունդը դեռ կուժեղանա, կհզորանա, կամրանա: Հարցն ուղղակի ժամանակի մեջ է:

«Ես իշխանությունը չեմ ընկալել որպես Աստծո պարգև...». ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Ես չեմ ասում, որ ես ճիշտ եմ: Գուցե ես սխալ եմ, բայց ես այսօր էլ եմ այդպես մտածում: Կարող է մի տասը տարի հետո այլ կերպ մտածեմ: Մտածեմ, որ կորցրած հնարավորություններ կային, ճակատագիր կար կորսված, որը հնարավոր չէ վերականգնել, մի գուցե տասը տարի հետո մտածեմ, որ սխալ եմ եղել: Բայց, այսօր էլ մտածում եմ, որ ճիշտ եմ եղել: Համենայնդեպս, շատ հետաքրքիր ընտրություն էր ինձ համար:

«Նույնիսկ պատերազմի օրերին մենք ամեն օր կինո էինք գնում...». ԱԼԻՌԵԶԱ ԹԱԲԵՇ

 Այն ժողովուրդը, որի զավակները, ամուսինները սահմանին էին, ութ տարվա մեջ ոչ մի տարի  չի դադարել փառատոներին մասնակցել, նույնիսկ փոքր քաղաքների փառատոները չեն դադարել լինել: Քյառոսթամիի նման մարդը նույնիսկ ֆիլմ նկարահանեց, իրանական ֆիլմերը մասնակցեցին փառատոների և աշխարհին ներկայացրեցին Իրանի և իրանցու այն դիմագիծը, որը չէր ներկայացվում հեռուստաալիքներով: Սա մեզ համար շատ կարևոր էր և գուցե իրանական կինոյի վերելքը հենց դրանով էր նաև պայմանավորված:

«Վրացական կինոն այսօր բում է ապրում». ՎԱԽԹԱՆԳ ԿՈՒՆՑԵՎ-ԳԱԲԱՇՎԻԼԻ

Ասեմ, որ այսօր գրեթե ոչ մի վրացական ֆիլմ դուրս չի մնում միջազգային կինոաշխարհի ուշադրությունից, մրցանակներից: Վերջին տարիներին շատ նշանակալի մրցանակներ են բերվել Վրաստան նաև Ա սերիայի փառատոներից: Կաննում կային վրացական ֆիլմեր:

ԿԱՄԻԼԱ ԵՐԿԱՆՅԱՆ-ՔԵՇԻՇՅԱՆ. «Աղավաղված հայ մշակույթը ոչ մե՛զ է պետք, ոչ էլ՝ օտարին»

Քաջ գիտակցում եմ, որ յուրաքանչյուր դարաշրջան իր հետ բերում է նորը, սակայն երբ այդ նորը, իր «մոդայիկ» ձևաբանության մեջ աղավաղում է ողջ հայկական ազգային դիմագիծը, կերպարը և դարձնում է անորակ ու երբեմն նույնիսկ գարշելի՝ դատապարտելի երևույթ է այս մեկը: Մեր մշակույթն իր ինքնությամբ է արժեքավոր ու փնտրված:

«Որքան քիչ է սերը, այնքան չարությունն է շատ...». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

Օ, սերը… Ամենամեծ ուժն է: Մեր կարողությունների լավագույն մասը՝ մեր մարմնից սկսած մինչև հոգեբանություն, մինչև զգացական աշխարհ կամ սեր է կոչվում, կամ առնչվում է դրա հետ:

«Կյանքում ոչ մի բան հեշտ չի տրվում». ՄՈՆԻԿԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Մոնիկա Մխիթարյանը լեգենդար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի դուստրն է ու աշխարհում ամենաճանաչված հայերից՝ Հենրիխ Մխիթարյանի քույրը: Նա, իհարկե, հանգիստ կարող էր ապրել իր ազգանվան ստվերում, բայց նա համառորեն  ու անդրդվելիորեն գնաց ի՛ր ճանապարհով՝ ինքնուրույն ու քայլ առ քայլ հաղթահարելով տեղ հասնելու անասանելի բարդ ուղին՝ հեռու ընտանիքից, մերձավորներից, ազգականներից: Նա էլ ի՛ր պարտքն ուներ, հորը փնտրելու ու գտնելու իր ընթացքը:

«Կինոն բիզնես չէ, մշակույթի մաս է, մենթալ կապիտալ է...». ՍՅՈՒԶԱՆ ԽԱՐԴԱԼՅԱՆ

Կինոն այսօր և միշտ Շվեդիայում մշակույթի մաս է: Ինչպես ամբողջ Եվրոպայում, այնպես էլ Շվեդիայում կինոն չի դիտարկվում որպես բիզնես, այլ դիտարկվում է որպես  մշակույթի կարևոր երևույթներից մեկը, որի մասին պետությունը պետք է հոգա, պետք է ստեղծի հնարավորություններ, պայմաններ, որպեսզի կինոն կարողանա ապրել: Սա Շվեդիայի մշակութային քաղաքականության հիմքերից է:

«Պատերազմ ուզողն է պայմաններ պարտադրողը». ՍՅՈՒԶԱՆ ԽԱՐԴԱԼՅԱՆ

Պայմաններ պարտադրողը պատերազմ ուզող կողմն է և ոչ թե չուզող կողմը: Ամեն գնով չես կարող գնալ խաղաղության: Ուրեմն պիտի պատրաստ լինես պատերազմի: Ուրիշ ձև չկա: Մանավանդ, որ մյուս կողմը նույնիսկ տրամադիր չէ քեզ լսելու: 

«...Որ ճանաչվի Արցախի  անկախությունը». ՌԻՉԱՐԴ  ԱՆԱՆԵԱՆ

Ւմ տպավորություններն Արցախից  շատ բազմաշերտ էին: Մտածում ենք Արցախի որևէ քաղաքի հետ մշակութային, բարեկամական ծրագրեր կազմել: Արցախն ավելի շատ ունի հայ ժողովդի հոգածության կարիքը: 25 տարի է նոր անկախացած երկիրը պատերազմի մեջ է: Գրեթե, ամեն օր զինվոր է զոհվում: Մենք ամեն ջանք պետք է գործադրենք, որ ճանաչվի Արցախի  անկախությունը:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ