ԶՐՈՒՅՑ

«Վրացական կինոն այսօր բում է ապրում». ՎԱԽԹԱՆԳ ԿՈՒՆՑԵՎ-ԳԱԲԱՇՎԻԼԻ

Ասեմ, որ այսօր գրեթե ոչ մի վրացական ֆիլմ դուրս չի մնում միջազգային կինոաշխարհի ուշադրությունից, մրցանակներից: Վերջին տարիներին շատ նշանակալի մրցանակներ են բերվել Վրաստան նաև Ա սերիայի փառատոներից: Կաննում կային վրացական ֆիլմեր:

ԿԱՄԻԼԱ ԵՐԿԱՆՅԱՆ-ՔԵՇԻՇՅԱՆ. «Աղավաղված հայ մշակույթը ոչ մե՛զ է պետք, ոչ էլ՝ օտարին»

Քաջ գիտակցում եմ, որ յուրաքանչյուր դարաշրջան իր հետ բերում է նորը, սակայն երբ այդ նորը, իր «մոդայիկ» ձևաբանության մեջ աղավաղում է ողջ հայկական ազգային դիմագիծը, կերպարը և դարձնում է անորակ ու երբեմն նույնիսկ գարշելի՝ դատապարտելի երևույթ է այս մեկը: Մեր մշակույթն իր ինքնությամբ է արժեքավոր ու փնտրված:

«Որքան քիչ է սերը, այնքան չարությունն է շատ...». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

Օ, սերը… Ամենամեծ ուժն է: Մեր կարողությունների լավագույն մասը՝ մեր մարմնից սկսած մինչև հոգեբանություն, մինչև զգացական աշխարհ կամ սեր է կոչվում, կամ առնչվում է դրա հետ:

«Կյանքում ոչ մի բան հեշտ չի տրվում». ՄՈՆԻԿԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Մոնիկա Մխիթարյանը լեգենդար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի դուստրն է ու աշխարհում ամենաճանաչված հայերից՝ Հենրիխ Մխիթարյանի քույրը: Նա, իհարկե, հանգիստ կարող էր ապրել իր ազգանվան ստվերում, բայց նա համառորեն  ու անդրդվելիորեն գնաց ի՛ր ճանապարհով՝ ինքնուրույն ու քայլ առ քայլ հաղթահարելով տեղ հասնելու անասանելի բարդ ուղին՝ հեռու ընտանիքից, մերձավորներից, ազգականներից: Նա էլ ի՛ր պարտքն ուներ, հորը փնտրելու ու գտնելու իր ընթացքը:

«Կինոն բիզնես չէ, մշակույթի մաս է, մենթալ կապիտալ է...». ՍՅՈՒԶԱՆ ԽԱՐԴԱԼՅԱՆ

Կինոն այսօր և միշտ Շվեդիայում մշակույթի մաս է: Ինչպես ամբողջ Եվրոպայում, այնպես էլ Շվեդիայում կինոն չի դիտարկվում որպես բիզնես, այլ դիտարկվում է որպես  մշակույթի կարևոր երևույթներից մեկը, որի մասին պետությունը պետք է հոգա, պետք է ստեղծի հնարավորություններ, պայմաններ, որպեսզի կինոն կարողանա ապրել: Սա Շվեդիայի մշակութային քաղաքականության հիմքերից է:

«Պատերազմ ուզողն է պայմաններ պարտադրողը». ՍՅՈՒԶԱՆ ԽԱՐԴԱԼՅԱՆ

Պայմաններ պարտադրողը պատերազմ ուզող կողմն է և ոչ թե չուզող կողմը: Ամեն գնով չես կարող գնալ խաղաղության: Ուրեմն պիտի պատրաստ լինես պատերազմի: Ուրիշ ձև չկա: Մանավանդ, որ մյուս կողմը նույնիսկ տրամադիր չէ քեզ լսելու: 

«...Որ ճանաչվի Արցախի  անկախությունը». ՌԻՉԱՐԴ  ԱՆԱՆԵԱՆ

Ւմ տպավորություններն Արցախից  շատ բազմաշերտ էին: Մտածում ենք Արցախի որևէ քաղաքի հետ մշակութային, բարեկամական ծրագրեր կազմել: Արցախն ավելի շատ ունի հայ ժողովդի հոգածության կարիքը: 25 տարի է նոր անկախացած երկիրը պատերազմի մեջ է: Գրեթե, ամեն օր զինվոր է զոհվում: Մենք ամեն ջանք պետք է գործադրենք, որ ճանաչվի Արցախի  անկախությունը:

«...Որ վերքեր չմնան». ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վահագն Խաչատրյան երիտասարդ ռեժիսորն ինձ համար հայտնություն էր: Ավելի ճիշտ՝ բացահայտում: Նա երբևէ չի խոսում իր մասին: Երբևէ չի խոսել: Նա միշտ լուռ է: Նա նույնիսկ ժպտում է լուռ: Կարելի է մտածել, թե շատ լավ ճանաչում ես Վահագնին, բայց իրականում, հասկանում ես, որ նրան չես ճանաչում: Նա միշտ իր գործին է: Իր տեսակի, իր երազանքների, պատկերացումների ետևից՝ առանց վախի: Նա այն մարդկանցից է, որոնք աննկատ, ստվերում, անձայն անում են իրենց գործը, ու մի օր գործը խոսում է նրանց մասին:

«Կորցրեցինք մշակույթը, կորցնում ենք ամեն ինչ...». ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆ

Ու թեև նա միշտ էլ չէր սիրում խոսել, որովհետև խոսում է բեմում, թատրոնում, այնուհանդերձ, նա շատ, շատ երկար ժամանակ հրապարակային զրույցի չէր համաձայնվել որևէ մեկի հետ: Առավել ևս՝ անկեղծության աստիճան անկեղծ: Առավել ևս՝ թատրոնի, տարիների, անցածի, այսօրվա, կորցրածի, գտածի, իր ու մեր մասին: Հավանաբար չէր լինի նաև այս զրույցը, եթե մեր հանդիպման անցյալում չլինեին մտերմության այն տարիները, որոնք հասնում են երեսունի սահմանին: Արմեն Խանդիկյանի յոթանասունից երեսունի սահմանին:

«Ճակատագրից որևէ մեկը չի խուսափել…».ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ - ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Նրան ճանաչում են գրեթե բոլոր հայերը: Գրեթե բոլոր հայերը սիրել են «Հեղնար աղբյուրի» Մանանին, գրեթե բոլոր հայ տղամարդիկ սիրահարվել են «Հայրիկի» Մայային, գրեթե բոլոր հայերն ատել են թուրք Թալեաթի «կնոջը»…իսկ նա միշտ եղել է նույն մարդը, որ սիրել է թատրոնը,կինոն, բեմը, մարդկանց:  Անցյալը, կյանքը, սերը, հիվանդությունը, ընտանիքը, ներկան...ասել է թե ճակատագիրը, որից որևէ մեկը չի խուսափել...

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ