ՆՈԹ

«Իզաբե՜լ, Իզաբե՜լ, իմ սե՜ր…». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Այսպես, Շառլ Ազնավուրը, ինձ նվաճելուց զատ, ինձ զրկեց նաև իմ աշխատավարձի եռապատիկը գերազանցող պարգևավճարից։

«Թե ինչպես Վազգեն Վեհափառը խրատեց ինձ...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

1971 թվականին էր։ Ես նոր-նոր էի չափահասության տարիքի մեջ մտել և իմ աշխարհայացքի բուռն ձևավորման շրջանում էի: Ավագ եղբորս՝ Զորայրի հետ Մոսկվայից «ԻԼ-18» ինքնաթիռով պիտի թռչեինք Երևան։ Մենք արդեն տեղավորվել էինք ինքնաթիռում, երբ մի քանի հոգևորականների ուղեկցությամբ ներս մտավ Վեհափառը։ Շրջագայությունից էր վերադառնում։

«Երևա՜ն, Երևա՜ն, իմ միակ օթևան...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Սերտե՛ք այս միտքը, սիրելի թեկնածուներ: Սերտե՛ք և կյանքի՛ կոչեք: Իսկ տրանսպորտն ու աղբամանները հանգիստ թողեք: Դրա ժամանակը մենք չունենք:

«Թոխմախի մետաստազները…». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Կարելի է տեղերն աճուրդով վաճառել: Հրաշալի կողմնակի եկամուտ քաղաքային իշխանությունների  համար: Ի դեպ, Պանթեոնի տարածքն էլ կարելի է մի քիչ ընդլայնել ու դարձյալ աճուրդով վաճառել: Փողը երբեք շատ չի լինում…

«Հաց ու զվարճալիք…Համեցեք, կերեք…կամ՝ ձև և բովանդակություն». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Մենք կարևոր հարցեր ունենք լուծելու՝ ժողովրդից ազգ ու պետություն դառնալու տատասկոտ ճանապարհին: Թե չէ՝ կշարունակենք նույնիսկ «Երազ» մակնիշի մեքենա չարտադրելով երազել «Մերսեդեսի» մասին:

«Հոգին չի մեռնում...». ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

«...Այդ ես եմ գալիս՝ Ձեռքիս նռնենու ճյուղեր, Ես, որ քեզ համար բոց աչքերով Վահագն եմ մի օր ծնելու»:

«Տեսնես Իսահակյանը Մակիավելլի կարդացե՞լ է...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Հետո հայացքս ընկավ Իսահակյանին շրջապատած անճաշակ ու ժամանակավրեպ կառույցներին: Շրջվեցի մեջքով, որ չտեսնեմ: Հանդիպակաց մայթին պիտի որ մեր մեկ այլ Վարպետի՝ Կոմիտասի անունը կրող Կամերային երաժշտության տունը լինի: Չկա… Դարձյալ որևէ հոգևոր արժեքից զուրկ քաղաքային անասնագոմեր են: Եվ հիշեցի, թե ինչպես էր տարիներ առաջ հասարակության համար այդքան վտանգավոր «հավակնոտ փոքրամասնությունը», որին մեզանում հաճախ արհամարհանքով «մտավորականություն» են անվանում, անհույս փորձեր էր բանեցնում դիմակայելու այս համատարած անճաշակությանն ու, եթե կուզեք, քաղաքակործան զոռբայությանը: Չհաջողվեց: Տիրակալները, նախարարներն ու ոստիկանություն հորջորջվող տասներկու-հազարանոց զորքն իրենց բարձրության վրա գտնվեցին: Եվ քայլ առ քայլ, հիրավի մակիավելլիական ճշգրտությամբ, առաջ տարան իրենց ծրագիրը: Հանուն իշխանության և ինքնահաստատման: Այսօր Իսահակյանն ու Կոմիտասը ամոթխած ծվարել են շաուրմայանոցների ստվերում:

«Ես Հարությունին հենց դրա համար եմ շնորհավորում...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հանճարեղորեն ճիշտ էր իմ ընկեր Այդին Մորիկյանը, երբ ասում էր. «Հորինել պետք չէ՝ ոչ երկիր, ոչ պետություն, ոչ էլ կենսագրություն: Պատասխանատվությունն ըստ ապրված կյանքի է լինելու, ոչ թե ըստ հորինածի»:

«Am-Առ. Լատինատառ Հայաստանից՝ լատինական Ամերիկա…». ԱՐԱ ԱԼՈՅԱՆ

Վստահ եմ, այս փորձությունն էլ կտանենք պատվով, եթե չենք սպառել մեր ազգային ինքնասիրության (չշփոթել սնապարծության կամ եսասիրության հետ) ու արժանապատիվ կենսակերպի վերջին նկրտումներն ու նպատակադրումները:

«ԱՂԲԸ մեր հանապազօրյա...».ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Մինչև վերջերս Հայաստանը 2-3 հիմնական բրենդ ուներ, որոնցով ներկայանում էր աշխարհին` Ցեղասպանություն, Ազնավուր և, որոշ մե՜ծ վերապահումով, մեր կոնյակը: Խնդրում եմ, եկեք չխաբենք ինքներս մեզ. ոչ Արարատի, ոչ Տիգրան Մեծի և ոչ էլ 2.800 տարեկան Երևանի մասին միջին վիճակագրական եվրոպացին, ամերիկացին կամ ճապոնացին գաղափար անգամ չունի:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ