ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ

Հայ տականքի «ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ»-ն կամ «Խավարում»-ի անընդհատ տարիներ...

Լյուստրացնել, որպեսզի հետևեն «ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը»։ Սա հրամայական է, որովհետև «Պատմությունը կրկնվելու սովորություն ունի», եթե չասենք, որ այն արդեն իր սովորության հաճույքում է: Սա ճանապարհ է, որ տանում է դեպի «փրկություն ներսից» և խորհրդանշական է, որ ճանապարհն այդ անցնում է դեպի թումանյանական լույսը տանող բարձրունքը հաղթահարելով:

«Ինքը երկնքի՛ աստղ է...». ԱՆԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ճիշտ այն պահին, երբ Երևանի կենտրոնում՝ «Ոսկե Ծիրան»-ային ծնունդ աստղային պուրակում, բացվում էր Վարպետի՝ Ֆրունզե Դովլաթյանի աստղը, Երևանի արվարձաններից մեկում մենք սպասում էինք «Դովլաթյանի» Սոնային: Ինչո՞ւ հենց «Դովլաթյանի» Սոնայի հետ որոշեցինք հանդիպել այդ խորհրդավոր օրը, դժվար է ասել: Գուցե այն պատճառով, որ մենք նրան որոնել էինք շա՜տ երկար:

«Մեզ երբեք չասաց, թե ինչ պետք է անենք...». ԱՆԵՏԱ ԵՐԶՆԿՅԱՆ

Չկան նրա Երևանի մարդիկ, նրանց սերերը, նրանց օրերը, նրանց գիշերները, նրանց մտերմությունները: Չկա նրանց քաղաքը: Բայց, բարեբախտաբար, կան սերունդներ, որ հիշում են այն Երևանի մարդկանց, նրանց քաղաքն ու պատվում են նրանց, որովհետև նրանք հիշողության մեջ են և ուրեմն՝ ապրում են:

Երբ «մահվան մասին պատմում է կյանքը». ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆՆ ու...որբերը

Մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ աղմուկը գերակշիռ է, իսկ լռությունը՝ արհամարհված, որտեղ կարևորն ու անկարևորը հաճախ խառնվում են՝ ստեղծելով զավեշտ ու ողբերգություն: Տեսնում ենք ճաշակ չունեցող հարուստների և մտածողություն չունեցող քաղաքական գործիչների, լսում ենք ինքնասիրություն չունեցող արվեստագետների և ծառից պոկված տերևի նման դողացող մտավորականների:

Ի՞ՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ Կարեն Սերոբիչի օրագրերը

Մենք երկար ենք մտածել՝ հրապարակե՞լ այս նյութը, թե՝ ոչ, որովհետև այն առնչվում է մարդկանց, որոնցից շատերն այսօր արդեն մեզ հետ չեն և, բնականաբար, արձագանքել չեն կարող: Սակայն, նկատի առնելով, որ Կարեն Դեմիրճյանի օրագրերը հրատարակված են, որոշեցինք, այնուամենայնիվ դրանցից որոշ դրվագներ առավել հանրայնացնել: Կարեն Դեմիրճյանը շատ հետաքրքիր սովորություն է ունեցել: Իր օրագրերում բացառիկ արժեքավոր մանրամասներով վավերագրել է իր աշխատանքային օրերը: Դրանք հիմնականում իրեն հատուկ ոճով արված հակիրճ գրություններ են՝ անհավատալիորեն անկեղծ, որոշակի համառոտագրումներով, տողատակերով, հուշումներով, ակնարկներով, վերաբերմունքի հստակ ընդգծմամբ:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ. «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն»

1966 թվականի նոյեմբերին, ճիշտ հիսուն տարի առաջ, Հայաստանի գրողների միության համագումարում Պարույր Սևակի ելույթն ուղղակի ցնցեց հանրությանը: Առանց վարանելու այն կարելի է համարել արժեհամակարգային հարցադրումների խտացում, որոնց պատասխանները դեռ երկար են որոնվելու: 1966թ. դեկտեմբերի 16-ին Պարույր Սևակի ելույթը հրապարակվեց «Գրական թերթում», որը հախուռն բանավեճերի, կարծիքների բախումների առիթ տվեց:  «ՀԱՅԵՐ» Համահայկական Մեդիահարթակը հրապարակում է «Գրական թերթում» տպագրված հոդվածը՝ ակնկալելով, որ մեր ընթերցողները կշարունակեն 50 տարի առաջ սկսված բանավեճը՝ միտված Հայաստանի Հանրապետության ապագային:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ