ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ

«Մեգաաստղերի երևանյան շքերթը ...». ԱՐՈՆՈՖՍԿԻ, ԶԱՅԴԼ, ԲԵՅՔԵՐ, ՌՈԶԻ...

.. Ես կարծում եմ, որ ամենակարևորը ֆիլմերում՝ էմոցիաներն են... Սիրում եմ խոշոր պլաններ: Ես դրանցով սիրում եմ ակցենտավորել դերասանների դեմքերը՝ հետևելու համար նրանց էմոցիաներին: Մարդկանց հետ շփվելիս մենք շատ հաճախ նայում ենք «այֆոնների» մեջ կամ՝ երկինք և շատ քիչ ենք նայում մարդկանց աչքերի մեջ: Իսկ կինո նկարահանելիս կարող ես տեսախցիկն ուղղել մարդու վրա և ամբողջովին տպավորվել նրա էմոցիաներից: Դա ամենամեծ բանն է, որ ես կարող եմ անել որպես ռեժիսոր...

ՆՐԱՆՔ ԳԱԼԻՍ ԵՆ... «Ոսկե Ծիրանը» բացում է փակագծերը      

«Ոսկե Ծիրան»-ը դեռ ամբողջությամբ չի բացել փակագծերը, բայց առաջին «արտահոսքերն» անգամ հուշում են, որ 15-րդ հոբելյանական փառատոնն առանձնանում է քաղաքականության որոշակի փոփոխություններով:

Ինչո՞ւ Մալյանը չնկարահանեց «ԿՈՄԻՏԱՍ»-Ը

Հայտնի է, որ ութսունականների կեսերին Հենրիկ Մալյանը պատրաստվում էր նկարահանել «Կոմիտաս» ֆիլմը: Արված էր հսկայական ծավալի նախապատրաստական աշխատանք, ձևավորված էր նկարահանող խումբը, նույնիսկ զգեստներն էին պատվիրված, որից հետագայում օգտվեցին շատ-շատերը և այլն, սակայն Մալյանը «Կոմիտաս»-ը չնկարահանեց: Ինչո՞ւ:

«...Երազել ու տառապել, ունենալ սեփական աշխարհ, տարերք …». ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ

Որոնել, որոնել ու անվերջ որոնել: Նա կարող է իրեն տանջել, հալումաշ անել տասնյակ էսքիզներով, տարբերակներով ու, լինելով աներևակայելի պահանջկոտ, կարող է այդպես էլ հրապարակ չհանել ի տես ամենքի շատ ու շատ հրաշալի գործեր, որոնք թերևս միայն ինքն է համարում անավարտ:

«Աչքերի մեջ նայող ֆիլմ. ԵՎԱ». ՄԵՐԻ ՄՈՒՍԻՆՅԱՆ

Հեռավոր Տորոնտոյում «Եվա»-ն ամեն ինչ արեց, որ ես մոռանամ, որ լրագրող եմ, մոռանամ լրագրողական նոթատետրերում ստանդարտ դարձած այս հարցերի շարանը և պարզապես ֆիլմ նապրեմ: Ու, արդեն բթացած ցավի նման, ուղղակի չկարողանամ մոռանալ այս ամբողջ պատմության ամենակարևոր մարդուն՝ այն լուսավոր փոքրիկ գյուղացի տղուկին, որ ինչպես ֆիլմում, այս պահին էլ երևի վազում է մեր երկրի դաշտերով: Մինչ ես նրա մասին եմ գրում ու հիշում նրան հեռավոր մի երկրում, մեր՝ մեծերիս պատճառով նա դեմ հանդիման կանգնած է անվերջանալիորեն ձգվող, երկիրը հյուծող ու քայքայող, ուղիղ մեր աչքերի մեջ նայող պատերազմի առաջ...

Իրականության ու երազանքի «ՓԱԿՈՒՂԻՆ»

Ո՞ւր է նայում մարդը. անցյալի՞ն, որը մնացել է իր տարիների հեռվում, երազ է ու ոչ մի կապ չունի իր իրականության հետ, թե՞ իրականությանը, որը ոչ մի կերպ չի աղերսվում իր երազանքների հետ: Կյանքը մնացել է իրականության ու երազանքի փակուղում:

ՎԵՐԱԴԱՐՁ «Ժամանակի ստվերներով»

Մի ամբողջ սերունդ «Լուսանկարը՝ Գագիկ Հարությունյանի» մակագրությամբ անկրկնելի պատկերները մկրատով կտրում էր «Գարուն» երանելի ամսագրի էջերից, ու որպես թանկ զգացողությունների արտացոլանքներ պահ տալիս աչքի առաջ: Մի ամբողջ սերունդ նրան փնտրում էր պոետների հացի ու գինու որոնումներում, գաղջը ցրելու այն թանկ վայրկյանների մեջ, որոնք ուշացած «Գարուն»-ների հետ մտնում էին ներաշխարհի խաղաղության ու պատերազմի կռվում ապրող սերնդի կյանք:

Երբ գալիս է «ԾԻՐԱՆԸ»

Երբ գալիս է «Ոսկե Ծիրանը», համաշխարհային կինոն ու նրա լեգենդները քայլում են Հայաստանում, միայն Հայաստանում, վայելում են Հայաստանն ու հայի ոգին, հայի շունչը, հյուրընկալությունը, նվիրումը, սերը ու դրանք տանում են աշխարհով մեկ, իսկ երեսառած Երևանին մնում է վայելել կինոն, շոգը, ամառը, գույները, զով երեկոների «Ծիրան»-յան ջազը, գիշերային կինոօրերի շունչը, սուրճ, սառը սպիտակ գինի և անսեթևեթ ու ազատ մարդկանց սիրուն ներկայությունը:   

«Կամ շատ լավը, կամ՝ ոչինչ». ԱՐԱՔՍՅԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Ինձ ամենաշատը զայրացնում է, երբ երաժշտական կամ որևէ այլ աղբ մատուցելով ասում են, թե տալիս ենք այն, ինչ ուզում է մեր հանդիսատեսը: Դա սուտ է: Մեր հանդիսատեսը շատ ավելի բարձր որակի է, քան նրան ուզում են ցույց տալ:

ԼԵՆՆԱԳԱՆՑԻ Արարատն ու «Լենդուտան»...

«Ամե՜ ն Աստծու օր կաշեմ էս Գյումրիին ու կզարմանամ. ծո էսքա՜ն էլ սիրուն քաղա՞ք: Կըսեն, օր մեր Գյումրին իրեք հազար տարվա պատմություն ունի: Ես չեմ ըսէ, գիտնականները կըսեն...». գյումրեցի ֆայտոնչի Գրիգորն է: Գրիգորը,  որի ֆայտոնով ֆռռացել են Բաղրամյանը, Արմեն Տիգրանյանը, Ավետիք Իսահակյանը՝ Ավոն, Հովհաննես Շիրազը...: Մենք չենք ասում, Գրիգորն է ասում:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ