ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ

Ո՞վ էր գեղեցկուհին «Սարոյան եղբայրներից». կյանք, սեր, ճակատագիր...

Ո՞վ էր դեռևս հեռավոր վաթսունականներից իր դավադիր գեղեցկությամբ ու տաղանդով բազմաթիվ անվանավոր ռեժիսորների սրտերը նվաճած գեղեցկուհին, ինչպե՞ս ապրեց իր կյանքի տարիները, ի՞նչ ճանապարհ անցավ, ի՞նչ ճակատագիր ունեցավ և այլն...ահա այսպիսի մարդկային զրույց էինք փնտրում նրա ընտանիքի անդամներին որոնելիս:

ՔՍԱՆ ՏԱՐՎԱ ակնթարթը

Չնայած, որ դրսում ցուրտ էր, ձմեռ, սառնամանիք, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կրակոտ, շոգ ամառ էր, իսկ ջերմությունը ճառագում էր ‹‹Շողակն›› համույթից: Պատմական Հայաստանի տարբեր շրջանների հայ ավանդական երգ ու մեղեդի՝ ‹‹Գյումրվա տրնգի››, Հորովելներ, ‹‹Քելե, քելե››, ‹‹Անձրև եկավ››, ‹‹Շողեր ջան››, ‹‹Շալախո››, «Գուլո» և այսպես շարունակ, ու պարում է հոգիդ, պարում է մարմինդ, պարում է միտքդ: Ու այսպես՝ մեր իմաստությունը, մեր խիղճը, մեր մայրականը դարերից գալիս ու լցվում է ներսդ:

Ի՞ՆՉ Է ԱՍԵԼՈՒ Էլբակյանի «Պեպոն»

ի՞նչ է ասելու Արմեն Էլբակյանի «Պեպոն» այսօր,-հարցնում եմ Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրության հեղինակ Արմեն Էլբակյանին, որ գրեթե երեսնհինգամյա ընդմիջումից հետո «Պեպոն» կրկին բարձրացնում է Սունդուկյանական բեմ: Բարձրացնում է՝ հստակ տեսնելով Պեպոյի ու մեր ժամանակների հարակցությունները, աղերսները, առնչությունները:

Գյումրին, Մանսուրյանը, ՄԵՆՔ...

Մանսուրյանական երեկոն Գյումրիում, Գյումրիի գիտակցումը կարող է այսօրվա հրամայականը լինել վաղվա ուղղությամբ և այդ հրամայականը կարող է իշխող դառնալ: Ինչո՞ւ ոչ: Չի կարող սխալվել մաեստրոն. «...արվեստի խնդիրը այդքան անմիջականորեն կամ միաժամանակ այսօրվա իրականության հետ այդքան պարզ կապերի մեջ չէ»:

«Կենսահաստատման ԵՐԿԻՐ»-ը

Հայաստանը կարող ենք անվանել Կենսահաստատման երկիր (Land of Vitality)։ Մի երկիր, որտեղ ապրող ժողովուրդն իր անցյալն անընդհատ ենթարկում է քննադատական վերլուծության: Հայաստանը մի երկիր է, ուր ծնված լինելը երջանկություն է։ Մի երկիր է, որտեղ անցյալի հասարակական բոլոր իշխող մոդելները ցուցադրել են իրենց անկենսունակությունը, իսկ մարդիկ, որոնք չեն հեռանում այս տարածքից և արդեն կես դար է, ինչ կառուցում են իրենց հանրապետությունը՝ համոզված են, որ կարելի է գտնել համակեցության մի այնպիսի մոդել, որն ամենահամարժեքը կլինի՝ կյանքը գնահատողների համար:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ