ԿՐԹԱԿԱՆ

 «ՉԷԻ ՈՒԶԻ կրթությունս միայն ինձ մնար…»

«Կարծում եմ, որ հիմա աշխարհը գլոբալիզացիայի վերին կետում է գտնվում ու ես ինձ էլ համարում եմ նման անձ: Ինչքան էլ պրակտիկ, հեշտ հարմարվող մարդ լինես, դու մի տուն ունես ու դա Հայաստանն է: Եթե ուզում ես, որ քո որդին էլ տուն ունենա ապագայում, դու ունես գերխնդիր՝ Հայաստանին ինչ-որ չափով օգնելու: Չի կարելի ասել, դե միայն ես ինչ կարող եմ անել: Ամեն անհատ կարող է ինչ-որ բան անել ու ցանկացած մեծ ծրագիր սկսվում է փոքր բանից: Չէի ուզի, որ իմ կրթությունը մնար միայն ինձ: Մենք չենք ապրում այնպիսի երկրում, որը բնակչության, տարածքի խնդիր չունի: Մարդիկ քննադատությամբ են վերաբերվում արտագաղթին, բայց ես դա համարում եմ անհատի որոշում: Միևնույն ժամանակ, կարծում եմ, անկախ նրանից, թե որ երկրում ես ապրում, դու ունես որոշակի պարտավորություններ քո երկրի նկատմամբ»:

«...Իրենք ունեն իրենց ճշմարտությունը». ԱՆՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

«Մենք ունենք պահանջատեր երեխա: Ես չեմ հիշում, որ իմ սերնդից, կամ նույնիսկ ավելի ուշ ծնված սերնդից որևէ մեկին, որը կգնար ու դասախոսին կամ ռեկտորին կասեր՝ տուր ինձ իմ հասանելիք գիտելիքը, իսկ այսօրվա սերունդը, ի ուրախություն մեզ, դա անում է: Ունենք բացարձակ ազատ մտածողությամբ երեխա, այն աստիճան, երբ դու զգուշորեն ես բանավիճում, որովհետև իր ճշմարտությունը կարծես թե ավելի շատ է տեղավորվում այս ժամանակաշրջանի մեջ, քան՝ քոնը: Դու կարող ես արտահայտել կարծիք, ասել, որ սա իմ ճշմարտությունն է, բայց իրենք ունեն իրենց ճշմարտությունը»:

«Պահն է հագնելու ԶԳԵՍՏՆԵՐԸ...»

Շատ հաճախ է խոսվում այն մասին, որ սերունդների կապը կտրված է, խոսում ենք տարբեր լեզուներով, իսկ այս հանդիպումները ծառայում են, որպեսզի ավագ սերունդն իր ասելիքը փոխանցի նոր սերնդին:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ