Գրականություն

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Կայեն». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

Մենք տարիներ շարունակ բռնելու էինք միմյանց ձեռքից՝ ակամա վկան դառնալով, թե ոնց են տրոփելու կյանքի անոթները մեր հասունացող սրտերի տակ: Թե ո՞նց է տղաների շրթունքներին բուսածածկույթ հայտնվելու, ու ի՞նչ անուններ են ծաղիկների պես նստելու դրանց թաքուն տենչանքներին: Եվ ի՞նչ զարմանալի համբերությամբ է ինքը հանդուրժելու դեռահասությունից շոգող մեր քրտնածափերը, երբ բեմի վրա ապրելու էինք իսկական կյանք:

«Պատերազմի խաղաղ օրերից մեկը». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

Մենք ամեն օր արթնանում ենք՝ հուսալով, որ զոհված զինվորի սև լուր չի գա այլևս… Մեր ապրելու գրավը նրա բախտն է՝ սահմանին թիրախ բռնած նշանառուի քմահաճության տակ: Չգիտեմ՝ ինչո՞վ պիտի արդարանա այն կյանքը, որ նման գին ունի … Հանկարծ զինվոր չզոհվի, մայրեր չսգան: Բոլորն են երազում, որ այդ ձայնը իրենց տնից չգա … Ու շատերը փախչում են այլ երկիր՝ տանելով իրենց որդիներին, իսկ ոմանք էլ այնքան բարձր են կառուցում պարիսպներն իրենց դղյակների շուրջը, որ զորակոչը իրենց տուն չի հասնում: Ու մնում են պարզ ու մաքուրները. ճռռացող վերելակներով ու կաթացող տանիքներով տների տղաները, որոնց բակային խաղը հանկարծ ընդհատվում է բանակի ծանուցումով: Մեր կյանքի պաշտպաններն են նրանք: Անցյալի և ապագայի պահապանները:  Հայաստանում ժամանակի աստվածը նրանք են: Բայց ... այն էլ ակնթարթ է. անցնում է աննկատ: Ժամանակը միակ բանն է, որ, հաստատ, իգական սեռ չունի ու մայրություն չի անում և ոչ մեկի:

«Չլինի՞ մեղուն է կծել…». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

88-ի երկրաշարժից հետո մենք բնակարան ստացանք մեր հին շենքի տեղում: Այն նույն Սադի տակ, որի մասին բազմիցս պատմել եմ: Ես այդ տարի ընդունվել էի համալսարան, ու երկրաշարժի օրը Երևանում էի… Մինչև հասա Կիրովական, իմ ննջարանի սրտում՝ պատուհանի տակ, մի գրկաչափ ճաք էր առաջացել:

«Դեսանտ Սալոնիկում». ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Քաղաքում պետական գաղտնիքը առաջինը լրբերը իմացան: Երբ լրբերի կռահումը համոզմունք դարձավ, ոստիկանապետը զեկուցեց քաղաքապետին: Քաղաքապետը վիրավորվեց: Նա համոզված էր, որ այդպիսի նշանակալից դեպքի մասին կառավարությունը իրեն տեղյակ չի պահել սոսկ այն պատճառով, որ ինքը պառլամենտական մեծամասնության կուսակցությունից չէ:

«Որովհետև նա եմ, ում վրա պիտի կրակեն....». ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ

Քաղաքական օդերևութաբանները  կանխատեսում են անբարենպաստ եղանակներ՝  հարավարևմտյան ցիկլոններ են խուժում,  պետք է  լինել առանձնակի զգոն ու զգույշ, եղանակին հարմարվել ու տանից դուրս չգալ, հետո նրանք հյուսիսարևմտյան փոթորիկ են գուժում.  ցուցումները նույնն են: 

Ի՞նչ է հուշում «Գալուայի վերջին գիշերը»...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Օգտվեք այն բացառիկ հնարավորությունից, որ Դավիթ Խաչիյանն ընձեռել է «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին՝  «ԳԱԼՈՒԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԳԻՇԵՐԸ» նոր գրքի գործերից յուրաքանչյուրից ընտրելով որոշակի հատվածներ «ՀԱՅԵՐ»-ի ընթերցողի համար:  

Օրավարտն էլի ԾԱՆՐ ՎԵՐՄԱԿ Է

Բանաստեղծ եմ: Երաժիշտ: Մանկավարժ: Նաև՝ հեռուստալրագրող: Բայց ավելի շատ երևի բանաստեղծ եմ: Ինչո՞ւ: Որովհետև համարում եմ, որ կյանքս գրականացված է, ավելի ճիշտ գրականության հետ սերտաճել է: Գրականությունն ինձ համար աստվածահաղորդության, աստվածառնչության խորհուրդ ունի: Գրականության կենտրոնում ոչ թե գրողն է, այլ զրույցը, գիրը, տեքստը… Խոսքը տարբերում եմ շաղակրատությունից: Իմ հերոսն էլ Մարդն է՝ վախենալու չափ ծանոթ, հարազատության չափ շփոթեցնող Մարդը: Կարծում եմ, որ եթե չես կորցրել, ուրեմն, չես սիրել, չես սխալվել, չես համոզվել, մեծ հաշվով՝ չես ապրել…

ԱՆԵՐԲ ՍԵՐ

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Կարինե Աշուղյանի բանաստեղծական շարքը «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի համար: «Աներբ սեր»...

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ