Հատուկ նախագիծ / special stories

ՀԱՎԵՍԻՆ սենյակ

Արմինե Պետրոսյանի ջանքերն ու համառությունը, նվիրումը գաղափարին, ընկերներին, ապագային, լույսին ու լուսավորին, համախմբելու, մեկտեղելու, ուղղորդելու Արմինեի կարողությունը ծնունդ է տալիս արդեն երրորդ ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻՆ ու սահմանամերձ մեր հայրենիքում նոր գույներ են ավելանում մեր երկրի գույնին, որը նվիրյալ մարդկանց զոհողությունների, մասհանումի, բարի գործին տրված լինելու արդյունք է...

«Լուսանկարը՝ ՑՊԱՀԱՆՋ...»

Մենք այս հարցը չտվեցինք այն մարդուն, որը սիրով «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին տրամադրեց իր կյանքի լավագույն տարիների, իր մի ամբողջ կյանքի գործը՝ կենդանացնելով հիշողությունը, որ ապրում է յուրաքանչյուր մարդու հետ՝ նրա ժամանակ, թե՝ նրանից հետո:

#ԷԿՈՀԱՅԱՍՏԱՆ. Արևի երկրի «Ագրոլոգ»-ը

Չնայած շոգին, հյուրերը ճաշակում են հայկական հաճարով փլավի, ավելուկով աղցանի, գինու, պանրի համը և չեն շտապում հեռանալ: Հայաստանն արդեն շռայլորեն հյուրասիրում է նաև օրգանական սննդով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՒՅՍԵՐԸ. Արևշատ Մելիքսեթյան

Աշխատասիրությունը պետք է մշակույթ լինի: Մենք մշակույթը փոխելու խնդիր ունենք: Աշխատասիրությունը չի կարող արդյունք չտալ: Չեմ ճանաչում արդյունքի հասած որևէ մարդու, որն աշխատասեր չէ: Ես սիրում եմ հայտնի մարդկանց կենսագրականներ կարդալ և, ասեմ, որ հարյուր տարի առաջ, թե այսօր՝ կապ չունի, խնդիրը նույնն է:

“JUST DO IT” Monika Mkhitaryan

It is always pleasant when people recognize your family name and speak about your brother. He is our pride as a person and a professional.

«Անհայտ» ՎԱՐՊԵՏԸ

Թվում է, թե մենք նրանց ճանաչում ենք ինչպես հարազատի, բայց միայն թվում է: Նրանք տարբեր են իրենց կյանքի յուրաքանչյուր վայրկյանում, որովհետև՝ նրանք ՄԵԾ են: Ահա այդպիսի «տարբեր» Խորեն Աբրահամյան Վարպետի ենք «հայտնաբերել» այս անգամ: «Անհայտ» Վարպետին:

ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ Արմեն Խանդիկյանի

Երբ ռեժիսորի հետ պայմանավորվել էինք «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի համար զրուցելու, թատրոն գնացինք լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի հետ և Արմեն Խանդիկյանին տեսանք բեմում:

ՀԱՅՐԵՐԸ. «Չեմ խոսի էդ մասին, հուզվիմ գը...»

«Վա՜յ, ես չեմ կարող խոսել էդ մասին: Չեմ կարող, իրո՛ք: Հուզվիմ գը: Հա, տղամարդ ենք, բայց մենք էլ հուզվելու իրավունք ունինք չէ՞: Մարդ ենք»: Գյումրեցի Արմեն Հակոբյանն է՝ իր հերոսությամբ արդեն ողջ հայությանը հայտնի Շուլի Հակոբյանի հայրը: Քառօրյա մեր պատերազմի հերոսներից Շուլիի մասին շատ է խոսվել: Մենք ուզում ենք խոսել նրա հոր մասին: Հատկապես հոր: Որտե՞ղ են հանգրվանում տղամարդկային զգացմունքները հայր և որդի հարաբերություններում, մանավանդ, որ որդին պատերազմում է, հանկարծահաս սկսված պատերազմում:

Անգելինան՝ ԲԱՐԻ «Արագիլ»-ից

6-ամսյա Անգելինայի պատմությունը և ծնունդը գրեթե բոլորն են հրաշք համարում: Ծնողները 17 տարի շարունակ պայքարել են իրենց սեփական զավակն ունենալու համար, սակայն ապարդյուն. ոչ մի բժիշկ և ոչ մի բուժում նրանց երեխա չէր պարգևում:

«ՑԱՎՈՒՄ ԵՄ, որ հետո չհանդիպեցինք...»

Լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի արխիվում հայտնաբերում ենք Արա Վահունու յոթ բացառիկ, երբևէ չհրապարակված լուսանկար...: Որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում, ի՞նչ միջավայրում են ծնվել Արա Վահունու այս եզակի լուսանկարները: «Մենք պայմանավորվել էինք հանդիպել «Նաիրի» կինոթատրոնի մոտ...: Մենք գնացինք մի բնակարան, որը պատկանում էր շատ հայտնի մի նկարչի: Նա կարծեմ Թիֆլիսահայ նկարիչ էր...:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ