Հատուկ նախագիծ / special stories

ՇԱՌԱՎԻՂ. Ազարիկյաններ

«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի «ՇԱՌԱՎԻՂ» հատուկ նախագիծն այսուհետ անդրադառնալու է տոհմիկ հայ ընտանիքներին, նրանց շառավիղներին, արմատներին, բացահայտելու է աշխարհով մեկ սփռված հային՝ զգալու համար «որտեղից ենք գալիս, ուր ենք գնում» դարերով ձգվող հարցադրման ողնաշարը: Առաջին նյութում անդրադառնում ենք ԱԶԱՐԻԳՅԱՆՆԵՐ տոհմին:

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ Հակոբ Բերբերյանի

«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի «Լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի…» հատուկ նախագիծը մի մտահղացում է, որը հնարավորություն է ընձեռելու մեր ընթերցողներին «այցելել» ժամանակակից հայ լուսանկարչության ճանաչված անուններից մեկի՝ ծնունդով, բնույթով, տեսակով, իր ողջ էությամբ լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի անձնական արխիվ և ծանոթանալ հայ և համաշխարհային արվեստի, մշակույթի, այլ բնագավառների մեծանուն, հանրածանոթ մարդկանց բացառիկ լուսանկարների, որոնք երբևէ չեն հրապարակվել: Գումարած՝ ծանոթանալ Վարպետի հիշողություններին, զգացողություններին, ապրումներին՝ կապված այս կամ այն լուսանկարի կամ լուսանկարային շարքի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՒՅՍԵՐԸ. Պերճուհի Թորոսյան

Պերճուհի Թորոսյանը տնտեսագետ է, ֆինանսիստ: Սովորել է Այովայի, Բոսթոնի և Կոլումբիայի համալսարաններում: Ծնվել է Հրազդանում, հետո տեղափոխվել Երևան, ավելի ուշ՝ ԱՄՆ: Այժմ ապրում և աշխատում է ԱՄՆ-ում: 90-ականներին Պերճուհու մայրիկի համար հնարավորություն է ստեղծվում լրագրողական պրակտիկա անցնել ԱՄՆ -ում: Այնուհետև ընդունվում է համալսարան՝ մագիստրոսական կրթություն ստանալու և սկսում աշխատել ռադիոյում: Ընտանիքը՝ ամուսինը, դուստրերը՝ Պերճուհին և քույրը, «միավորվում» են ավելի ուշ:

ՀԱՅՐԵՐԸ. Ալեքսանդր Աբաջյան

Ալեքսանդր Աբաջյանն ամեն օր գնում է որդու մոտ՝ Եռաբլուր։ Այս անգամ որոշեցինք միասին գնալ։ Ալեքսանդրը որդու ծաղիկներն է թարմացնում, խնամքով դասաավորում։ Կինը՝ Աննան լուռ կանգնած է որդու շիրիմի մոտ։ Որոշեցի օգնել Ալեքսանդրին՝ որդու ծաղիկները դասավորել։ Թույլ չտվեց. «Թո′ղ, թո′ղ, պետք չի′։ Էս իմ գործն ա»։

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ