ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակ  գլոբալ նախագիծն առաջին հանրային-տեղեկատվական մեդիատարածքն է, որ ստեղծվել է հանրային դրամահավաքով:

Առաջին անգամ Հայաստանում հանրության ուղղակի մասնակցությամբ ստեղծվել է Մեդիա: Մեդիա՝ աշխարհի հայերի համար և՝ մասնակցությամբ:

Մեր կարգախոսն է՝ ՓՈԽԵԼ ԵՎ ՓՈԽՎԵԼ:

Մեր նպատակն է հայության կարողությունների մեկտեղմամբ զարգացնել կրթության, մշակույթի վրա հիմնված այն արժեքային համակարգերը, որոնց գոյությամբ է միայն հնարավոր գործել ապագային, վաղվա Հայաստանին միտված:

Մենք ցանկանում ենք մեկ մեդիատարածքում կենտրոնացնել Հայաստանում, աշխարհում ապրող պրոֆեսիոնալ հայ մասնագետի՝ ժուռնալիստի, գիտնականի, ճարտարագետի, բժշկի, դերասանի, նկարչի, երաժշտի, ճարտարապետի, գրողի, կոմպոզիտորի, կինոգործչի, մենեջերի, քաղաքագետի, բիզնես մարդու, վերլուծաբանի, մանկավարժի, դիզայների, խոհարարի, մարքետոլոգի, IT հայի… և այլոց, ասել է թե՝ աշխարհի հայի պրոֆեսիոնալ, ստեղծական միտքը:

Մենք ներգավել ենք բացառապես պրոֆեսիոնալների:

Մենք ստեղծում ենք որակյալ բովանդակություն:

Մենք համագործակցելու ենք բոլոր նրանց հետ, ովքեր համամիտ են մեզ հետ և կարծում են, որ հնարավոր է ՓՈԽԵԼ ԵՎ ՓՈԽՎԵԼ:

Դուք եւս կարող եք ԴԱՌՆԱԼ ՄԵՐ ՆԱԽԱԳԾԻ ԱՆԴԱՄ:

Կիսելով գլոբալ նախագծերի հանրային ֆինանսավորման գաղափարը և լինելով այդ մշակույթի կրող, ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՏԱՐԵԼ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Անշուշտ, կարող եք համալրել նաև ՄԵՐ ԱՋԱԿԻՑՆԵՐԻ պատվավոր շարքերը:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ