ՄԵՆՔ

 

Ադրինե ԱՃԵՄՅԱՆ

Սառա Սրբուհի ԱՎԵՏԻՍՅԱՆ

Արշալույս ԲԱՐՍԵՂՅԱՆ

Աննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Արայիկ Մանուկյանը ժուռնալիստ է, հեռուստամեկնաբան:

Ծնվել է 1964 թվականին: Ավարտել է Երևանի Կռիլովի անվան թիվ 17 միջնակարգ դպրոցը, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը՝ ֆրանսերեն և անգլերեն լեզուների մասնագետի որակավորմամբ: Սովորել է նաև Հայաստանի ժուռնալիստների միության ժուռնալիստի դպրոցում:

Աշխատել է Արարատի մարզի Շաղափ գյուղի միջնակարգ դպրոցում, ութ տարի՝ «Երեկոյան Երևան» թերթում, որպես մշակույթի բաժնի խմբագիր:

Այնուհետեւ եղել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հիմնադիրներից, օրաթերթի ինֆորմացիայի բաժնի վարիչը, Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի պետական կոմիտեի լրատվական ծառայության «Լրաբեր» ծրագրի տնօրենը, ՀՀ հեռուստառադիոպետվարչության կոլեգիայի անդամ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոխտնօրենը, «Հայք» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալը, Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության  պետի տեղակալը:

1992-1995 թվականներին հիմնել և վարել է «Կիրակնօրյա Լրաբեր» տեղեկատվական, քաղաքական-վերլուծական ծրագիրը, «Այցեքարտ» և «Անկեղծության պահ» հաղորդաշարերը:

2000-2010 թվականներին զբաղեցրել է «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահի, «Օքսֆամ Մեծ Բրիտանիա» ընկերության, «Արարատբանկի» մարքետինգի եւ հասարակայնության հետ հարաբերությունների հարցերով խորհրդականի պաշտոնները:

Զբաղեցրել է նաև ՀՖՖ մամուլի քարտուղարի, ՀՖՖ նախագահի, «Զարգացման հայկական բանկի» նախագահի խորհրդականի պաշտոնները:

Հայ TV հեռուստաընկերությամբ ստեղծել և վարել է «Ինչպես եղել է. Պատմություններ Արայիկ Մանուկյանի հետ» հաղորդաշարը:

2010 թվականին հիմնադրել է «Էյ.Էմ.Մեդիա Պրոդաքշըն» արտադրող ընկերությունը, որը webtv ապրանքային նշանով Youtube վիդեոհոսթինգային գլոբալ ցանցում ստեղծել է առաջին հայկական մշակութային ալիքը:

Եղել է «90 րոպե» և «Կապիտալ» շաբաթաթերթերի խմբագրական խորհրդի նախագահը, միացյալ խմբագրության գլխավոր խմբագիրը:

2011 թվականին մտահղացել է Հայաստանում առաջին առցանց կինոփառատոնը և «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ հիմնադրել է «Web Ծիրան» առաջին համահայկական առցանց կինոփառատոնը:

 

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ