Search results for

«Թռիչք իժերի բնի վրայով. քաղաքականությունը և հոգեբուժությունը». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Ֆրանսիական մեծ հեղափոխության հռչակած ազատության, հավասարության և եղբայրության գաղափարներով խանդավառված, հոգեբույժ-հումանիստ Ֆիլիպ Պինելը (1745-1826) առաջինը Եվրոպայում շղթաներից ազատեց Սալպետրիեր ապաստարանում պահվող հոգեկան հիվանդներին, նրանց նկատմամբ սահմանելով բժշկական խնամք և հսկողություն:

«Կինը պարտավո՞ր է ուժեղ լինել...». ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Հասարակությանը ցնցած հերթական կնասպանության դեպքը Գյումրիում կանանց միամսյակի նախաշեմին մտորումների և վերլուծությունների ևս մի առիթ է տալիս:

«Ինքը՝ սյուրռեալիզմը՝ ԴԱԼԻՆ ՈՒ ՊԻԿԱՍՈՆ՝ երևույթը...»

Երբ առաջին անգամ հայտարարվեց Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվող «Դալի և Պիկասո» բացառիկ ցուցահանդեսի մասին, մտորումները գնացին դեպի 20-րդ դարի երեսնական թվականներ, երբ տակավին երիտասարդ արվեստագետները դեռ չէին նվաճել աշխարհը, բայց գիտակցում էին իրենց արվեստի «նվաճողական» հանգամանքը ու վստահ էին, որ մի օր արվեստի երկնակամարում շողարձակելու են որպես վառ աստղեր:

«Հայաստանը միշտ եղել ու մնում է իմ տունը ...». ՌՈՒԶԱՆ ՄԱՆԹԱՇՅԱՆ

Որքան էլ տարօրինակ թվա, համաշխարհային օպերային մշակույթում քայլ առ քայլ բեմեր նվաճող հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի արվեստին ծանոթ չէի:

«Գուցե դեռ կան չայրված կամուրջներ...». ԺԱՆՆԱ ՂՈՉԻԿՅԱՆ

Մինչ կառավարությունը բարդ ու հրատապ խնդիրներ է լուծում, Մամոնա աստծո նվիրյալներն ու նրանց նվիրյալները շարունակում են իրենց նպատակասլաց սև քարոզչությունը: Այն էլ՝ արտակարգ դրության պայմաններում և առավել արտակարգ  միջոցներով:

«Խոսել՝ նշանակում է մտածել...». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

thearmenians.am «Հայեր» մեդիահարթակը սկսում է հրապարակել մի բացառիկ արխիվային գտածո, որ պեղվել է տաղանդավոր արձակագիր, դրամատուրգ վաղամեռիկ Զորայր Խալափյանի գրական արխիվի անտիպ նյութերից: Այն լեզվի մասին գրողի դասախոսության աշխատանքային սեղմագիրն է, որը «կարդացվել» է Երեւանի մենեջմենթի համալսարանի ուսանողների համար, 1998-1999 թվականներին: Դասախոսությունը շատ կենդանի, մատչելի, հետաքրքիր, բազում օրինակներով համադրված, համարձակ եզրահանգումներով ու եզրակացություններով ազատ մտքի մի շարադրանք է: Կարդալով այս դասախոսության սեղմագիրը, տպավորություն է, թե մասնակցում ես գրողի դասին, կենդանի շփման հետ ես նրա հետ, նրա խոհերի ու մտորումների աշխարհում ես: Նույնիսկ ծանոթանում ես նրա աշխատանքային ոճին, տնային հանձնարարություններին և այլն... Մենք բաժանել ենք դասախոսությունը մի քանի մասի՝ ըստ տրամաբանական շղթաների և առաջիկայում այն կներկայացնենք մաս առ մաս: Շնորհակալ ենք Զորայր Խալափյանի ընտանիքին, մասնավորապես գրողի եղբորը՝ Թեմիկ Խալափյանին, այս անկրկնելի գտածոն պատրաստելու և մեզ տրամադրելու համար:

«Լեզուն էլ ունի իր վարպետները...». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

Հայոց լեզուն աշխարհի հարուստ լեզուներից մեկն է, և չմոռանանք, որ մեր արդի լեզուն զարգանում է ոչ միայն գրաբարից, բարբառներից փոխառություններով ու օտար լեզուներից յուրացումների շնորհիվ, այլ նաև, եթե հետևելու լինենք ընթացիկ գրականությանը, թերթերին, ռադիո և հեռուստահաղորդումներին, ապա կնկատեք, որ համարյա ամեն տարի նորագյուտ բառեր են հայտնվում հայերենում, երբեմն՝ հաջող, երբեմն՝ անհաջող:

«Քեզ սիրեցի...». ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ինչպես պտղի մաշկն է գրկում պտղին՝ քեզ սիրեցի... Ինչպես լույսը ՝ առավոտին, Ինչպես ծովը՝ կետին...

«Լիր ԱՐՔԱՆ...»

1997 թվականին իր ստեղծած «Համազգային» թատրոնում Սոս Սարգսյանը հաջողությամբ բեմադրում է շեքսպիրյան դրաման՝ «Լիր արքան» և ինքն էլ խաղում Լիրի դերում: Մի առիթով վարպետն ասել է, որ «Շեքսպիրի դրամայի հերոսը հրաժարվել էր թագավորությունից, որովհետև հոգնել էր, իսկ թատրոնի մարդը հոգնելու կարիք չունի»:

«Որքա՜ն մեծ է լեզվի դերը մարդու կյանքում...». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

Մեր դասական գրականության մեջ հաճախ են գործածվել բարբառային բառերը, մի մասը մնացել ու գործածական են առայսօր, մյուսները դադարել են գրական լեզվի գործուն տարր լինելուց: Վերցնենք ջան բառը, որն ի վերջո բարբառային բառ է՝ փոխառված օտար լեզվից: Բայց ջան բառը շարունակվում է ապրել մեր թե՛ գրավոր և թե՛ բանավոր լեզվում: Մենք կարող ենք դրա հայերեն հոմանիշը դնել տեղում, բայց դա ոչ միշտ կլինի ի հարկի: Ջան, նշանակում է սիրելի, հոգյակ, հարազատ, անուշիկ և այլն: Կարող ենք ասել՝ Սիրելի Հասմիկ, բայց ասում ենք՝ Հասմիկ ջան: Կարող ենք ասել՝ Կարո, հարազատս կամ անուշիկ տղաս և այլն, բայց ասում ենք՝ Կարո ջան:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ