Search results for

«Երբեք չմահացող ՊՈԵՏԸ...». ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

«Ապրելու համար մի ելք կա: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ մյուսներին»: ԱԶՆԱՎՈՒՐ

«ԺԻՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆ. Էդիպյան բարդույթից դեպի հոմերյան քրքիջներ...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

60-ականների հեքիաթային Երևանը... Զնգզնգոցով գնացող-եկող ալվան տրամվայներ, մայթերին ձյան ճերմակ գորգի վրա նեոնային լույսերի գույնզգույն, պերոժնու կրեմի նման ախորժաբեր խաղ, գարնան լուսաբացին նոր ջրած ասֆալտի զգլխիչ բուրմունք, իրիկնային քամիներից ծառերի սաղարթների կախարդական խշշոց և բարեկամներ, ազգականներ, այցելուներ ամեն օր՝ սպասված ու սիրելի... Մեր մանկության քաղաքը:

ԱՂԱՍԻՆ...

Մայիսի 26-ին, ժամը 4-ին Երևանում հասնում Է թութը։ Այս ճշգրտությունը վերաբերում է քաղաքի հարավարևմտյան մասում գտնվող մի ծառի միայն։ Նա է սկսում թթի ամիսը... Պրկում է իր երակները, տարածում թևերը, բացում սաղարթը, շարժում արյունը, արտաբերում իր տարփաբույր շունչը և ձեռնարձակ հանձնվում աշխարհին։ Օդավորում է իր կիրքը, առանց ընտրության, առանց ափսոսանքի տրվում է աջ ու ձախ, հանդուգն ու շռայլ, հասարակ ու բարի...

«Կարդա՞լ, թե՝ ընթերցել…». ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Այս օրերին նորահայտ թագավարակը բոլորին անդառնալիորեն կապել է տեխնիկական միջոցներին, քանի որ այլ կերպ պարզապես անհնար է դարձել որևէ գործունեություն ծավալել: Հեռավար կրթությունն ու դրանից բխող խնդիրները լուրջ մարտահարավեր են դարձել սովորողների ու սովորեցնողների համար:

«ե՜րկիր ենք թալանել, ե՜րկիր ենք թալանել...». ԺԱՆՆԱ ՂՈՉԻԿՅԱՆ

Նոր, փոփոխվող պայմաններին նրանք չեն հարմարվում, զրկվել են  արտոնյալ-հարստանալու և հարստահարելու իրավունքից: Ամեն ակնթարթ կռիվ-պատերազմ են մղում ժողովրդի ընտրյալ իշխանությունների, ուրեմն և ժողովրդի դեմ՝ հայհոյանքների, սադրանքի, շանտաժի, զրպարտության, սպառնալիքների ձևով՝ բա՛ց ու  անամոթ, ատելությամբ ու թշնամանքով: Նրանք՝ ինքնահրկիզման պատրաստ տիրասերները: Նրանց ապագան իրենց անցյալն է:

«Առաջին անգամ ինձ տղամարդ գրկեց...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Կեսօրից հետո գալիս էր մի ժամ, որ կամաց-կամաց ձգվում էինք «Միջանցահովիկ», «Առագաստ», «Կազիրյոկ» կամ «Երևան» հյուրանոցի սրճարան, որտեղ հավաքվում էին Անիմանալին, Բաբելոնի աշտարակ կառուցող ճարտարապետը և իր շինարարական պռարաբն ու պատշարները, Հռոմը պաժառ տվողն ու Շեքսպիրի գերեզմանափորը, Օթելլոն ու Դեզդեմոնան, Էդիպուս արքան ու վերլուծողը, Սարոն ու Անուշը, Ռևազի ոչխարները մորթողներն ու ուտողները, տազիկի մեջ լողացողն ու լողացնողը, ղուշբազ միլիցեն, բնական գիտություններից՝ Խելոք մաթեմատիկոսն ու Չաղ ֆիզիկոսը, քանդակագործն ու քարտաշը, նկարիչն ու կտավ ներկողները, գիրք գրողն ու տպագրիչը, կրթված ու անկիրթ ակադեմիկոսները, անդաստիարակին դաստիարակողը, կրթվողն ու կրթվածը, թուջ ու պողպատ ձուլողները, մտածողներն ու դրանից զուրկերը, հոգևոր կյանքով ապրողներն ու աշխարհիկ կյանքով ապրող հոգևորականները, աշխատասերներն ու անբանները, հյուրասիրողներն ու հյուրասիրվողները, հայրենական պատերազմ չտեսած, բայց  դոշներին շքանշանները կախ՝ հերոսները, դատավորներն ու մատավորները, ֆլանը-ֆստանը, կոմսոմոլներն ու կոմունիստները, պրոլետարը և այլք, որոնք անցուդարձ անողներ էին:

«Արդյո՞ք ազատ էինք քայլում…». ԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆ

«…Բոթը Երևանում տարածվեց պայթյունի պես: Թերթերում գրված էր մի տող. «…խճճվելով բուրժուական կապերի մեջ…ինքնասպան եղավ…»:

«Նոյյան տապան որոնելիս...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Այսօր, առավել, քան երբեք, ժամանակն է լրջանալու և իրականությանն առերեսվելու:

«Որ հիշենք. ՆՈՒԲԱՐ ՉԱԼԻԿՅԱՆ…». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Իրոք, մեր սերունդը բախտավոր դուրս եկավ նաև թատրոն հաճախելու, Երևանի (և ոչ միայն) թատերական կյանքի մասնակիցը լինելու առումով:

«Հասկացա, որ Բակունցի հետ ինչ-որ բան է պատահել…». ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

Եվ ես հասկացա. Բակունցի հետ ինչ-որ բան է պատահել: Ըստ երեևույթին նրան ձերբակալել են, իսկ զրուցակիցս չի ուզում այդ մասին խոսել, որովհետև սենյակում մենակ չէ:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ