Search results for

«…Ու «ԳՈՄԵՇԸ» մտնում է հոգիներից ներս...»

Կիրքը, որով դերասանուհին բռնում է մարդկանց հոգիներից ու տանում դեպի այն աշխարհը, ուր կան ձայներ ու լռություն, կա սեր ու ատելություն, կա արարում ու քանդում, կա կռիվ ու համակերպում:

«Այսքան բան...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մասշտաբային, գլոբալ, հեռահար նպատակներ ունեցող մտածելակերպը հայերիս մոտ բացակայել է և բացակայում է: Այն գոյություն ունի առանձին անհատների մոտ, բայց ոչ՝ համակարգված, պետական, հասարակական մակարդակով:

«Սարոյանի «Արամը»՝ Փարիզից Երևան…». ԱՐՄԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Զաբելը պատմեց այս գրքի պատմությունը...

«Այս պահին որոնել միայն ԵԼՔԵՐ, ԲԱՅՑ…». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Իրավունք ունի՞ հանրությունը, հայ ժողովուրդը պատասխաններ պահանջել տխրահռչակ փաստաթուղթը ստորագրած վարչապետից ու նրա քաղաքական ուժից: Հայաստանի և Արցախի իշխանություններից, ռազմական ղեկավարություններից, իշխող քաղաքական ուժերից: Իրավունք ունի՞ պահանջել պատասխանատվություն, քաղաքական հատուցում: Այո: Պետք է հեռանա՞ն արդյոք Հայաստանի և Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությունները, իշխող քաղաքական ուժերը: Այո: Պետք է հեռանան:

«Կանցավիկությունը» որպես քաղաքական մտածողություն

Եվ եթե իշխեր քաղաքական մտածողությունն ու ոչ՝ «կանցավիկությունը», թե Փաշինյանը, թե նրա քաղաքական թիմը կգիտակցեին, որ իրենց կառավարումը նման պատմական ֆիասկոյից հետո քաղաքական որևէ հեռանկար չունի, չի կարող ունենալ: Չի կարող ունենալ, եթե նույնիսկ ապրիորի ընդունենք, որ նրանք մեղքի որևէ բաժին չունեն կատարվածում:

«...Ես ձեզ թողնում եմ իմ այս դերն ու հեռանում եմ այս խաղից...»

Երևանում չկային սևեր ու սպիտակներ, կային գյումրեցի, լոռեցի, ղարաբաղցի, քյավառցի, ախալքալաքցի, արտաշատցի, արարատցի ու երևանցի երևանցիներ, բայց սևեր ու սպիտակներ չկային: Բոլորը երևանցի էին, որովհետև Երևանը մշակույթ էր, քաղաքը մարդիկ էին, քաղաքը բաց պատշգամբներն էին, որտեղ երևանյան զով երեկոներին երգում էին սիրուն երգեր, քեֆ էին անում մինչև լույս, հայհոյում էին ժամանակ առ ժամանակ, որովհետև «վաղեմի սովորություն է՝ մարդ պետք է արտահայտվի», իսկ առավոտյան շրջում «տիկին արուսների» խոհանոցներով» որովհետև մեր ու ձեր չկար...

«Սոցապ պատասխանատուի դեպքը...»․ ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Ուրեմն, կառավարության շենք եմ մտնում՝ աշխատանքի։ Անցակետում ոստիկանը, համբերությունը գրեթե կորցրած, մի կնոջ բացատրում է, որ առանց անձնագրի, անձը հաստատող փաստաթղթի՝ նախարարություն մուտքն արգելվում է, իսկ կինը, այդ ամենից անտեղյակ, փորձում է համոզել ոստիկանին՝ իրեն թույլատրել, քանի որ Վանաձորից է Երևան հասել, և ոչ մի փաստաթուղթ էլ  մոտը չկա։

«Լոլիլկի և ոսկեբերան ասպետների մասին…». ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Եվ ուրեմն` կեցցեն արևահամ ու արնահամ էն «Անահիտ» պոմիդորը և էն մի պտղունցիկ քարաղը, որ իմ Հրանտը շաղեց իմ արդեն կծած պտուղին: Եվ ուրեմն` կեցցե իրենց` Բանի Ոսկեբերան Ասպետների էդ սերունդը, որ ինչպես Հրանտն է վրձնել իր աշխարհն ու գուցե` մեզ, ահա այդպես վրձնել է ու վրձնելու է լսող և ականջալուր լինող, տեսնող ու նկատող, շոշափող ու զգացող, ընթացող և հասանող նոր աղջնակների ու տղեկների, որոնց համար Բանն ու Ճանապարհը այդուհետ գտնված կլինեն: Ոչ գծային Ժամանակ-Տարածության մեջ ՆՐԱՆՔ կանգնել ու նայում են, կանգնել ու սպասում են. կտեսնե՞նք, կլսե՞նք, կհասկանա՞նք, կանցնե՞նք:

«Անդրանիկի մեծագույն դասը…». ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Տաս-տասնմեկ տարեկան տղա էի, աշխարհում պատերազմ էր, իսկ հայոց պատմության մեր միակ դասագիրքը՝ Րաֆֆին, կարդում էինք թաքուն, գիշերները: Երբ տատս պատմում էր Անդրանիկի կռիվներից, ես մտածում էի, որ Րաֆֆին չի կարող գրած չլինել նրա մասին:

«Թե ինչպես մազերս «բոքս» կտրեցի...»․ ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Դպրոցում, երբ հայոց լեզվի դասատուն ներս մտավ, անմիջապես աչքը գցեց վրաս ու կանգ առավ․ քիչ էր մնացել մատյանն էլ ձեռքից ցած գցեր։ Նա միայն կարողացավ  հայերենով արտաբերել․

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ