Search results for

Քոչարի խորհրդավոր բնորդուհին ու ԳՏՆՎԱԾ կտավը

Ես չգիտեի, որ տասը տարվա որոնումներից հետո ալյումինի վրա վրձնած Քոչարի անհայտ գործը օրերս շատ պատահականորեն գտնելու եմ երևանյան գողտրիկ մի բնակարանում ու շատ մոտից նայելու եմ ավելի քան քառասուն տարվա հնության խորհրդավոր գեղեցկուհու քոչարյան դիմանկարին: Ո՞վ էր նա, որ ոչ միայն սիրելին էր միլիոնավոր մարդկանց, այլև խենթացրել էր իր ժամանակի շատ պահանջված տղամարդկանց: Ովքե՞ր էին այդ երևելիները, ինչո՞ւ էին նրա սերերի մասին խոսում շշուկով, ակնարկներով, արդյոք նաև Քոչա՞րը...:    

Յոթ տարվա ԱՄԵՆ ԿԻՐԱԿԻՆ

Այդ դեպքում ո՞վ է իրավունք տվել համացանցի որոշ հարթակներում վխտացող արվեստի չարչիներին որոշելու մեր ժողովրդի իրական ճաշակն ու ակնկալիքները, թե իբր մարդիկ ավելի շատ սպասում են ոչ թե լավ երգ ու երաժշտության, այլ «տաշի-տուշիների»  ու քեֆչիական հռհռոցների: Այս հաղորդաշարով մենք փորձեցինք մեզանից դուրս վանել և հերքել «հայի վերջին խելքի» մասին դատավճիռը և թույլ չտալ, որ «չորն ու թացը իրար հետ վառվեն»:

Անգելինան՝ ԲԱՐԻ «Արագիլ»-ից

6-ամսյա Անգելինայի պատմությունը և ծնունդը գրեթե բոլորն են հրաշք համարում: Ծնողները 17 տարի շարունակ պայքարել են իրենց սեփական զավակն ունենալու համար, սակայն ապարդյուն. ոչ մի բժիշկ և ոչ մի բուժում նրանց երեխա չէր պարգևում:

Օրավարտն էլի ԾԱՆՐ ՎԵՐՄԱԿ Է

Բանաստեղծ եմ: Երաժիշտ: Մանկավարժ: Նաև՝ հեռուստալրագրող: Բայց ավելի շատ երևի բանաստեղծ եմ: Ինչո՞ւ: Որովհետև համարում եմ, որ կյանքս գրականացված է, ավելի ճիշտ գրականության հետ սերտաճել է: Գրականությունն ինձ համար աստվածահաղորդության, աստվածառնչության խորհուրդ ունի: Գրականության կենտրոնում ոչ թե գրողն է, այլ զրույցը, գիրը, տեքստը… Խոսքը տարբերում եմ շաղակրատությունից: Իմ հերոսն էլ Մարդն է՝ վախենալու չափ ծանոթ, հարազատության չափ շփոթեցնող Մարդը: Կարծում եմ, որ եթե չես կորցրել, ուրեմն, չես սիրել, չես սխալվել, չես համոզվել, մեծ հաշվով՝ չես ապրել…

«Ճակատագրից որևէ մեկը չի խուսափել…».ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ - ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Նրան ճանաչում են գրեթե բոլոր հայերը: Գրեթե բոլոր հայերը սիրել են «Հեղնար աղբյուրի» Մանանին, գրեթե բոլոր հայ տղամարդիկ սիրահարվել են «Հայրիկի» Մայային, գրեթե բոլոր հայերն ատել են թուրք Թալեաթի «կնոջը»…իսկ նա միշտ եղել է նույն մարդը, որ սիրել է թատրոնը,կինոն, բեմը, մարդկանց:  Անցյալը, կյանքը, սերը, հիվանդությունը, ընտանիքը, ներկան...ասել է թե ճակատագիրը, որից որևէ մեկը չի խուսափել...

Զաքարի Շուշին ու «ՎԱՐԱՆԴԱՆ»

Շուշիի փլատակումներից զերծ մնացած ներքնահարկերից մեկում նա պարապում ու պարապում էր մանչուկների հետ՝ ի հեճուկս թշնամու ռմբակոծությունների: Երեխաներն էլ ավելի ուժգին ու եռանդով էին երգում, կարծես մանկական իրենց ձայնով ցանկանում էին խլացնել թշնամու ինքնաթիռների հռնդյուն-ոռնոցը:

ՍԵՐԸ՝ թավայի մեջ

Ահա նրանք միասին մոտեցրեցին ձեռքերը, նայեցին իրար աչքերի, փակեցին աչքերը և վերցրեցին մեզանից քիչ հեռու գլորված երկու ձվերը: Կոտրեցին ձվերը թավայի մեջ ու հեռացան: Ես ու Վիոլետը շունչ քաշեցինք, բայց մոտ եկան տիկին Շուշանն ու պարոն Դերենիկը՝ վերցրեցին մեզ, մոտեցրին թավային: Ես փակեցի Վիոլետի աչքերը, որ չտեսնի այդ զարհուրելի տեսարանը. թավայի մեջ եփվում էին մեր ընկերները:

ՀԱՅՐԵՐԸ. «Չեմ խոսի էդ մասին, հուզվիմ գը...»

«Վա՜յ, ես չեմ կարող խոսել էդ մասին: Չեմ կարող, իրո՛ք: Հուզվիմ գը: Հա, տղամարդ ենք, բայց մենք էլ հուզվելու իրավունք ունինք չէ՞: Մարդ ենք»: Գյումրեցի Արմեն Հակոբյանն է՝ իր հերոսությամբ արդեն ողջ հայությանը հայտնի Շուլի Հակոբյանի հայրը: Քառօրյա մեր պատերազմի հերոսներից Շուլիի մասին շատ է խոսվել: Մենք ուզում ենք խոսել նրա հոր մասին: Հատկապես հոր: Որտե՞ղ են հանգրվանում տղամարդկային զգացմունքները հայր և որդի հարաբերություններում, մանավանդ, որ որդին պատերազմում է, հանկարծահաս սկսված պատերազմում:

Երբ խոսում են «ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ»

Մենք ցույց տվեցինք, թե ինչ է սերնդափոխությունը: Մենք ցույց տվեցինք, որ դասախոսն ու ուսանողն արդեն հավասար են քայլում ժամանակակից աշխարհում: Ինձ համար սա հաղթանակ էր»,-ասում է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը:

«ՉԱՐԵՆՑ՝ խենթությունից առ Աստված...». ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Ահա գրում է. «Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց, օտար մարդիկ հայհոյեցին ու անցան, Միայն պոռնիկը մշուշում համբուրեց, և խելագարը բարևեց կիսաձայն»: Փաստորեն, Չարենցին միայն Խելագարն է բարևել, միայն նա՜ է հասկացել իր լեզուն: Ինչո՞ւ, որովհետև Հանճարին միայն Խելագարը պիտի բարևի: Ըստ էության, «բարևել»-ը Չարենցի պոետիկայում  նշանակում է «ճանաչել»…Եվ քանի որ միայն սրբազան խենթությամբ է հնարավոր առնչվել Վերին ուժին, ուրեմն, Խելագարի «բարևի» խորքում փնտրենք Աստծու ողջույնը Հանճարին…

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ