Հայկ Սայադյան
Հայկ Սայադյան

«Արևաձոն...». ՀԱՅԿ ՍԱՅԱԴՅԱՆ

 

Աչքս Արև էր քամում

ամենուր,

Արև էր կորզում

անգութ խավարում...

Արև՜ ու զարդեր,

Արև՜ ու նախշեր,

Արևոտ ձկնե՜ր,

Արևոտ հավքե՜ր,

Արևահամով արբեցած

գույնե՜ր,

Արևացողով

զարդարուն մատնե՜ր,

Արևոտ աղո՜թք,

Արևոտ շշու՜կ,

Արևահառաչ

երկնաքեր աղմուկ...

Արևոտ գաղտնի՜ք,

Արևոտ ներու՜մ,

Արևադարման

չարասպան երդում...

Արևանավից իջած

արքանե՜ր,

Արևակավից ծնված

մանուկնե՜ր...

Արևաքարոտ կարմիր

տաճարնե՜ր,

Արևակարո՜տ իմ երկու

աչքեր...

Արևահատիկ ցորենի

հասկե՜ր...

Արևապատիկ

պաշտելի Պատկեր

2014 թ.

Հայկ Սայադյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90