Հատուկ նախագիծ / special stories

«ԲԺՇԿԻ նոթեր». ԱՐՄԻՆԵ ՄԻՍԱԿՅԱՆ

Երբ բժիշկը ոչ միայն նախախնամությամբ է, ոչ միայն հավատարիմ է իր երդմանը, ոչ միայն նվիրյալ է ու ապրում է իր գործով, իր օրով, իր ժամանակով, այլև ստեղծագործող է՝ զգացմունքային ու զգայուն թրթիռների կրող, բժշկի առօրյան դառնում է պոետիկ իրողությունների մի կծիկ, որոնց մեջ կյանքն է, կյանքը՝ իր լույսով, հրաշքի իր սպասումով, հենց իր հրաշքով, ու նույնիսկ կրկնվող օրերը դառնում են բացառիկ, անկրկնելի, անզուգակից, որովհետև տիեզերքում, բնության մեջ չի կրկնվում ոչ մի անցք, ոչ մի դիպված, ոչ մի պատահմունք…

ԱՂԱՍԻՆ...

Մայիսի 26-ին, ժամը 4-ին Երևանում հասնում Է թութը։ Այս ճշգրտությունը վերաբերում է քաղաքի հարավարևմտյան մասում գտնվող մի ծառի միայն։ Նա է սկսում թթի ամիսը... Պրկում է իր երակները, տարածում թևերը, բացում սաղարթը, շարժում արյունը, արտաբերում իր տարփաբույր շունչը և ձեռնարձակ հանձնվում աշխարհին։ Օդավորում է իր կիրքը, առանց ընտրության, առանց ափսոսանքի տրվում է աջ ու ձախ, հանդուգն ու շռայլ, հասարակ ու բարի...

«Արտիստը...». ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿՅԱՆ

Այսպիսին է Ռոբերտ Էլիբեկյան սքանչելի արտիստի արվեստը: Այսպիսին է Ռոբերտ Էլիբեկյան պարզ, համեստ, նվիրյալ մարդը: Այսպիսին էր այն ժամանակ, երբ Հակոբ Բերբերյանը հավերժացնում էր ապագայի համար: Եվ այսպիսին է լինելու միշտ:

«Լիր ԱՐՔԱՆ...»

1997 թվականին իր ստեղծած «Համազգային» թատրոնում Սոս Սարգսյանը հաջողությամբ բեմադրում է շեքսպիրյան դրաման՝ «Լիր արքան» և ինքն էլ խաղում Լիրի դերում: Մի առիթով վարպետն ասել է, որ «Շեքսպիրի դրամայի հերոսը հրաժարվել էր թագավորությունից, որովհետև հոգնել էր, իսկ թատրոնի մարդը հոգնելու կարիք չունի»:

«Այս բացառիկ ԱԶՆԱՎՈՒՐԸ...»

Այս լուսանկարները կորած էին համարվում: Եվ ահա դրանց հեղինակը՝ հայկական հեռուստատեսության ակունքներում կանգնած մի մարդ, իր ողջ կյանքը հայկական հեռուստատեսությանը նվիրած մի մարդ՝ ԷԴՈՒԱՐԴ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ՝ ռեժիսոր, լուսանկարիչ, հեռուստատեսային, մշակութային գործիչ, որ 89-ի անտանելի օրերին լուսանկարչական գործիքը ձեռքին աղետի գոտում էր, դրանք գտնում է իր արխիվներում, ժապավենների վրա պահպանված ու թվայնացնելով դուրս բերում ժամանակի խորքից:

ՀԱՎԵՍԻՆ սենյակ

Արմինե Պետրոսյանի ջանքերն ու համառությունը, նվիրումը գաղափարին, ընկերներին, ապագային, լույսին ու լուսավորին, համախմբելու, մեկտեղելու, ուղղորդելու Արմինեի կարողությունը ծնունդ է տալիս արդեն երրորդ ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻՆ ու սահմանամերձ մեր հայրենիքում նոր գույներ են ավելանում մեր երկրի գույնին, որը նվիրյալ մարդկանց զոհողությունների, մասհանումի, բարի գործին տրված լինելու արդյունք է...

«Լուսանկարը՝ ՑՊԱՀԱՆՋ...»

Մենք այս հարցը չտվեցինք այն մարդուն, որը սիրով «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին տրամադրեց իր կյանքի լավագույն տարիների, իր մի ամբողջ կյանքի գործը՝ կենդանացնելով հիշողությունը, որ ապրում է յուրաքանչյուր մարդու հետ՝ նրա ժամանակ, թե՝ նրանից հետո:

#ԷԿՈՀԱՅԱՍՏԱՆ. Արևի երկրի «Ագրոլոգ»-ը

Չնայած շոգին, հյուրերը ճաշակում են հայկական հաճարով փլավի, ավելուկով աղցանի, գինու, պանրի համը և չեն շտապում հեռանալ: Հայաստանն արդեն շռայլորեն հյուրասիրում է նաև օրգանական սննդով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՒՅՍԵՐԸ. Արևշատ Մելիքսեթյան

Աշխատասիրությունը պետք է մշակույթ լինի: Մենք մշակույթը փոխելու խնդիր ունենք: Աշխատասիրությունը չի կարող արդյունք չտալ: Չեմ ճանաչում արդյունքի հասած որևէ մարդու, որն աշխատասեր չէ: Ես սիրում եմ հայտնի մարդկանց կենսագրականներ կարդալ և, ասեմ, որ հարյուր տարի առաջ, թե այսօր՝ կապ չունի, խնդիրը նույնն է:

“JUST DO IT” Monika Mkhitaryan

It is always pleasant when people recognize your family name and speak about your brother. He is our pride as a person and a professional.

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ