ՄԵՆՔ

«...Ես ձեզ թողնում եմ իմ այս դերն ու հեռանում եմ այս խաղից...»

Երևանում չկային սևեր ու սպիտակներ, կային գյումրեցի, լոռեցի, ղարաբաղցի, քյավառցի, ախալքալաքցի, արտաշատցի, արարատցի ու երևանցի երևանցիներ, բայց սևեր ու սպիտակներ չկային: Բոլորը երևանցի էին, որովհետև Երևանը մշակույթ էր, քաղաքը մարդիկ էին, քաղաքը բաց պատշգամբներն էին, որտեղ երևանյան զով երեկոներին երգում էին սիրուն երգեր, քեֆ էին անում մինչև լույս, հայհոյում էին ժամանակ առ ժամանակ, որովհետև «վաղեմի սովորություն է՝ մարդ պետք է արտահայտվի», իսկ առավոտյան շրջում «տիկին արուսների» խոհանոցներով» որովհետև մեր ու ձեր չկար...

«Սարոյանի «Արամը»՝ Փարիզից Երևան…». ԱՐՄԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Զաբելը պատմեց այս գրքի պատմությունը...

«Վատ բաներ են կատարվում հանրապետությունում...». ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«…Կուսակցականությունը խլացնում է ամեն ինչ, կուսակցականությունը սպանում է ամեն ինչ: Ամեն կերպ մենք փորձում ենք կռվող ուժերին հեռու պահել կուսակցականությունից:

«Ավելի դավաճան մամուլ, քան Հայաստանի կուսակցական մամուլն է...». ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Ավելի անբարտավան, ավելի դավաճան մամուլ, քան Հայաստանի կուսակցական մամուլն է, ես չեմ պատկերացնում: Եվ ես չեմ հասկանում, թող ինձ ներվի, այն հանդուրժողականությունը, որ գոյություն ունի մամուլի նկատմամբ:Շարունակելի

«Ցավ ի սիրտ...». ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Երբ աշխարհը ցնցված ամեն օր հայտարարում է, թե որքան կյանքեր խլեց դաժան համավարակը, ընտանիքով տագնապած հետևում ենք ֆրանսիական և հայկական հեռուստաալիքների լուրերին: Առաջին մեր մտահոգությունն այն է, որ (թող մեզ ներեն աշխարհի բոլոր ազգերը, յուրաքանչյուրի մահվան համար մեծ ցավ ենք ապրում) հայերն այդ ցանկում չլինեն, վիճակագրությամբ՝ մենք քիչ ենք:

«Աշխարհը, կորոնավիրուսը, գարունն ու...ՄԵՆՔ». ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Մենք անհատասեր, անհատապաշտ ու նաև անհատամերժ, անհատահալած հասարակություն ենք, սիրում ենք ամեն ինչ կապել անհատների հետ, բոլոր հարցերին քաղաքական աստառ ու ենթատեքստ տալ: Ամեն ինչի դեմ պայքարում ենք քաղաքական հարթությունից՝ փորձելով գտնել տեսանելի և անտեսանելի, հիմնավոր ու անհիմն կապեր. այդպես երևույթն ավելի խորն ու ինտրիգն ավելի սուր է ստացվում:

«Ազգային ավտոմատիզմ...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Արդեն գալիս է մի շրջան, որ երևույթը երևույթով բացատրել չի ստացվում՝ քաղաքականությունը քաղաքագիտությամբ բացատրել չի լինում: Մինչդեռ, բացատրել պետք է, հասկանալ պետք է՝ որտեղի՞ց է գալիս մեր այս միապաղաղ «թմբուկ զարկելու» անհոգությունը...

«Երբ սերը նախախնամությամբ է, ԲԺԻՇԿԸ՝ ԾՆՈՒՆԴՈՎ…».

Շա՜տ տարիներ առաջ, երբ դպրոցական գրադարանից գողացած գրքում կարդում էի զգայացունց  պատմությունը առասպելական բժշկի մասին, ու րոպե առ րոպե ապրում էի նվիրյալ բժշկի կյանքը՝ հիսունականների Հայաստանի հեռավո՜ր, շա՜տ հեռավոր գյուղում, գիշերային խավարի, ցեխոտ արահետների, անձրևի ու ցրտի գոյությամբ կյանքի ու մահվան սահմանագծին մարդու ապրելու համար կռիվ տվող բժշկի կյանքը, այն իրապես առասպելական էր թվում, գրողական հորինվածք, որքան էլ որ արձակը վավերագրական էր ու պատմությունը իրական ու հավաստի:

«Գյումրեցի եղբայրների Twinz-ը, կամ հայկական հայացք…». ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ի սկզբանե չունենալով ֆինանսական մեծ ռեսուրսներ, Twinz թիմը մարդկային ռեսուրսներով է կարողացել հասնել նրան, ինչ այսօր ունի և ստեղծել գաղափար, որակ, դիզայն, որը յուրահատուկ է և եզակի: Բաբկենը համոզված է,  որ բիզնես սկսելու համար ոչ թե ֆինասական ռեսուրս ունենալն է առաջնային, այլ՝ մարդկային, որին կարելի է անվերապահորեն վստահել:

«Հանրային հեռարձակողի զարգացման հայեցակարգ (Դրույթներ և ռեմարկներ)». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ես խոստացել էի, որ հրապարակելու եմ այն հայեցակարգը, որը որպես Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի թափուր պաշտոնի հավակնորդ ներկայացրել էի այդ պաշտոնի համալրման նպատակով անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովին:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ