Անժելա Սահակյան
Անժելա Սահակյան

 

Անժելա

Սահակյանը

Փարիզում

ապրում է

ավելի քան

15 տարի:

 

Այդպես է

ստացվել:

 

Ծնվել է

Ղարաբաղում: 

Աշխատել է

հայկական

հեռուստատեսությունում,

գրքեր է

գրել,

ֆիլմեր

նկարահանել:

 

Այսօր

Փարիզի

հայկական

ռադիոյի

(AYP FM)

մեկնաբանն է,

«Արցախապատում»,

«Հայ մամուլի

տեսություն»

և «Բաց նամակ

ճշմարտության

պարտադրանքով»

հաղորդաշարերի

հեղինակը

և վարողը:

 

«Գործուղումս»

Ֆրանսիա

մի օր

կավարտվի

ու կվերադառնամ

տուն:

Հաստատ:

 

«Երբեք չմահացող ՊՈԵՏԸ...». ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

«Ապրելու համար մի ելք կա: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ մյուսներին»: ԱԶՆԱՎՈՒՐ

«Ցավ ի սիրտ...». ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Երբ աշխարհը ցնցված ամեն օր հայտարարում է, թե որքան կյանքեր խլեց դաժան համավարակը, ընտանիքով տագնապած հետևում ենք ֆրանսիական և հայկական հեռուստաալիքների լուրերին: Առաջին մեր մտահոգությունն այն է, որ (թող մեզ ներեն աշխարհի բոլոր ազգերը, յուրաքանչյուրի մահվան համար մեծ ցավ ենք ապրում) հայերն այդ ցանկում չլինեն, վիճակագրությամբ՝ մենք քիչ ենք:

«Նա 106 տարեկան էլ ծնվել էր…». ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Տարիներդ անցան, բայց դու հավերժ մնացիր քո սիրելի ժողովրդի սրտում․․․ Ծնունդդ շնորհավոր, բոլոր ժամանակների ու գալիք դարերի ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ:

««Դեպորտի» սպասելիս…». ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Ի սկզբանե նրանցից ոչ ոք պատկերացում չուներ, թե ինչպիսի դժվարությունների միջով պետք է անցնի ...

«…Ու նորից երգում ենք․ «հաղթանակը մերն է․․․». ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Վարժվել ենք, հարմարվել, հայրենասիրական երգերով փարատել մեզ, ապրել հույսով, թե մի օր «պիտի հասնենք մը էրգիր» և դեռ տեղ չհասած, արդեն մյուս էրգիրն է մեր ձեռքից գնում, զոհեր ենք տալիս, արյուն է հեղվում ու նորից երգում ենք․ «հաղթանակը մերն է․․․»։

Սումգայիթ. «Սովորական ֆաշիզմ»...ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Պահոցային փաստաթղթերից ու հրապարակված նյութերից տեղեկանում ենք, որ 1988 թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին Սումգայիթում բնակվող 18 հազար հայերի ցեղասպանությունն ու տեղահանությունը, որ Սումգայիթում սպանվել է, ոչ թե 26, այլ ավելի քան 400 հայ, տուժել և խեղվել են առնվազը հազար հոգի, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեց մամիկներ ու պապիկներ...

«Ես մշակույթի զինվոր եմ...». ՆԱԶՕ ՃԻՆՊԱՇՅԱՆ

Ուր էլ լինենք, ճակատագիրը ինչ էլ մեզ բաժին հանի, պետք է պահպանենք մեր լեզուն ու հավատը։ Թող այս նոր տարին աշխարհին բերի խաղաղություն։ Թող ոչ մի մայր զինվորի մահ չտեսնի։ Թող հզորանա Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։

«Հոգին չի մեռնում...». ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

«...Այդ ես եմ գալիս՝ Ձեռքիս նռնենու ճյուղեր, Ես, որ քեզ համար բոց աչքերով Վահագն եմ մի օր ծնելու»:

«Կուզեի տեսնել Արցախի ճանաչումն ու նոր մեռնել...». ՀԵՆՐԻ ՓԱՓԱԶՅԱՆ

Մի ժամանակ ասում էին՝ Մուրադը Հենրի Փափազյանի տղան է, հիմա էլ ասում են՝ Հենրին Մուրադ Փափազյանի հայրն է: Սա, ինձ համար կարևոր է այն առումով, որ որդիս ճիշտ ճանապարհի վրա է։ Հայկական շրջանակներում իմ ընտանիքը միշտ ներկա է: Ինքնաբերաբար, զավակներս ներշնչված են հայրենասիրական գաղափարներով: Աղջիկս՝ Մարալը,մշակութային ասպարեզի մեջ է: Ներկա է բոլոր տեսակի արարողություններին: Անշուշտ, այնպես չէ, ինչպես Մուրադը, համենայնդեպս, ամեն կերպ ձգտում է օգտակար լինել: Ամուսնացած է, երկու երեխա ունի:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ