Գրականություն

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Արյուն լիճ». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

Հանգուցյալների հիշատակը հարգելով՝ ուրիշ բան չասացին, միայն այն, որ ջահել տարիներին իրար սիրած են եղել, բայց միմյանց չեն արժանացել, ով գիտի ինչ է պատահել նրանց սայլի մեջ, ձիերը աչքաթող են արել, կամ իսկապես տեսել են Ենգոյի ձին, երազանքը կատարվել է, ուրիշ ի՜նչ պիտի պատահեր, դա է, ով տեսնի Ենգոյի ձին՝ նրա երազանքը կկատարվի այդ գնով։

«Խորության փնտրտուք…». ՊԱՏՐԻԿ ԶՅՈՒՍՔԻՆԴ

Երիտասարդ կինը գնալով ավելի տարօրինակ էր դառնում։ Նա իր արվեստանոցից համարյա դուրս չէր գալիս և միևնույնն է՝ չէր կարողանում աշխատել։ Նա դեղահաբեր էր ընդունում ավելի երկար արթուն մնալու համար, սակայն չէր հասկանում, թե ինչու պետք է ավելի երկար արթուն մնար։ Եվ երբ հոգնում էր, քնում էր հենց աթոռին նստած, քանի որ խորը քուն մտնելու վախից խուսափում էր պառկել մահճակալին։ Նաև սկսեց խմել ու ամբողջ գիշեր լույսը վառած էր թողնում։ Նա այլևս չէր նկարում։ Երբ Բեռլինից մի հնավաճառ զանգեց նրան և խնդրեց իր համար մի քանի ուրվանկար անել, նա խոսափողի մեջ բղավեց.

«Հայացք». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

Տասն օր անց դին կրկին հանեցին և ցինկե դագաղով ուղարկեցին մորը։ Կամ ասացին, որ ուղարկել են։ Մոր պատասխան նամակ գրելն իրեն էր հանձնարարված, երևի այն կապով, որ այլևս կար այդ երկուսի միջև։ Նա խոստացավ ծառայությունից հետո գնալ նրան տեսակցության ու նոր միայն մեկնել տուն։

«Պրոֆեսորը». ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

Մեր տանը ամեն շաբաթ-կիրակի հավաքվում էին երևանի մտավորականները, նստում թեյի սեղանի շուրջ, թուղթ  խաղում, սիգար էին ծխում և խոսում էին համաշխարհային մշակույթից, ֆրանսիական նկարչական սալոններում տեղի ունեցող նորություններից, բժշկական հայտնագործություններից, համաշխարհային տնտեսական գործընթացներից, Րաֆֆու և «Մշակի» ընդհարումից, Թիֆլիսի Արծրունի թատրոնից, Պետրոս Ադամյանից և այլ թեմաներից:

«Կայեն». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

Մենք տարիներ շարունակ բռնելու էինք միմյանց ձեռքից՝ ակամա վկան դառնալով, թե ոնց են տրոփելու կյանքի անոթները մեր հասունացող սրտերի տակ: Թե ո՞նց է տղաների շրթունքներին բուսածածկույթ հայտնվելու, ու ի՞նչ անուններ են ծաղիկների պես նստելու դրանց թաքուն տենչանքներին: Եվ ի՞նչ զարմանալի համբերությամբ է ինքը հանդուրժելու դեռահասությունից շոգող մեր քրտնածափերը, երբ բեմի վրա ապրելու էինք իսկական կյանք:

«Պատերազմի խաղաղ օրերից մեկը». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

Մենք ամեն օր արթնանում ենք՝ հուսալով, որ զոհված զինվորի սև լուր չի գա այլևս… Մեր ապրելու գրավը նրա բախտն է՝ սահմանին թիրախ բռնած նշանառուի քմահաճության տակ: Չգիտեմ՝ ինչո՞վ պիտի արդարանա այն կյանքը, որ նման գին ունի … Հանկարծ զինվոր չզոհվի, մայրեր չսգան: Բոլորն են երազում, որ այդ ձայնը իրենց տնից չգա … Ու շատերը փախչում են այլ երկիր՝ տանելով իրենց որդիներին, իսկ ոմանք էլ այնքան բարձր են կառուցում պարիսպներն իրենց դղյակների շուրջը, որ զորակոչը իրենց տուն չի հասնում: Ու մնում են պարզ ու մաքուրները. ճռռացող վերելակներով ու կաթացող տանիքներով տների տղաները, որոնց բակային խաղը հանկարծ ընդհատվում է բանակի ծանուցումով: Մեր կյանքի պաշտպաններն են նրանք: Անցյալի և ապագայի պահապանները:  Հայաստանում ժամանակի աստվածը նրանք են: Բայց ... այն էլ ակնթարթ է. անցնում է աննկատ: Ժամանակը միակ բանն է, որ, հաստատ, իգական սեռ չունի ու մայրություն չի անում և ոչ մեկի:

«Չլինի՞ մեղուն է կծել…». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

88-ի երկրաշարժից հետո մենք բնակարան ստացանք մեր հին շենքի տեղում: Այն նույն Սադի տակ, որի մասին բազմիցս պատմել եմ: Ես այդ տարի ընդունվել էի համալսարան, ու երկրաշարժի օրը Երևանում էի… Մինչև հասա Կիրովական, իմ ննջարանի սրտում՝ պատուհանի տակ, մի գրկաչափ ճաք էր առաջացել:

«Դեսանտ Սալոնիկում». ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Քաղաքում պետական գաղտնիքը առաջինը լրբերը իմացան: Երբ լրբերի կռահումը համոզմունք դարձավ, ոստիկանապետը զեկուցեց քաղաքապետին: Քաղաքապետը վիրավորվեց: Նա համոզված էր, որ այդպիսի նշանակալից դեպքի մասին կառավարությունը իրեն տեղյակ չի պահել սոսկ այն պատճառով, որ ինքը պառլամենտական մեծամասնության կուսակցությունից չէ:

«Որովհետև նա եմ, ում վրա պիտի կրակեն....». ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ

Քաղաքական օդերևութաբանները  կանխատեսում են անբարենպաստ եղանակներ՝  հարավարևմտյան ցիկլոններ են խուժում,  պետք է  լինել առանձնակի զգոն ու զգույշ, եղանակին հարմարվել ու տանից դուրս չգալ, հետո նրանք հյուսիսարևմտյան փոթորիկ են գուժում.  ցուցումները նույնն են: 

Ի՞նչ է հուշում «Գալուայի վերջին գիշերը»...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Օգտվեք այն բացառիկ հնարավորությունից, որ Դավիթ Խաչիյանն ընձեռել է «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին՝  «ԳԱԼՈՒԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԳԻՇԵՐԸ» նոր գրքի գործերից յուրաքանչյուրից ընտրելով որոշակի հատվածներ «ՀԱՅԵՐ»-ի ընթերցողի համար:  

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ