ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Դառնալով «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակ նախագծի անդամ, Դուք ազատ եք «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի Ձեր անձնական մեդիատարածքում տեղադրվող Ձեր հրապարակումներում (հոդված, ակնարկ,վերլուծություն, ուսումնասիրություն, նոթ և այլն) արտահայտելու Ձեր կարծիքը, տեսակետը, դիրքորոշումը, սակայն մենք ունենք խմբագրական քաղաքականության ընդունված սկզբունքներ, որոնք Դուք ևս պետք է ընդունեք:
Եթե չեք ընդունում մեր խմբագրական քաղաքականության սկզբունքները, Դուք չեք կարող դառնալ մեր համայնքի անդամ:
Ինչ խոսք, պարտադիր չէ, որ Դուք կիսեք մեր խմբագրական քաղաքականության սկզբունքները: Այսօր արտահայտվելու հարյուրավոր հարթակներ կան՝ սոցիալական ցանցերից մինչև սեփական բլոգային տիրույթներ:
Ուղղակի մենք ունենք ընդունված սկզբունքներ և ուզում ենք, որ «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակում ընդգրկվեն մարդիկ, որոնք ընդունում են դրանք:
Մեզ համար կարևորը ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ խոսակցությունն է կոնկրետ ոլորտների շուրջ, որում էլ տեսնում ենք ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՓՈԽՎԵԼՈՒ փիլիսոփայությունը:
Մենք հրապարակելու ենք բացառապես ՍՏՈՒԳՎԱԾ, ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ, ՓԱՍՏԱՐԿՎԱԾ ԿԱՐԾԻՔ և ՏԵՍԱԿԵՏ, ԽՈՐՔԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԻՏՔ՝ շարադրված չաղարտված լեզվով, հարգալից, բարեկիրթ տոնով:
Դուք իրավունք չունեք Ձեր հրապարակումներում օգտագործել ԱՆՎԱՆԱՐԿՈՒՄՆԵՐ, ցանկացած տեսակի ԱՆՎԱՅԵԼ, ԱՆՊԱՐԿԵՇՏ բառեր և արտահայտություններ, դրանց փոխարինող ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐ, ՆՇԱՆՆԵՐ, ԱՐՏԱՀԱՅՏՉԱՁԵՎԵՐ և այլն, այդ թվում՝ տառերի մտածված, ակնարկող բացակայություններ, կետադրական նշաններով՝ բազմակետեր, փակագծեր և այլն, արվող ակնարկներ, լեզվական աղավաղումներ:
«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակը բացառիկ նշանակություն է տալիս լեզվական խնդիրներին, լեզվի անաղարտությանը օգտատերերի նյութերի շարադրանքներում՝ ընդունելով միաժամանակ այն, որ լեզուն զարգացող երևույթ է:
Դուք չեք կարող տեղադրել անպարկեշտ բնույթի տեղեկատվություն, ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱ, ԲՌՆՈՒԹՅՈՒՆ, ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ պարունակող, քարոզող տեքստեր, պատկերներ, նկարագրություններ, կենդանիների հետ անմարդկային վարվելու օրինակներ, սուիցիդի դրդող սադրիչ նյութեր, հրապարակումներ, անչափահասների իրավունքները, մարդու անձնական իրավունքները, անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտող բնույթի տեղեկատվություն՝ տեքստեր,լուսանկարներ, արտահայտություններ և այլն:
Մենք ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ենք համարում որևէ կերպ վիրավորել որևէ մեկին, քննարկել որևէ մեկի ԱՆՁԸ՝ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ կամ ՏԵՍԱԿԵՏԻ, ԿԱՐԾԻՔԻ փոխարեն, սեփական կարծիքի, տեսակետի կամ դիրքորոշման արտահայտումը պայմանավորել այլոց կամ նրանց տեսակետը, դիրքորոշումը անվանարկելով, տարածել սպառնալիքներ, վարկաբեկիչ բնույթի տեղեկատվություն, մարդու պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը վիրավորող՝ այդ թվում և այլ օգտատերերին կամ երրորդ անձանց վերաբերվող:
Մեր սկզբունքներին դեմ է ազգային, կրոնական կամ այլ կարգի անհանդուրժողականություն հրահրելը, ծայրահեղական մոտեցումներ պարունակող նյութեր տարածելը, հանցավոր գործունեությունը խրախուսելը, պետական, ռազմական, առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվություն տեղադրելը:
Արգելվում է օգտատերերի կողմից գովազդային նյութեր, այդ թվում և քաղաքական, այդպիսի երանգավորում ունեցող տեղեկատվություն տարածելը, սպամեր ուղարկելը, այլ իրավունքներ և շահեր խախտելը:
Մենք մեզ իրավունք ենք վերապահելու «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակում չտեղադրել մեր համայնքի անդամ դարձած օգտատերերի բոլոր այն հրապարակումները, որոնք կխախտեն վերընշյալ պահանջները, այն հրապարակումները, որոնք մենք հիմնավորված կգտնենք, որ չեն համապատասխանում «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի խմբագրական քաղաքականության սկզբունքներին:
Դա չի նշանակում, որ մենք դեմ ենք լինելու որևէ երևույթի քննադատությանը: Մենք լինելու ենք բաց և գնահատելու ենք բացախոսությունը, բայց և հարգելու ենք այն սկզբունքները, որոնք միջազգայնորեն ընդունված են որակյալ բովանդակություն արտադրող Մեդիայի կողմից:
Մեր խմբագրական քաղաքականության սկզբունքներին օգտատերերի հրապարակումների ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ կամ ՈՉ՝ որոշելու են ՄՈԴԵՐԱՏՈՐՆԵՐԸ, որոնք ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ անձ են:
Մոդերատորները չեն կարող միջամտել Ձեր նյութերի բովանդակային կողմին, և իրավունք ունեն միայն.
Ա. Կատարել խմբագրական աշխատանք:
Բ. Կատարել վարնագրային քաղաքականության միջամտություն՝ առանց վնասելու նյութերի բովանդակային կողմին:
Գ. Առարկություններ ներկայացնել լեզվական խնդիրների հետ կապված՝ բացառությամբ գրական ստեղծագործությունների լեզվի:
Դ. Որոշել նյութերի համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը մեր խմբագրական քաղաքականության սկզբունքներին:
Ե. Չթողարկել այն նյութերը, որոնք չեն համապատասխանում խմբագրական քաղաքականության սկզբունքներին:
Զ.Նյութերի հեղինակների հետ կատարել որոշ ճշգրտումներ՝ կապված նյութերում առկա տեղեկատվության, լեզվական խնդիրների, շարադրանքի և այլ հարցերի հետ:
Վեճերը մոդերատորների հետ անթույլատրելի են:
«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի խմբագրական քաղաքականության սկզբունքների անհամապատասխանության հետևանքով չտեղադրված հրապարակումների համար՝ անկախ դրանց քանակից և պարբերականությունից, «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակը պարտավորություն չի կրում:
Օգտատերը ներկայացնելով իր հրապարակումը «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակում, հրապարակայնորեն հայտարարում է, որ ինքը տեղյակ է «ՀԱՅԵՐ»համահայկական մեդիահարթակի խմբագրական քաղաքականության սկզբունքներին, համաձայն է դրանց և պարտավորվում է մնալ այդ սկզբունքների սահմաններում:
Օգտատերը ներկայացնելով իր հրապարակումը «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակում, դրանով հավաստում է, որ իր կողմից տեղադրված նյութերն իր ինտելեկտուալ սեփականությունն են:
Պահպանելով օգտատերերի հրապարակումները իրենց անձնական մեդիահարթակներում՝ տեղադրված մեր կողմից օգտագործվող սերվերային տարածքներում, մենք չենք հավակնում լինել իրավունքի կրող՝ կապված օգտատիրոջ հրապարակումների իրավունքների հետ:
«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակը պարտավորվածություն չունի վերադարձնել օգտատերերի նյութերը, գրախոսել դրանք, տալ կարծիք, մեկնաբանություն և այլն:
«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի միջոցով չի թույլատրվում որևէ կերպ տարածել ուրիշների ինտելեկտուալ սեփականությունը, երրորդ անձանց սեփականությունը: Դա հանդիսանում է անօրինական գործունեություն:
Օգտատերը պարտավորվում է չտարածել ուրիշի կամ երրորդ անձանց ստեղծած բովանդակությունը: Օգտատերն ինքն է պատասխանատվություն կրելու նմանօրինակ գործունեության համար: