ՀԱՅԱՍՏԱՆ

Սովետի կարմիրով քողարկված «ԸՄԲՈՍՏ ԿՆՈՋ» ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

Մենք, որ դպրոցական էինք, կարդում էինք նրան՝ «Այդ մե՜նք ենք գալիս՝ Մաշված բաճկոններ, յուղոտ ու մրոտ, Տրորված գդակ, աղտոտ մազերով, Մեծ մասամբ դեղնած, գծուծ և բոկոտ․․․» ու մենք նրան չէինք սիրում, մենք գրականության այդ դասերից փախչում էինք՝ վայելելու մեր անսահման ազատությունը։ Չէ, մենք քաղաքականացված չէինք, մենք սովետի դեմ պայքարող աննկուն մարտիկներ չէինք՝ ինչպես ոմանք իրենց հետահայաց կենսագրությամբ, մենք մեր ազատության, մեր խաղաղության մեջ չէինք էլ հասկանում շատ բան, ազատությունն էլ մեզ համար այլ դեմք ուներ, բայց մենք ներքին մի զգայարանով, գուցե, լսում էինք պրոպագանդիստական երկրի կեղծ ձայները, զգում էինք մատուցվող կեղծիքի ցայտքերը։ Մեզ երբեք չասացին, որ Շուշանիկ Կուրղինյան բանաստեղծուհին ըմբոստ կին է, պայքարող կին է, նաև՝ նուրբ, զգայուն կին է, նաև՝ սիրող կին է, այսինքն՝ կին է՝ իր ապրումներով, իր ներաշխարհով, իր խռովքով, չասացին, որ նրա ներսում այսպիսի նուրբ ու հուժկու թրթիռներ կան՝ «․․․Սիրել եմ ուզում՝ անկե՛ղծ, անդիմակ․․․» ու եթե ասեին, մենք գուցե այլ կերպ ընկալեինք նրա «Բանվորները», որ հենց այլ կերպ էլ ընկալելու է նրա դիմապատկերին՝ «Այդ մե՜նք ենք գալիս՝ Մաշված բաճկոններ․․․», բայց պրոպագանդիստական երկրներին չի հետաքրքրում մարդը, պրոպագանդիստական երկրներին չի հետաքրքրում ապրումը, հույզը․․․։ Նրանցը խռովքը ճնշելն է։

««ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ»՝ նոր գույների արտացոլանքներում…». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Թամանյանական տաճարում սփռվում է երաժշտությունը, որ կարծես գալիս է մեր հեռու-հեռավոր նախնիների հարազատ կանչերից, աղոթքի նման լսվում է կոմիտասյան հարազատ երգի ռիթմը, լսվում է պոետի մաքրամաքուր սիրո մրմնջոցը, և այդ կռվանները միախառնվում են իրականության ձայներին, աղմուկներին, իրականության չափումներին, ու ծավալվում է գույնի, լույսի, խռովքի, ընդվզումի մի հրավառություն:

«Հայրիկը, Մարոն, Պողոսը, Սարոյանը...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Բոլոր աղբյուրներով ճշտել էի, որ 1977-ին Սարոյանը կրկին եկել է Երևան, նրան հյուրընկալել են Երևանի կինոյի տան մեծ դահլիճում, որ դահլիճը լիքն է եղել ափեափ, նույնիսկ կանգնելու տեղ չի եղել: Հետո Սարոյանը բարձրացել է կինոյի տան «Բուխարու սրահ», սարոյանավարի ստորագրել է «Բուխարու սրահի» պատին, բայց ոչ մի վավերագիր չէի կարողանում գտնել, բացի սարոյանական վեհաշուք ստորագրությունից, որն իր պես փառահեղորեն այսօր էլ «Բուխարու սրահի» պատին է:

«Որբի գլուխը խուզողներին...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ որևէ պատշաճ գիտական և տնտեսագիտական հիմնավորում (feasibility study) և քննարկում այդ թեմայով չի եղել և, կարծես թե, չի էլ նախատեսվում: Բայց ենթագիտակցաբար զգում եմ, որ դրա արդյունքում մենք չենք ունենալու ո՛չ Բրյուսով, ո՛չ Մանկավարժական, և ո՛չ էլ Ֆիզկուլտ-ինստիտուտ: Կունենանք միասնական ամորֆ մի հաստատություն և ընդմիշտ կմոռանանք բարձրագույն կրթության առաքելության մասին:

«ԴԻԼԻՋԱՆ» Ազգային պարկի...

ԵՄ «Սևծովյան ավազանի երկրների շրջակա միջավայրի պահպանության համատեղ մոնիթորինգի ծրագիր» (EU BSB 884 Ecomonitoring project)

Համատեղ մոնիթորինգի ծրագիր

ԵՄ «Սևծովյան ավազանի երկրների շրջակա միջավայրի պահպանության համատեղ մոնիթորինգի ծրագիր» (EU BSB 884 Ecomonitoringproject)

«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ոտնահարումը սրբապղծություն է…»․ ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏՅԱՆ

Կարեն Սմբատյանի հետ առաջին անգամ «հանդիպեցի» 93-ի հուլիսին, երբ պատերազմ էր, պատերազմի ծանրագույն շրջաններից մեկը։

«...Թող իշխեն ՍԵՐՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ...»

Թող Սերն ու Խաղաղությունն իշխեն 2022-ին: Թող սերը շատ լինի, թող խաղաղություն լինի, որ սիրո մեջ մնանք, որ ներդաշնակ լինենք, որ ստեղծենք «... լուսավոր մենատների, մաքուր այգիների, առողջ երեխաների, հմուտ բանվորների, գիտակ բժիշկների, անպիղծ բանաստեղծների...» մեր երկիրը ու ապրենք միմյանց սիրելով՝ հեռու ատելությունից, տմարդությունից, փոքրոգությունից... Մենք արժանի ենք ... Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

«․․․Մենք բոլորս, մեծից փոքր, մեր իսկ տանը վտարանդի ու աքսորական ենք, եթե․․․»․ ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ

Հակառակ նրան, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը իբրև պետություն իր հռչակման հենց առաջին օրվանից հայտնվեց աշխարհա-քաղաքական,  քաղաքական և հասարակական ցնցումների մեջ և մինչև օրս էլ գտնվում է դրանց հորձանուտում, այն հատկանշված է անուններով, որոնց մեջ Վանո Սիրադեղյանի անունը շատ ցայտուն է։

«Միավորել մարդկանց արվեստի շուրջ...». ԱՐՄԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ

«Համաշխարհային նկարազարդ հասարակաց պատկերասրահ»… (Painted Equator Gallery)… Սա մի նախագիծ է, նախաձեռնություն, որը միտված է իր շուրջը հավաքել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում ապրող ստեղծագործողների: Այս նախագծի նպատակն է ամբողջ աշխարհից հավաքել  երկրի հասարակածի 40075 կիլոմետր երկարությունը խորհրդանշող թվով՝ 400075 կտավ՝ բացառապես 20×20 չափի և ժողովել դրանք մեկ պատկերասրահում՝ միավորելով բոլոր ազգերին ու ժողովուրդներին:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90