Վարդիթեր Գիշյան
Վարդիթեր Գիշյան

«Միավորել մարդկանց արվեստի շուրջ...». ԱՐՄԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

«Համաշխարհային նկարազարդ հասարակաց պատկերասրահ»… (Painted Equator Gallery)… Սա մի նախագիծ է, նախաձեռնություն, որը միտված է իր շուրջը հավաքել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում ապրող ստեղծագործողների: Այս նախագծի նպատակն է ամբողջ աշխարհից հավաքել  երկրի հասարակածի 40075 կիլոմետր երկարությունը խորհրդանշող թվով՝ 400075 կտավ՝ բացառապես 20×20 չափի և ժողովել դրանք մեկ պատկերասրահում՝ միավորելով բոլոր ազգերին ու ժողովուրդներին: Սա իր տեսակի մեջ եզակի մշակութային նախաձեռնություն է, եզակի մշակութային ծրագիր։

Այն նկարչուհի, դիզայներ, գեղանկարչության, դիզայնի, լուսանկաչության և մշակութային ամենատարբեր միջոցառումների նախաձեռնող և համակարգող, Հայաստանի նկարիչների միության անդամ, միության Տավուշի մասնաճյուղի ղեկավար Արմինե Թումանյանի մինչ այժմ  կազմակերպած ծրագրերի տրամաբանական շարունակություն է, որը նկարչուհին այլևս իր կյանքի անբաժան մասն է համարում:

Նկարչուհին նշում է, որ հենց այսպիսի միջոցառումների շրջանակներում է, որ  ինքը բացահայտել և բացահայտում է տարբեր տաղանդավոր նկարիչների ու ստեղծագործողների:

«Ինձ համար կարևորը մարդու ստեղծագործելու կարողությունն է, կարևոր չէ՝ կին է, տղամարդ, թե երեխա: Պետք է փորձել նվիրյալներին հնարավորություն տալ ցուցադրվելու»,- վստահեցնում է նկարչուհին,-ավելացնելով, որ «սա համաշխարհային ակցիա-ծրագիր է, մեկ գաղափարի շուրջ միավորելու համար ստեղծագործող աշխարհի տարբեր ծայրերից` տարբեր  մտածելակերպի մարդկանց: 

Նախաձեռնության առանցքում այն է, որ պարտադիր չէ, որպեսզի ներկայացվող հեղինակը նկարիչ լինի: Պարզապես պետք է լինել մարդ, ով հավատում է, որ կարելի է մշակույթով սահմաններ կոտրել և փորձել մտածել լավատեսորեն»:

Հայաստանյան նախաձեռնության նպատակներից է հավաքագրել 365 նկար՝ մեկ տարվա օրերի քանակին համապատասխան, և այդ նկարները ներառել «Նկարազարդ հասարակաց պատկերասրահ 2022» (Painted Equator Armenia 2022)  օրացույց-֊կատալոգում։

«Նրանց միավորում է մեկ գաղափար. այն է 20x20 կտավի վրա նկարել, զրուցել ու սեփական  հաղոդագրությունը սփռել ոչ միայն նկարի, այլև անմիջական շփման միջոցով»,-նշում է Արմինե Թումանյանը:

Այս ծրագիրը ոչ մի սահման չի ճանաչում և նկարչուհին տեղեկացրեց, որ ցուցադրությունից հետո համապատասխան հաղորդագրությամբ, մարտահրավերով պետք է դիմի Վրաստանի և Իրանի նկարիչների միություններին, որպեսզի նրանք նույնպես միանան այս ծրագրին և շարունակեն արվեստի և դրական լիծքերի այս շղթան։ Իրենց երկրներում գտնեն և այս գաղափարի շուրջ միավորեն իրենց նկարիչներին և այլ ստեղծագործողներին:

 

Վարդիթեր Գիշյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ