ԷՍՍԵ

«Թռիչք իժերի բնի վրայով. քաղաքականությունը և հոգեբուժությունը». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Ֆրանսիական մեծ հեղափոխության հռչակած ազատության, հավասարության և եղբայրության գաղափարներով խանդավառված, հոգեբույժ-հումանիստ Ֆիլիպ Պինելը (1745-1826) առաջինը Եվրոպայում շղթաներից ազատեց Սալպետրիեր ապաստարանում պահվող հոգեկան հիվանդներին, նրանց նկատմամբ սահմանելով բժշկական խնամք և հսկողություն:

«Հեղափոխություն և խելահեղություն...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Երբ քաղաքագետները և քաղաքական գործիչները չեն կարողանում (կամ չեն ցանկանում) խորանալ, բացատրել հեղափոխությունների էությունը, ձեռքները դեմ են անում հոգեբուժությանը՝ չքավոր ազգականի նման:

«Հոգեբուժության մայրամուտը...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Ինքնասպանության դեպքերը, որոնցով Հայաստանը աչքի չէր ընկնում «նախաճգնաժամային տարիներին», այժմ կտրուկ աճել են (8-10 անգամ) ( Տես, Ada Tadevosyan, Man Under Stress, Yerevan, 2003, էջ 289): Տարօրինակ զուգադիպությամբ, որքան շատանում են իրավաբաններն ու քաղաքագետները (կամ քաղտեխնոլոգները), այնքան հանցավորությունը աճում է՝ նվազելու փոխարեն, այնքան քաղաքական կյանքը դառնում է ավելի ծանծաղ ու անզուլալ: Հաճախ, չունենալով մասնագիտական պատշաճ պատրաստվածություն և կենսափորձ, զանազան «մասնագետները» սկսում են քաղաքագետներին և հանրային գործիչներին վերագրել «հոգեբուժական պիտակներ», կլինիկական անոմալիաներ և այլն:

«Հոգեբուժարան բաց երկնքի տակ կամ 100 տարվա խենթություն». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Երկար ու ձիգ տասնամյակներ շարունակ հոմո սովետիկուսը համազգեստով մարդ տեսնելիս, ակամա տագնապի մեջ էր ընկնում, իրեն կարծես զգալով անմեղ-մեղավոր ... ՈՒրեմն, երբ Խորհրդային Միությունը անվանում են «չարի կայսրություն», դա դեռ արտաքին (տեսանելի ) բնութագիրն է: Այն առաջին հերթին հիվանդ հանրություն էր, խելագարության և աբսուրդի հասցված հոգիների կայսրություն: Եվ Խորհրդայինը օրիգինալ չէ այս հարցում: Այդպիսին է ցանկացած տոտալիտար հասարակություն:

«Ինչո՞ւ խորհրդային հոգեբույժներին վտարեցին միջազգային հարթակից». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

1983 թվականին Վիեննայում, հոգեբույժների միջազգային կոնգրեսում խորհրդային հոգեբուժությունը պաշտոնապես հռչակվեց «քաղաքական կամակատար», «ռեպրեսիվ-տոտալիտար համակարգի կցորդ», «պատժիչ հոգեբուժություն» և հեռացվեց համաշխարհային հոգեբուժական ընկերակցությունից: Դա պահի կամ իմպուլսիվ որոշում չէր:

««Խելակորույս աշխարհը» ինչպես որ տեսա...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Ապա ինձ տեղափոխեցին աշխատելու կանանց բաժանմունքում: Այստեղ ևս, նույն զգացումներն էին, առաջին տպավորությունը. չէ՞ որ սրանք նորմալ, առողջ կանայք են, ի՞նչ գործ ունեն հոգեբուժարանում:

«Ինչո՞ւ էր ծանակվում հոգեբուժությունը...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Երրորդ կուրսի ուսանող էի (հոգեբուժություն առարկան դեռ չէինք անցել), որոշեցի աշխատանքի անցնել Նորքի կլինիկայում, որպես բուժակ: Ինչո՞ւ հատկապես այնտեղ, որովհետև ինձ ասել էին, որ շաբաթ-կիրակի օրերի հերթապահությունները կրկնակի են վճարվում:

«Անժառանգ առաքյալը...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

19-րդ հարյուրամյակի վերջին երկու կարևոր գյուտ հիմնարար ազդեցություն են ունեցել հասարակական և մշակութային կյանքի վրա՝ կինեմատոգրաֆիան և հոգեվերլուծաբանությունը ( փսիխոանալիզ ), և որ դրանք ունեն նմանություններ ոչ միայն ժամանակագրության առումով, այլև զարգացման առանձնահատկություններով:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ