Վարդգես Դավթյան
Վարդգես Դավթյան

 

Ծնվել և 40 տարի

ապրել է Երևանում:

 

Մասնագիտու-

թյամբ հոգեբույժ է:

 

Գրել է

առաջին

անգամ

հայոց լեզվով

«Հոգեբուժություն»

դասագիրքը:

 

2000-ին

տեղափոխվել է

ԱՄՆ՝

շարունակելու

իր գիտական,

հետազոտական

և գրական

գործունեությունը:

 

 

««Էպիկական» լուսաբաց... (օրվա խոհեր)». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Ահա այսպես է ստեղծվում, այսպես է բարձրանում տոտալիտարիզմը՝ քաղաքականության մեջ և մարդկանց հոգիների վրա:

«Ինչպես ջահելանալ. հոգեթերապևտիկ զրույցներ...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ (Մաս 1)

Արդյոք հնարավո՞ր է երիտասարդացնել-թարմացնել մարմինը և հոգին: Իմ կենսափորձին ու խորհուրդներին անցնելուց առաջ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել խոշոր գիտնականների և իմաստունների դատողությունների ու փորձերի վրա այս նույն խնդրի շուրջը:

«Որ հիշենք. ՆՈՒԲԱՐ ՉԱԼԻԿՅԱՆ…». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Իրոք, մեր սերունդը բախտավոր դուրս եկավ նաև թատրոն հաճախելու, Երևանի (և ոչ միայն) թատերական կյանքի մասնակիցը լինելու առումով:

«ԺԻՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆ. Էդիպյան բարդույթից դեպի հոմերյան քրքիջներ...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

60-ականների հեքիաթային Երևանը... Զնգզնգոցով գնացող-եկող ալվան տրամվայներ, մայթերին ձյան ճերմակ գորգի վրա նեոնային լույսերի գույնզգույն, պերոժնու կրեմի նման ախորժաբեր խաղ, գարնան լուսաբացին նոր ջրած ասֆալտի զգլխիչ բուրմունք, իրիկնային քամիներից ծառերի սաղարթների կախարդական խշշոց և բարեկամներ, ազգականներ, այցելուներ ամեն օր՝ սպասված ու սիրելի... Մեր մանկության քաղաքը:

«Թռիչք իժերի բնի վրայով. քաղաքականությունը և հոգեբուժությունը». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Ֆրանսիական մեծ հեղափոխության հռչակած ազատության, հավասարության և եղբայրության գաղափարներով խանդավառված, հոգեբույժ-հումանիստ Ֆիլիպ Պինելը (1745-1826) առաջինը Եվրոպայում շղթաներից ազատեց Սալպետրիեր ապաստարանում պահվող հոգեկան հիվանդներին, նրանց նկատմամբ սահմանելով բժշկական խնամք և հսկողություն:

«Հեղափոխություն և խելահեղություն...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Երբ քաղաքագետները և քաղաքական գործիչները չեն կարողանում (կամ չեն ցանկանում) խորանալ, բացատրել հեղափոխությունների էությունը, ձեռքները դեմ են անում հոգեբուժությանը՝ չքավոր ազգականի նման:

«Հոգեբուժության մայրամուտը...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Ինքնասպանության դեպքերը, որոնցով Հայաստանը աչքի չէր ընկնում «նախաճգնաժամային տարիներին», այժմ կտրուկ աճել են (8-10 անգամ) ( Տես, Ada Tadevosyan, Man Under Stress, Yerevan, 2003, էջ 289): Տարօրինակ զուգադիպությամբ, որքան շատանում են իրավաբաններն ու քաղաքագետները (կամ քաղտեխնոլոգները), այնքան հանցավորությունը աճում է՝ նվազելու փոխարեն, այնքան քաղաքական կյանքը դառնում է ավելի ծանծաղ ու անզուլալ: Հաճախ, չունենալով մասնագիտական պատշաճ պատրաստվածություն և կենսափորձ, զանազան «մասնագետները» սկսում են քաղաքագետներին և հանրային գործիչներին վերագրել «հոգեբուժական պիտակներ», կլինիկական անոմալիաներ և այլն:

«Ազգային ավտոմատիզմ...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Արդեն գալիս է մի շրջան, որ երևույթը երևույթով բացատրել չի ստացվում՝ քաղաքականությունը քաղաքագիտությամբ բացատրել չի լինում: Մինչդեռ, բացատրել պետք է, հասկանալ պետք է՝ որտեղի՞ց է գալիս մեր այս միապաղաղ «թմբուկ զարկելու» անհոգությունը...

«Վարպետն ու…վարորդը». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Այսօր հաճախ են մորմոքում, թե հիմա ինչո՞ւ չեն ծնվում խոշոր գրողներ, որոնք իրենց ստեղծագործությամբ և անձնական հմայքով կարողանան մի ողջ դարաշրջան նշանավորել: Այնպիսիք, ինչպիսին էին Համո Սահյանը, Հովհաննես Շիրազը, Վահագն Դավթյանը, Սիլվա Կապուտիկյանը, Վարդգես Պետրոսյանը, մեր մյուս մեծերը: Պայծառ անունների մի ողջ համաստեղություն:

«Թե ինչպես ծանոթացա Հրանտ Մաթևոսյանի հետ…». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Իմ այցելության համար պարտական էի իմ դասախոսուհուն՝ դոցենտ Լիլյա Մարգարյանին, որը բնակվում էր նույն մուտքում, որտեղ և մեր մեծ գրողը՝ ժուռնալիստների տան բարձրահարկ շենքում:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ