Վարդգես Դավթյան
Վարդգես Դավթյան

 

Ծնվել և 40 տարի

ապրել է Երևանում:

 

Մասնագիտու-

թյամբ հոգեբույժ է:

 

Գրել է

առաջին

անգամ

հայոց լեզվով

«Հոգեբուժություն»

դասագիրքը:

 

2000-ին

տեղափոխվել է

ԱՄՆ՝

շարունակելու

իր գիտական,

հետազոտական

և գրական

գործունեությունը:

 

 

««Էպիկական» լուսաբաց... (օրվա խոհեր)». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

 

Փաշինյանին հանդիմանում են, թե միտինգում «կոկորդիլոսի արցունք» էր թափում, թե աչքերին «բիբար էր քսել» և այլն: Իմ կարծիքով, նա անկեղծորեն և ոչ անտաղանդ կերպով լրիվ իր դերի մեջ էր:

Չպետք է մոռանալ, որ միտինգը, ամբոխի առջև ինքնակայանալը այս մարդու գերագույն տարերքն է, իր նարցիսական-հիստերոիդ բնավորության, իր անձի ինքնահաստատման գլխավոր ասպարեզը, իր կյանքի իմաստը, ավելին՝ օրգազմին համարժեք «պիկ-էքսփիրիանսը»:

Հարթակում կամ բեմի վրա նա ինքն է՝ անխառն, անկեղծ «հզոր առաջնորդը», «բարի արքան», «արդարադատ դատավորը», «գորովագութ հայրը»: Ասել է, թե՝ իր իդեալական ես-պատկերը, մինչդեռ առօրյա կյանքում՝ անշուք, անբծախնդիր, երկչոտ, ձախողակ միջակություն է: Եվ նա բոլորից լավ գիտի այդ մասին:

Հիշո՞ւմ եք, ինչ էր ասում Սոմերսեթ Մոեմի հերոսուհին «Թատրոն» վեպում: Ցույց տալով բեմը, խոստովանում էր՝ իմ իրական կյանքն ահա այնտեղ է, իսկ այստեղ, շուրջ բոլորը՝ հասարակ թատրոն է: Նիկոլը մեր կորուստներից ու դժբախտություններից փախ տալու, պատրանքով ու երազանքով դիմանալու, կյանքի հարվածներից և անելանելիությունից չխելագարվելու ամբոխային ձգտումների և տենչերի մարմնավորումն է՝ հանրության հարազատ սիմվոլը:

Տասնամյակներ շարունակ իրականությունից օտարված, հուսալքված, հյուծված- հիվանդացած մեր հանրությունը կերտեց Նիկոլ-սիմվոլին և շարունակում է սնել ու փայփայել այդ կեղծ ու վտանգավոր խորհրդանիշը:

Բերթոլտ Բրեխտի «Արթուրո Ուիի կարիերան» դրամա-պամֆլետում ապագա դիկտատոր-հերոսը շարունակ հայելու առջև շուոումուռ է գալիս, իրեն զննում, ճառերը նախապատրաստում:

Փաշինյանը հայելու կարիք չունի: Կիսալյումպենացած, կյանքի լուսանցքն ընկած հանրությունը նրա հայելին է ... և ընդհակառակը:

Ոչ մի ռացիոնալ միտք, փաստարկ կամ ծրագիր այս պահին ամբոխին չեն կարող պոկել նրանից: Նա առաքյալ է այլևս, իսկ եթե պարսավեն, պախարակեն, ապա կդառնա «հալածված առաքյալ»՝ առավել սրտամոտ ու սիրելի:

Ահա այսպես է ստեղծվում, այսպես է բարձրանում տոտալիտարիզմը՝ քաղաքականության մեջ և մարդկանց հոգիների վրա:

Վարդգես Դավթյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ