Կինո

««Կենաց պար». Վերադարձի չավարտվող պատմություն». ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ

Պարը, որպես շարժում, ընթացք, կյանք, որ երբեք կանգ չի առել ու չի էլ առնելու, քանի դեռ ձեռքի ամեն շարժումից մի պատմություն է կերտվում, որն այնքան նուրբ ձևով զգացել ու նկարել է ռեժիսորը։ Արսեն Աղաջանյանի ֆիլմը կարծես եղբայրության ուխտ լինի՝ արված որդիական սիրով, ակնածանքով, խոնարհությամբ ու նվիրումով, որը դառնում է Հարություն Խաչատրյան կինոպոետի վերադարձի չավարտվող պատմությունը էկրանին։

Պատերազմը, Կուստուրիցան, Մոնիկան ու...ԵՐԵՎԱՆԸ

«Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում աշխարհահռչակ Էմիր Կուստուրիցայի վերջին՝ «Ծիր Կաթինի ճանապարհով» ֆիլմի պրեմիերան էր: Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնից, աշխարհի շատ աղմկոտ պրեմիերաներից հետո Կուստուրիցայի հանրահայտ ֆիլմի երևանյան պրեմիերան: Աշխարհում այս ֆիլմը ոմանք դիտել են ընդամենը տասը րոպե և հայհոյելով հեռացել դահլիճից: Ոմանք ծափահարել են կանգնած: Կուստուրիցա է: Երևանյան պրեմիերայի տաք դահլիճում ազատ էր 344 հարմարավետ աթոռ: Վեց մարդ էինք՝ Երևանի հանրահայտ մշակութային տատին, վերջին շարքում նստած երիտասարդ մի զույգ, երկու աղջիկ և՝ ես: Անգամ երիտասարդ տղաներ չկային: Նույնիսկ Մոնիկա Բելուչին, հավանաբար, այլևս չի գայթակղում:     

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90