ԴԱՐՁԻՐ ՆԱԽԱԳԾԻ ԱՆԴԱՄ
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «ՀԱՅԵՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԴԻԱՀԱՐԹԱԿ
«ՀԱՅԵՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԴԻԱՀԱՐԹԱԿ ԳԼՈԲԱԼ ՆԱԽԱԳԻԾՆ առաջին հանրային-տեղեկատվական մեդիատարածքն է ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ՝ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ:
ԱՅՆ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔՈՎ՝ ՄԵՐ ԱՋԱԿԻՑՆԵՐԻ ՋԱՆՔԵՐՈՎ:
Մեր նպատակն է ՄԵԿ ՄԵԴԻԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼ Հայաստանում, աշխարհում ապրող պրոֆեսիոնալ հայ մասնագետի՝ժուռնալիստի, գիտնականի, ճարտարագետի, բժշկի, դերասանի, նկարչի, երաժշտի, ճարտարապետի, գրողի, կոմպոզիտորի, կինոգործչի, մենեջերի, քաղաքագետի, բիզնես մարդու, վերլուծաբանի, մանկավարժի, դիզայների, խոհարարի, մարքետոլոգի, IT հայի… և այլոց, ասել է թե՝ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ, ՍՏԵՂԾԱԿԱՆ ՄԻՏՔԸ:
Միավորելով այդ միտքը, մենք նախևառաջ կարող ենք նպաստել, որպեսզի աշխարհի հայերի միջև կայանա պրոֆեսիոնալ, խորքային, փաստարկված, ինտելեկտուալ երկխոսություն՝ ի նպաստ ժամանակակից աշխարհում Հայաստանի զարգացման:
Մենք կարող ենք ՓՈԽԵԼ ԵՎ ՓՈԽՎԵԼ միասին:
«ՀԱՅԵՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԴԻԱՀԱՐԹԱԿԸ Հայաստանը փոխել ցանկացող, ապագան տեսնող, երազանքներ, նպատակներ, ցանկություններ և դրանք իրականացնելու կամք ու վճռականություն ունեցող պրոֆեսիոնալ մարդկանց հավաքավայր է:
ԵԹԵ ՈՒՆԵՔ ԴԵՊԻ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՏԱՆՈՂ ՁԵՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԿԱՐԾԻՔԸ, ՏԵՍԱԿԵՏԸ, ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ, ՁԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ, ՈՒՐԵՄՆ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՔ ՄԵՐ ՀԱՎԱՔԱՎԱՅՐՈՒՄ:
Ձեր պրոֆեսիոնալ անդրադարձով Դուք կարող եք լավագույնս կողմնորոշել, ուղղորդել, փոխանցել փորձ, ներազդել հասարակական կարծիքի վրա, փոխել պատկերացումներ, ընթացք, ձևավորել նպատակներ, տեսլականներ, կոտրել կաղապարներ, ներկայացնել ժամանակակիցը, ուրվագծել վաղը, ապագան:
ԸՆԴԳՐԿՎԵԼՈՎ «ՀԱՅԵՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԴԻԱՏԱՐԱԾՔՈՒՄ, ԴՈՒՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՔ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ՁԵՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՀԱՐԹԱԿԸ:
ՍՏԱՆԱԼՈՒ ԵՔ ԻԴԵՆՏԻՖԻԿԱՑՎԱԾ, ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԵԴԻԱՏԱՐԱԾՔ «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակում՝ Ձեր լուսանկարով, Ձեր մասին տեղեկություններով, որտեղ կարող եք Ձեր նախընտրած մայրենի լեզվով(հայերեն, անգլերեն, ռուսերեն) և Ձեր ընտրությամբ՝ երեք բնագավառներում ցանկացած ժամանակ ազատորեն հանդես գալ հոդվածներով, հրապարակումներով, նոթերով, արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը, դիրքորոշումը, ներկայացնել Ձեր ստեղծագործությունները, ուսումնասիրությունները և այլն:
ԴՈՒՔ ԵՔ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԵԴԻԱՏԱՐԱԾՔԸ
Այդ մեդիատարածքի միջոցով Դուք միաժամանակ կարող եք Ձեր մասնագիտական ոլորտում «հանդիպել» Ձեր գործընկերներին, ծանոթանալ նրանց մտքերին, գաղափարներին, տեսակետներին, ներկայացնել Ձերը:
Ձեր բոլոր նյութերը՝ մնալով Ձեր ինտելեկտուալ սեփականությունը, համակարգվածկերպով հավաքված կլինեն մեկ մեդիատարածքում և նրանց ծանոթանալը այլոց կտրվի հեշտությամբ: Դուք ազատորեն կարող եք այդ նյութերը կիսվել նաև սոցիալական տարբեր ցանցերում՝ միաժամանակ չկորցնելով դրանք սոցիալական ցանցերի խառնիխուռն լրահոսերում:
Մեր մասնագիտական խումբը ևս պրոֆեսիոնալ մարքետինգային քաղաքականությամբ կմասնակցի Ձեր նյութերի առավել հանրայնացմանը:
ԲԱՑԻ ԱՅԴ, ՆԱԽԱԳԾԻ ԱՆԴԱՄԻ ՁԵՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԹՈՒՅԼ Է ՏԱԼՈՒ
ԲԱՑ ՁԵՎԱՉԱՓՈՎ, ԱՌԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐԻ մուտք ունենալ դեպի «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի այն բովանդակությունը, որը նախատեսված է միայն վճարովի ընթերցման համար:
ԲԱՑ ՁԵՎԱՉԱՓՈՎ, մուտք ունենալ դեպի webtv.amմշակութային ինտերնետ հեռուստատեսության այն բովանդակությունը, որը նախատեսված է միայն վճարովի դիտման համար:
ՓԱԿ ՁԵՎԱՉԱՓՈՎ հանդիպումներ ունենալ տարբեր բնագավառների պատասխանատուների, հայտնի ներկայացուցիչների, որոշում ընդունող անձանց հետ և քննարկել այդ բնագավառներին հետաքրքրող հարցեր, ներկայացնել առաջարկներ, դիրքորոշումներ և ունենալ մասնակցային ներդրում:
Մասնակցել բոլոր այն միջոցառումներին, որոնք կլինեն մուտքավճարով: Դրանք լինելու են հանդիպումներ, բանավեճեր, քննարկումներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, պրեմիերաներ, համերգներ, էքսկուրսիաներ և այլ իրադարձություններ և ոչ միայն Հայաստանում:
ԱՌԱՋԱՐԿԵԼ բանավիճային թեմաներ, որոնք կդրվեն քննարկման:
ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼ տարբեր բնագավառների պատասխանատուների, հայտնի ներկայացուցիչների, որոշում ընդունող անձանց հետ հանրային հարցազրույցների և ՏԱԼ ՀԱՐՑԵՐ:
ՕԳՏՎԵԼ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ, ՄԵԶ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԶԵՂՉԵՐԻՑ, ԲՈՆՈՒՍՆԵՐԻՑ, ԼՈՅԱԼՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ:
ԾԱՆՈԹԱՑԵՔ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ և հաստատեք, որ համաձայն եք մեր խմբագրական քաղաքականության հետ:
ՔԱՅԼ 2
Լրացրեք առաջարկվող պարզ ձևաթուղթը՝ «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակում Ձեր իդենտիֆիկացված անձնական մեդիատարածքն ունենալու համար: