ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ

«Մետաֆիզիկական որոնումների արվեստագետը…». ՆԱՐԵԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ինչո՞ւ է արվեստագետը ներկայանում «Ես»-ի և «Այն»-ի միջև: Որովհետև «Ես»-ի և «Այն»-ի միջև չկա տարբերություն, չկա սահման, չկա անջրպետ, ջրբաժան չկա և իրական արվեստը ծնվում է հենց այն պահին, երբ վերանում է տարածությունը «Ես»-ի և «Այն»-ի միջև, ինչպես սերը երևակվում է այն ժամանակ, երբ գալիս է այր ոև կին մի մարմինը:

«Թողե՛ք վերջապես հարյուրամյա հոբելյանների ակնածանքը...»

«Ո՞վ է Մատիսը,- բղավեց Վահանը,- ես ոչ մի Մատիս էլ չե՛մ ճանաչում։ Լա՜վ տղա էր Մատիսը։ Ես Կիլպ Վահանն եմ։ Դիակասերնե՛ր։ Նեկրոֆիլնե՛ր։ Սիրե՛ք կենդանի մարդկանց։ («Կիլպ»՝ էստոներենից թարգմանաբար նշանակում է Վահան. Խմբ.)

«Եթե պատմվածքը սիրելի կին է, ապա պիեսը՝ կրակոտ սիրուհի». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Խաչիյանի հերոսը մտածող մարդն է՝ սթափ տրամաբանողից մինչև ռոմանտիկ գերզգացմունքային: Նրա հերոսները գործում են իրականից մինչև երևակայականից անդին տիրույթներում՝ ամեն անգամ ընթերցողին փոխանցելով ապրումակցումի հուսատուն լիցք, բայց նաև՝ մտորելու հնարավորություն:

«ՍՊԱՍՈՒՄԸ՝ կյանքի անատոմիա…». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Եթե հնարավոր լիներ կյանքի ընթացքում հաշվել Սպասումի ժամերը, րոպեները, վայրկյանները, կպարզվեր, որ կյանքը ոչ այլ ինչ է, քան՝ Սպասում, ինքնին՝ Սպասում, և կյանքի անատոմիան հենց Սպասումն է: Սպասման բաղադրությունն է, որ խառնվում է արյան բաղադրությանը, և տնօրինում արյունատար անոթների եռքը, որն էլ տնօրինում է մարդու կյանքի ժամանակը:

«Անցավորի ու հավերժի արանքում...». ԼԻԼԻԹ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հավատը, իր թաքուն խորշերով ու թաքուն անկյուններով, որ կանգուն կմնա հավատացողից հետո, երբ այլևս չի լինի նույնիսկ հավատացողը։ Հավերժությունը, որից հետո էլ միայնակ երկիրը կկրի հավատի կնիքը… Կնիքը, որը ջնջել չի լինի նույնիսկ ամենաանհավատի ձեռքով… Հավատը, որ ոչ միայն երկրից է բարձրանում, այլև վերևից է իջնում դեպի երկիր…

«ԲԱԶՄԱՇԽԱՐՀ՝ տեսանելիից անդին…». ԼԻԼԻԹ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ցուցասրահ մտնելուն պես քեզ կլանում է գույների բազմազանությունը՝ իր հետ տանելով տիեզերքներ, որոնց մեդիտացիոն մթնոլորը մի ակնթարթում կտրում է քեզ դրսի աշխարհից, ամենօրյա անվերջանալի վազքից ու ստիպում ինքդ քեզ հետ մնալ մենակ՝ զգալով քո գոյության միաժամանակյա մեծությունն ու փոքրությունը, տարրալուծվել այդ տիեզերքների մեջ և ապրել ու ճանաչել ազատ թռիչքի երջանկությունը։

«Քամիներ...». ԼԻԼԻԹ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Տեսնես ո՞վ կարող է իրեն օգնել, դուրս բերել մոլորությունից։ Մարդի՛կ... մարդի՞կ... մարդիկ... չէ, նրանք էլ մոլորված ու վախեցած են...

««Արտավազդ»-ի պերճանքն ու ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ես այս չարչրկված արտահայտությամբ չէի վերնագրի իմ անդրադարձը 2022 թվականի «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանը, եթե այն այդքա՜ն միաձույլ չլիներ «պերճանքի ու թշվառության» փիլիսոփայությանը, ներծծված չլիներ այդ փիլիսոփայության բոլոր դրսևորումներով:

«Նրա կտավները հիմն են արևին...»: ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

88-ի աշնանը, երբ Հայաստանն իր ազգային զարթոնքի օրերն էր ապրում, հանկարծ ու Երևանում բացվում է Մինաս Ավետիսյանի ցուցահանդեսը:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ