«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Գնաց՝ չհասկացվելու պատրաստ...». ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

«Նա մի մեծ թշնամանքի զոհ գնաց, որն իր անձի հանդեպ չէր, այլ իր ընկերների, իր Շարժման, իր ժողովրդի ազատ ապրելու կամքի դեմ։ Թշնամությունը կարող է գիտակցված լինել, կարող է՝ ոչ․ դրանից հետևանքի ահավորությունը չի նվազում։ Ավելին՝ չգիտակցված թշնամությունը ատելությունը վերածում է անասնական մոլուցքի, որից փրկություն չունի լավը, ողջախոհը, բանականը։

«Արյուն լիճ». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

Հանգուցյալների հիշատակը հարգելով՝ ուրիշ բան չասացին, միայն այն, որ ջահել տարիներին իրար սիրած են եղել, բայց միմյանց չեն արժանացել, ով գիտի ինչ է պատահել նրանց սայլի մեջ, ձիերը աչքաթող են արել, կամ իսկապես տեսել են Ենգոյի ձին, երազանքը կատարվել է, ուրիշ ի՜նչ պիտի պատահեր, դա է, ով տեսնի Ենգոյի ձին՝ նրա երազանքը կկատարվի այդ գնով։

«Ֆրունզիկն ու Բուբան հերթով կենացներ էին ասում, Սերգեյի աչքերը...»

Ֆրունզիկն ու Բուբան հերթով կենացներ էին ասում. Սերգեյի աչքերը մի քանի անգամ արցունքոտվեցին: Թմբլիկ մատներով բաժակը խաղացնելով` նա հուզված պատասխանում էր ինչ-որ հարցերի, նրան անընդհատ գրկում էին, Սերգեյի ձայնը խռպոտվել էր, մենք հաճույքով կոնյակ էինք խմում, և երբ մեզ հրավիրեցին դահլիճ բարձրանալ` նա մի րոպեով թարմ օդի դուրս գալու թույլտվություն վերցրեց:

«Հայացք». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

Տասն օր անց դին կրկին հանեցին և ցինկե դագաղով ուղարկեցին մորը։ Կամ ասացին, որ ուղարկել են։ Մոր պատասխան նամակ գրելն իրեն էր հանձնարարված, երևի այն կապով, որ այլևս կար այդ երկուսի միջև։ Նա խոստացավ ծառայությունից հետո գնալ նրան տեսակցության ու նոր միայն մեկնել տուն։

«ԴԻԼԻՋԱՆ» Ազգային պարկի...

ԵՄ «Սևծովյան ավազանի երկրների շրջակա միջավայրի պահպանության համատեղ մոնիթորինգի ծրագիր» (EU BSB 884 Ecomonitoring project)

Համատեղ մոնիթորինգի ծրագիր

ԵՄ «Սևծովյան ավազանի երկրների շրջակա միջավայրի պահպանության համատեղ մոնիթորինգի ծրագիր» (EU BSB 884 Ecomonitoringproject)

«Քամիներ...». ԼԻԼԻԹ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Տեսնես ո՞վ կարող է իրեն օգնել, դուրս բերել մոլորությունից։ Մարդի՛կ... մարդի՞կ... մարդիկ... չէ, նրանք էլ մոլորված ու վախեցած են...

«Մենք. Մե՞նք...». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

Իսկ ի՞նչ ենք մտածում ինքներս մեր մասին, ի՞նչ ենք պաշտում, որո՞նք են մեր փայտյա կուռքերը, որ հավատացյալի ձեռքից խլելը դարեր է տևում։ Ի՞նչ հայելի է դնում մեր առջև, ի՞նչ է տալիս և ի՞նչ խլում մեզանից ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը, մասնավորապես, մեր պատմության ամենամռայլ շրջանին նվիրված արվեստն ու գրականությունը։

«Նամակներ ՀՐԱՉՕ-ին...». ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ, ԴԱՎԻԹ, ՀԱՄՈ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆԵՐ

Մի քանի տարի առաջ էր, երբ լույս տեսավ «Մեր Հրաչօն. Հրաչյա Մաթևոսյան» գիրքը, որ ծնվել էր Մաթևոսյան ընտանիքի ու Հրաչօյի մտերիմների, ընկերների շնորհիվ ու ծնվել էր որպես հարգանքի, խոնարհումի, նվիրումի խոսք: Գրքում ոչ միայն Հրաչօյի գիրն էր՝ մաքուր, արմատներով, այլև մարդկանց գիր էր, որոնք ճանաչում էին Հրաչօյին ի սկզբանե, ու անկեղծ էին՝ մանկան պես անկեղծ ու մանկան սիրո ազնվությամբ:

«ԲԺՇԿԻ նոթեր». ԱՐՄԻՆԵ ՄԻՍԱԿՅԱՆ

Երբ բժիշկը ոչ միայն նախախնամությամբ է, ոչ միայն հավատարիմ է իր երդմանը, ոչ միայն նվիրյալ է ու ապրում է իր գործով, իր օրով, իր ժամանակով, այլև ստեղծագործող է՝ զգացմունքային ու զգայուն թրթիռների կրող, բժշկի առօրյան դառնում է պոետիկ իրողությունների մի կծիկ, որոնց մեջ կյանքն է, կյանքը՝ իր լույսով, հրաշքի իր սպասումով, հենց իր հրաշքով, ու նույնիսկ կրկնվող օրերը դառնում են բացառիկ, անկրկնելի, անզուգակից, որովհետև տիեզերքում, բնության մեջ չի կրկնվում ոչ մի անցք, ոչ մի դիպված, ոչ մի պատահմունք…

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ