«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Անդրանիկի մեծագույն դասը…». ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Տաս-տասնմեկ տարեկան տղա էի, աշխարհում պատերազմ էր, իսկ հայոց պատմության մեր միակ դասագիրքը՝ Րաֆֆին, կարդում էինք թաքուն, գիշերները: Երբ տատս պատմում էր Անդրանիկի կռիվներից, ես մտածում էի, որ Րաֆֆին չի կարող գրած չլինել նրա մասին:

«Լոլիլկի և ոսկեբերան ասպետների մասին…». ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Եվ ուրեմն` կեցցեն արևահամ ու արնահամ էն «Անահիտ» պոմիդորը և էն մի պտղունցիկ քարաղը, որ իմ Հրանտը շաղեց իմ արդեն կծած պտուղին: Եվ ուրեմն` կեցցե իրենց` Բանի Ոսկեբերան Ասպետների էդ սերունդը, որ ինչպես Հրանտն է վրձնել իր աշխարհն ու գուցե` մեզ, ահա այդպես վրձնել է ու վրձնելու է լսող և ականջալուր լինող, տեսնող ու նկատող, շոշափող ու զգացող, ընթացող և հասանող նոր աղջնակների ու տղեկների, որոնց համար Բանն ու Ճանապարհը այդուհետ գտնված կլինեն: Ոչ գծային Ժամանակ-Տարածության մեջ ՆՐԱՆՔ կանգնել ու նայում են, կանգնել ու սպասում են. կտեսնե՞նք, կլսե՞նք, կհասկանա՞նք, կանցնե՞նք:

«…Ու «ԳՈՄԵՇԸ» մտնում է հոգիներից ներս...»

Կիրքը, որով դերասանուհին բռնում է մարդկանց հոգիներից ու տանում դեպի այն աշխարհը, ուր կան ձայներ ու լռություն, կա սեր ու ատելություն, կա արարում ու քանդում, կա կռիվ ու համակերպում:

«Վատ բաներ են կատարվում հանրապետությունում...». ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«…Կուսակցականությունը խլացնում է ամեն ինչ, կուսակցականությունը սպանում է ամեն ինչ: Ամեն կերպ մենք փորձում ենք կռվող ուժերին հեռու պահել կուսակցականությունից:

«Ավելի դավաճան մամուլ, քան Հայաստանի կուսակցական մամուլն է...». ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Ավելի անբարտավան, ավելի դավաճան մամուլ, քան Հայաստանի կուսակցական մամուլն է, ես չեմ պատկերացնում: Եվ ես չեմ հասկանում, թող ինձ ներվի, այն հանդուրժողականությունը, որ գոյություն ունի մամուլի նկատմամբ:Շարունակելի

«Հասկացա, որ Բակունցի հետ ինչ-որ բան է պատահել…». ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

Եվ ես հասկացա. Բակունցի հետ ինչ-որ բան է պատահել: Ըստ երեևույթին նրան ձերբակալել են, իսկ զրուցակիցս չի ուզում այդ մասին խոսել, որովհետև սենյակում մենակ չէ:

«Արդյո՞ք ազատ էինք քայլում…». ԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆ

«…Բոթը Երևանում տարածվեց պայթյունի պես: Թերթերում գրված էր մի տող. «…խճճվելով բուրժուական կապերի մեջ…ինքնասպան եղավ…»:

ԱՂԱՍԻՆ...

Մայիսի 26-ին, ժամը 4-ին Երևանում հասնում Է թութը։ Այս ճշգրտությունը վերաբերում է քաղաքի հարավարևմտյան մասում գտնվող մի ծառի միայն։ Նա է սկսում թթի ամիսը... Պրկում է իր երակները, տարածում թևերը, բացում սաղարթը, շարժում արյունը, արտաբերում իր տարփաբույր շունչը և ձեռնարձակ հանձնվում աշխարհին։ Օդավորում է իր կիրքը, առանց ընտրության, առանց ափսոսանքի տրվում է աջ ու ձախ, հանդուգն ու շռայլ, հասարակ ու բարի...

«Երբևէ չէի տեսել ձիու, որը զարմացած նայեր, թե մարդն ինչպես է իրենից խլում ուտելու խոտը…». ZAKO

Զինա, Զինա, ոչ, Լիզա: Ես հարբած եմ: Ես թողեցի, որ նա գնա ճաշի, բայց ինքս չեմ կարողանում մոլբերթից պոկվել: Մինչև նրա գալը ես շարունակում եմ նրան նկարել: Ինչպիսի գերմանական ճշտապահություն, ուղիղ մի ժամից նա վերադարձավ:

«Ստորագրության պատիվը». ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

չի կարող լինել փոքր կամ մեծ, կարևոր կամ անկարևոր նյութ, և դրա համար ժուռնալիստը ամեն պարագայում պետք է հարգի իր ստորագրությունը։ Խրվե՛նք կքանքի մեջ, այրվե՛նք այսօրվա երազներով, գրենք ավելի լա՛վ, ավելի կրքո՛վ, ավելի մարդկայի՛ն: Արժանի՛ լինենք այն երջանկությանը, որ ընթերցողը որոնի մեր ազգանունը, իսկ երբ ասեն՝ «Ընկերը ժուռնալիստ է» - մարդիկ դեպի մեզ թեքվեն հարգանքով և հետաքրքրությամբ:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ