«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

ստեղծվել

ենք

աշխարհի

հայերի

համար

և նրանց

ջանքերով:

 

Մենք

հավատում

ենք, որ

հնարավոր է

փոխել և

փոխվել:

 

Մեր 

նպատակն է 

մեկտեղել

հայությանը՝

միտված

վաղվա

Հայաստանին:

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Ոչ ոք չգիտի, թե երբ է գալիս ժամանակը, քանզի ժամանակ գոյություն չունի ...». ԱՐԹՈՒՐ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դերասանական ու ռեժիսորական արվեստը հնարավոր չէ բացատրել գիտականորեն։ Դա հրաշք է, մոգություն։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե արվեստն ինչպես է ազդում մարդկային կյանքի վրա։ Դու ֆիլմ ես նկարահանում, և այն իր հետքը թողնում է քո մեջ։ Կարող եմ վերցնել, օրինակի համար՝ մի հին լուսանկար։ Դրա հեղինակը ես չեմ, բայց երբ դիտում եմ այն, տվյալ պահին ես ֆիլմ եմ ստեղծում, ես նայում եմ լուսանկարի մեջ եղած մարդուն, իսկ նա՝ ինձ, ու նա այդ պահին ողջ է։ Այ դա է հրաշագործությունը։

«Առաջին գրական պատումը Սարդարապատի մասին. «Փրկությունը»՝ ՀԱՅՏՆԻ ՈՒ ԱՆՀԱՅՏ...»

«Արևը գեղեցիկ է մայրամուտին» վեպի հրատարակումից հետո սակայն, հասկանալի պատճառներով, տասը տարով հետաձգվում է գրքի երկրորդ հատորի հրատարակությունը և միայն 1983 թվականին, մի շարք երևելի մտավորականների ու մասնավորապես անվանի գիտնական, կուսակցական, հասրակական-քաղաքական գործիչ Կառլեն Դալլաքյանի ջանքերով այն լույս աշխարհ է գալիս «Փրկություն» վերնագրով, որի տիտղոսաթերթին էլ Վազգեն վեհափառը թողնում է հետևյալ գրությունը՝ «Հայրենաշունչ գրող Ռոբերտ Կարայանին՝ գնահատանքով և օրհնությամբ»:

«Այս բացառիկ ԱԶՆԱՎՈՒՐԸ...»

Այս լուսանկարները կորած էին համարվում: Եվ ահա դրանց հեղինակը՝ հայկական հեռուստատեսության ակունքներում կանգնած մի մարդ, իր ողջ կյանքը հայկական հեռուստատեսությանը նվիրած մի մարդ՝ ԷԴՈՒԱՐԴ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ՝ ռեժիսոր, լուսանկարիչ, հեռուստատեսային, մշակութային գործիչ, որ 89-ի անտանելի օրերին լուսանկարչական գործիքը ձեռքին աղետի գոտում էր, դրանք գտնում է իր արխիվներում, ժապավենների վրա պահպանված ու թվայնացնելով դուրս բերում ժամանակի խորքից:

«Առաջին կարգադրությունը եղավ՝ փակել համալսարանը...». ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ

... Կազմակերպիչ հանձնաժողովը ռեկտոր Ղամբարյանի առաջարկով որոշեց իր անդամներից մեկին գործուղել Հայաստան, որպեսզի մանրամասն ուսումնասիրի դրությունը Աղեքսանդրապոլում, Երևանում և Էջմիածնում և պարզի, թե այդ 3 վայրերից որտեղ հնարավոր է համալսարանի թեկուզ ժամանակավոր բացումը:

«ՄԻ ԵՐԿՏՈՂԻ պատմություն»...

իր խոսքով տիրական մարդկանց արևային մի աշխարհ է բացվում, անլեզվության ստորագույն կապանքից ժողովուրդ է ճորտաթափվում, ժողովուրդ է կանգնում ժամանակի հետ խոսքի շքեղ տուրևառի, երկիր է դառնում ազատների հայրենիք,

«Չկա աշխարհագրություն, կա՝ ԽԵԼՔ...». ՖՐԵԴԵՐԻԿ ԷՆՍԵԼ

Աշխարհագրության ու աշխարհաքաղաքականության խնդիրներն այսպես բնորոշեց ֆրանսիացի աշխարհաքաղաքականության դոկտոր, Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դասախոս Ֆրեդերիկ Էնսելը` «Դեպի ինքնության գաղափարի վրա հիմնված նոր իմպերիալի՞զմ» խորագրով իր ընդգրկուն բանախոսության ժամանակ:

«Առանց Տիգրանի՝ իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու...». ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում, առանց Տիգրանի՝ իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու:

«Անարգեցին նաև Պարույր Սևակին...». ԱՍԱՏՈՒՐ ՓԱՇԱՅԱՆ 

«...Երբ ավարտում էի «Սևակի հետ» մենագրությունս, երջանիկ պատահականությամբ տեղեկացա Պարույր Սևակի դպրոցական տարիների մի դրվագին, ինչը ցնցեց էությունս:

«Արեւելք եւ Արեւմուտք...». ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ

Արդ, հարց է ծագում, մենք, հայերս, կանգնած երկու այս հսկայ աշխարհների՝ մշակոյթային Արեւելքի եւ քաղաքակրթական Արեւմուտքի միջեւ, ի՞նչ կերպով պիտի կարողանանք իրագործել մեր պատմական ճակատագիրը:

«Հանճարը քնել էր Բոնապարտի շարժական մահճակալի վրա, առանց հանվելու, աշնանային իր միակ վերարկուով ծածկված...». ՅՈՒՐԻ ԳԱՐՄԱՇ

Առավոտ ծեգին արթնացա, որ գնամ խոհանոց՝ ջուր խմելու: Հաղթանակի հրապարակի նեոնային լույսերը խաղաղ լուսավորում էին  հյուրասենյակը: Հյուրասենյակում՝ պատուհանի տակ, Նապոլեոն Բոնապարտի շարժական մահճակալի վրա քնել  էր Հանճարը՝ առանց հանվելու, աշնանային իր միակ վերարկուով ծածկված...

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ