«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

Ի՞ՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ Կարեն Սերոբիչի օրագրերը

Մենք երկար ենք մտածել՝ հրապարակե՞լ այս նյութը, թե՝ ոչ, որովհետև այն առնչվում է մարդկանց, որոնցից շատերն այսօր արդեն մեզ հետ չեն և, բնականաբար, արձագանքել չեն կարող: Սակայն, նկատի առնելով, որ Կարեն Դեմիրճյանի օրագրերը հրատարակված են, որոշեցինք, այնուամենայնիվ դրանցից որոշ դրվագներ առավել հանրայնացնել: Կարեն Դեմիրճյանը շատ հետաքրքիր սովորություն է ունեցել: Իր օրագրերում բացառիկ արժեքավոր մանրամասներով վավերագրել է իր աշխատանքային օրերը: Դրանք հիմնականում իրեն հատուկ ոճով արված հակիրճ գրություններ են՝ անհավատալիորեն անկեղծ, որոշակի համառոտագրումներով, տողատակերով, հուշումներով, ակնարկներով, վերաբերմունքի հստակ ընդգծմամբ:

Ո՞վ է առեղծվածային Վահանը...

«...Ամբողջ գիշեր նա ինչ-որ մեկի հետ խմել էր: Ու՞մ հետ՝ այդպես էլ չասաց...: Սրճարանում, որտեղ բոլորը նրան գիտեին, տվել էին օղի ու նրա սիրած «ձվաձեղը»: Ցուրտ է եղել: Եկել է տուն գնալու ժամանակը: Վահանը նրան տաքսու փող է առաջարկել, բայց նա հրաժարվել է, ասել է, որ ոտքերը չի կարողանում քարշ տալ: Վահանը նրան շալակել է ու տարել այնտեղ, որտեղ նրա շալակի մարդը նրան ասել է: ...Նրանք մտել են ինչ-որ խուլ բակեր: Վահանը հասկացել է, որ վերջն է, որ ինչ-որ բան այստեղ մաքուր չէ: Նրա շալակի մարդը մետաղաձողով հարվածել է նրա գլխին: Վահանն արթնացել է նրանից, որ թափառականները ուզեցել են նրանից խլել կաշվե կիսավերարկուն: Նա մնացել է անփող, առանց էստոնական գրանցման անձնագրի: Նա վեր է կացել ու գնացել է տուն: Տանը շատ վատացել է: Զանգահարել է Կնոպին, նա շտապօգնություն է կանչել, տեղափոխել են հիվանդանոց: Նա գանգի կոտրվածք է ստանում, արյունազեղ ուռուցք: ...Նրան փրկել էր ցուրտը...»:

ԲԱՌԸ՝ Լևոն Խեչոյանի...

«...Ասել` հայն իր հայրենիքում չի կարող ապրել, նման մտածելակերպը անաստվածության, անխղճության, ինքնասպանության պես բան է...»:

«ՑԱՎԴ տանեմ»

Մենք որոշեցինք զերծ մնալ Աղետի բազմաթիվ մանրամասն նկարագրություններից, փրկվածների վկայություններից, մարդկային բազմաթիվ հոգեցունց պատմություններից, որոնք նաև Դավիթի գրքում կան: Մենք որոշեցինք ներկայացնել այնպիսի պատումներ Դավիթ Գայից, որոնք այն զգացողություններն են, որ նա ունեցել է Հայաստանում, որոնցով սիրել է Հայաստանը: Հայաստանը, որ սիրելի է անգամ ծանր վշտի մեջ:

«ԵՍ ՏԵՍԱ մահը նրա աչքերում...»

Երբ հարցազրույցը սկսեցին, ես նայեցի վարպետի աչքերին ու չզարմանաք, մահը նկատեցի նրա աչքերում: Գիտեք, ինքը շատ տրամաբանված խոսում էր, հարցերին էր պատասխանում, միտքը պայծառ էր, իր ֆիզիկան կար, բայց ինքը կյանքով էստեղ չէր:

Գյումրին, Մանսուրյանը, ՄԵՆՔ...

Մանսուրյանական երեկոն Գյումրիում, Գյումրիի գիտակցումը կարող է այսօրվա հրամայականը լինել վաղվա ուղղությամբ և այդ հրամայականը կարող է իշխող դառնալ: Ինչո՞ւ ոչ: Չի կարող սխալվել մաեստրոն. «...արվեստի խնդիրը այդքան անմիջականորեն կամ միաժամանակ այսօրվա իրականության հետ այդքան պարզ կապերի մեջ չէ»:

Աշխարհը Հայաստանով արած ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ

Երեսուն տարի առաջ նոյեմբերի 16-ին, Երևանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բեմում «Սևիլյան սափրիչի» Ռոզինայի անկրկնելի դերերգով հանդիսատեսին ներկայացավ լեգենդար Տաթևիկ Սազանդարյանին ուսանած Հասմիկ Պապյան սոպրանոն և տաղանդը, ձայնը, նվիրումը, արմատները նրան տարան համաշխարհային բեմեր։

ՇԱՌԱՎԻՂ. Ազարիկյաններ

«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի «ՇԱՌԱՎԻՂ» հատուկ նախագիծն այսուհետ անդրադառնալու է տոհմիկ հայ ընտանիքներին, նրանց շառավիղներին, արմատներին, բացահայտելու է աշխարհով մեկ սփռված հային՝ զգալու համար «որտեղից ենք գալիս, ուր ենք գնում» դարերով ձգվող հարցադրման ողնաշարը: Առաջին նյութում անդրադառնում ենք ԱԶԱՐԻԳՅԱՆՆԵՐ տոհմին:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ. «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն»

1966 թվականի նոյեմբերին, ճիշտ հիսուն տարի առաջ, Հայաստանի գրողների միության համագումարում Պարույր Սևակի ելույթն ուղղակի ցնցեց հանրությանը: Առանց վարանելու այն կարելի է համարել արժեհամակարգային հարցադրումների խտացում, որոնց պատասխանները դեռ երկար են որոնվելու: 1966թ. դեկտեմբերի 16-ին Պարույր Սևակի ելույթը հրապարակվեց «Գրական թերթում», որը հախուռն բանավեճերի, կարծիքների բախումների առիթ տվեց:  «ՀԱՅԵՐ» Համահայկական Մեդիահարթակը հրապարակում է «Գրական թերթում» տպագրված հոդվածը՝ ակնկալելով, որ մեր ընթերցողները կշարունակեն 50 տարի առաջ սկսված բանավեճը՝ միտված Հայաստանի Հանրապետության ապագային:

«Կենսահաստատման ԵՐԿԻՐ»-ը

Հայաստանը կարող ենք անվանել Կենսահաստատման երկիր (Land of Vitality)։ Մի երկիր, որտեղ ապրող ժողովուրդն իր անցյալն անընդհատ ենթարկում է քննադատական վերլուծության: Հայաստանը մի երկիր է, ուր ծնված լինելը երջանկություն է։ Մի երկիր է, որտեղ անցյալի հասարակական բոլոր իշխող մոդելները ցուցադրել են իրենց անկենսունակությունը, իսկ մարդիկ, որոնք չեն հեռանում այս տարածքից և արդեն կես դար է, ինչ կառուցում են իրենց հանրապետությունը՝ համոզված են, որ կարելի է գտնել համակեցության մի այնպիսի մոդել, որն ամենահամարժեքը կլինի՝ կյանքը գնահատողների համար:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ