«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

Ի՞նչ է հուշում «Գալուայի վերջին գիշերը»...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Օգտվեք այն բացառիկ հնարավորությունից, որ Դավիթ Խաչիյանն ընձեռել է «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին՝  «ԳԱԼՈՒԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԳԻՇԵՐԸ» նոր գրքի գործերից յուրաքանչյուրից ընտրելով որոշակի հատվածներ «ՀԱՅԵՐ»-ի ընթերցողի համար:  

«Նույնիսկ պատերազմի օրերին մենք ամեն օր կինո էինք գնում...». ԱԼԻՌԵԶԱ ԹԱԲԵՇ

 Այն ժողովուրդը, որի զավակները, ամուսինները սահմանին էին, ութ տարվա մեջ ոչ մի տարի  չի դադարել փառատոներին մասնակցել, նույնիսկ փոքր քաղաքների փառատոները չեն դադարել լինել: Քյառոսթամիի նման մարդը նույնիսկ ֆիլմ նկարահանեց, իրանական ֆիլմերը մասնակցեցին փառատոների և աշխարհին ներկայացրեցին Իրանի և իրանցու այն դիմագիծը, որը չէր ներկայացվում հեռուստաալիքներով: Սա մեզ համար շատ կարևոր էր և գուցե իրանական կինոյի վերելքը հենց դրանով էր նաև պայմանավորված:

«Ինձ առանց լվանալու կթաղեք...». ԳՅՈՒԼՉԻՉԵՔ ԳՅՈՒՆԵԼ ԹԵՔԻՆ

Մենք, սովորաբար, չենք սիրում առերեսվել մեր պատմության հետ: Ոչ մոտ անցյալի պատմության, ոչ՝ հեռու: Պատմության հետ մեր յուրաքանչյուր առերեսում հասարակական ցնցումներ է առաջացնում: Բացառիկ անհատներ են միայն կարողացել ուղիղ նայել պատմության աչքերին, սակայն նրանց ձայնը միշտ լռեցվել է համընդհանուր աղմուկի մեջ:

ԿԱՄԻԼԱ ԵՐԿԱՆՅԱՆ-ՔԵՇԻՇՅԱՆ. «Աղավաղված հայ մշակույթը ոչ մե՛զ է պետք, ոչ էլ՝ օտարին»

Քաջ գիտակցում եմ, որ յուրաքանչյուր դարաշրջան իր հետ բերում է նորը, սակայն երբ այդ նորը, իր «մոդայիկ» ձևաբանության մեջ աղավաղում է ողջ հայկական ազգային դիմագիծը, կերպարը և դարձնում է անորակ ու երբեմն նույնիսկ գարշելի՝ դատապարտելի երևույթ է այս մեկը: Մեր մշակույթն իր ինքնությամբ է արժեքավոր ու փնտրված:

«ՄՈՍԿՎԱՆ,Դեմիրճյանը, Ալիևը, Ղարաբաղը, Մեղրին...».

«Կարեն Դեմիրճյանը շատ հետաքրքիր սովորություն է ունեցել: Իր օրագրերում բացառիկ արժեքավոր մանրամասներով վավերագրել է իր աշխատանքային օրերը: Դրանք հիմնականում իրեն հատուկ ոճով արված հակիրճ գրություններ են՝ անհավատալիորեն անկեղծ, որոշակի համառոտագրումներով, տողատակերով, հուշումներով, ակնարկներով, վերաբերմունքի հստակ ընդգծմամբ»:

ՎԵՐԱԴԱՐՁ «Ժամանակի ստվերներով»

Մի ամբողջ սերունդ «Լուսանկարը՝ Գագիկ Հարությունյանի» մակագրությամբ անկրկնելի պատկերները մկրատով կտրում էր «Գարուն» երանելի ամսագրի էջերից, ու որպես թանկ զգացողությունների արտացոլանքներ պահ տալիս աչքի առաջ: Մի ամբողջ սերունդ նրան փնտրում էր պոետների հացի ու գինու որոնումներում, գաղջը ցրելու այն թանկ վայրկյանների մեջ, որոնք ուշացած «Գարուն»-ների հետ մտնում էին ներաշխարհի խաղաղության ու պատերազմի կռվում ապրող սերնդի կյանք:

«Չարենցը՜, Պուշկինը՜, Գոգոլը՜, Մոգոլը՜…»

Նրանց սերունդն այն երջանիկներից չէր, որն իր երկրի, հայրենիքի, իր սիրո ու կարոտի, իր տառապանքի ու հրճվանքի մասին կարող էր ավելի բարձր ձայնել, քան իրեն բաժին ընկած երկրում հնչող ձայների բարձրությունն էր: Ու նրանց սերն առ հայրենիք, նրանց կարոտներն ու տառապանքները մնացին տողատակերում:

«Ինքը երկնքի՛ աստղ է...». ԱՆԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ճիշտ այն պահին, երբ Երևանի կենտրոնում՝ «Ոսկե Ծիրան»-ային ծնունդ աստղային պուրակում, բացվում էր Վարպետի՝ Ֆրունզե Դովլաթյանի աստղը, Երևանի արվարձաններից մեկում մենք սպասում էինք «Դովլաթյանի» Սոնային: Ինչո՞ւ հենց «Դովլաթյանի» Սոնայի հետ որոշեցինք հանդիպել այդ խորհրդավոր օրը, դժվար է ասել: Գուցե այն պատճառով, որ մենք նրան որոնել էինք շա՜տ երկար:

«Մեզ երբեք չասաց, թե ինչ պետք է անենք...». ԱՆԵՏԱ ԵՐԶՆԿՅԱՆ

Չկան նրա Երևանի մարդիկ, նրանց սերերը, նրանց օրերը, նրանց գիշերները, նրանց մտերմությունները: Չկա նրանց քաղաքը: Բայց, բարեբախտաբար, կան սերունդներ, որ հիշում են այն Երևանի մարդկանց, նրանց քաղաքն ու պատվում են նրանց, որովհետև նրանք հիշողության մեջ են և ուրեմն՝ ապրում են:

ՄԱՆՈՒԿԻ «Երջանկության մեխանիկան»

«Հիմա ճիշտ է, սենտիմենտալ խոսքեր չեն ասում, բայց առանց սենտիմենտի մարդ ո՞նց ապրի էս անտեր աշխարհում: Չորս բոլորդ այնքան գորշություն կա, որ երբ մի լուսավոր կետ ես գտնում՝ ուզում ես թիթեռի նման անընդհատ շուրջը պտտվել, պտտվել...»:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ