«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Ախչի, Նունուֆար, արի նկարվենք...». ՆԱՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ

 

Երբ «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակում հրապարակվեց Վարդգես Դավթյանի՝ «Լևոն Հախվերդյանն ասաց. Այ տղա, ժողովրդի կեսը...» պատումը, նյութի արձագանքները շատ բուռն եղան, և մեր ընթերցողները մեզ հուշեցին, որ կարող ենք ունենալ նաև ԱՐՁԱԳԱՆՔ խորագիրը, որտեղ այսուհետ կհրապարակենք այն նյութերը, որոնք մեր ընթերցողները կուղարկեն մեզ՝ արձագանքելով մեր հրապարակումներին:

Սա շատ հետաքրքիր ավանդույթի հիմք կարող է հանդիսանալ, որովհետև այս կերպ մեր ընթերցողների անձնական պահոցներից կարող են լույս աշխարհ գալ լուսանկարներ, պատմություններ, հիշողություններ, որոնք կդառնան հանրության սեփականությունը: Մենք էլ կբացահայտենք նոր, հետաքրքիր  մարդկանց, նոր աշխարհներ:

Եվ ահա, ԱՐՁԱԳԱՆՔ խորագրի ներքո առաջինը հրապարակում ենք մի լուսանկարի հետ կապված փոքրիկ մի հուշ, որը մեզ սիրով տրամադրեց մեծանուն գիտնական Լևոն Հախվերդյանի հարսը՝ Նանա Մինասյանը, երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի տիկինը: Նանային և նրա յուրօրինակ աշխարհին մենք դեռ կանդրադառնանք, որովհետև Նանա Մինասյանն ինքը շատ յուրահատուկ անձնավորություն է, բայց այսօր կիզակետում այս փոքրիկ, առաջին հայացքից աննշան թվացող պատմությունն է, որը շատ բան է ասում: 

«Ախչի, Նունուֆար, արի նկարվենք...». ՆԱՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ

Մեր առաջնեկը՝ Սոնան, երեք կամ չորս տարեկան էր: Մի օր հայրիկի մոտ մեր այբուբենն ասեց ծայրից ծայր: Հայրիկն էնպես զարմացավ, ուղղակի ապշեց.

- Ահա, այս երեխան արդեն իսկ գիտի մի բան, որ ես չգիտեմ: Եվ պատմեց, որ երեխա ժամանակ այդպես էլ չսովորեց մեր տառերը կարգով և մինչև հիմա բառարանից օգտվելու համար մեր այբուբենը խոշոր տառերով գրված, դրել էր իր գրասեղանի մեջքի դարակի վրա՝ ապակու տակ:

Սովոերլու տարիք կա:

Ու հենց այդ օրն էր, չեմ հիշում, թե ո՞վ էլ լուսանկարչական ապարատով հայտնվել մեր տանը: Հայրիկն ինձ կանչեց.

-Ախչի, Նունուֆար, արի նկարվենք:

Նա միակ մարդն էր, որ ոչ թե Նանա, այլ իմ իսկական անունն էր տալիս: Հետո էլ զարմանում էր.

-Ինչպե՞ս հեռավոր այդ գյուղում՝ Բոլնիս-Խաչենում, իմ ծնողներն իրենց զավակներին կոչել են Հայկ ու Նունուֆար:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ